Վայոց ձորում զբոսաշրջային կլաստերների հիմնումը նոր շունչ կհաղորդի մարզի տնտեսական ակտիվությանը․ Գևորգ Պապոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+8.09 oC

Վայոց ձորում զբոսաշրջային կլաստերների հիմնումը նոր շունչ կհաղորդի մարզի տնտեսական ակտիվությանը․ Գևորգ Պապոյան

18:46 19.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք կատարած այցի շրջանակներում, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել քաղաքում, ծանոթացել զբոսաշրջային ենթակառուցվածքների հիմնման ընթացքին, առկա իրավիճակին և հետագա հնարավոր լուծումներին, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող ՏՏԵԶ ծրագրով (ծրագրի բովանդակության պատասխանատուն է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն և ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից) նախատեսվում է բարեկարգել Ջերմուկի ջրվեժ մոտեցող ճանապարհը, քայլուղին, որը ջրվեժի տարածքը կմիացնի քաղաքին:
Նախարարը շրջել է նշված հատվածներում, այցելել ջրվեժի հարակից տարածքում գտնվող «Մուշեղ ՀԷԿ» ՍՊԸ և արձանագրել, որ այն գտնվում է անմխիթար վիճակում, և անհրաժեշտություն կա հիմնովին նորոգելու և ներդրումների միջոցով տեսարժան, բարեկարգ դարձնելու. «Ջերմուկ ժամանող գրեթե բոլոր զբոսաշրջիկներն այցելում են ջրվեժ, և այս տեղանքը խիստ կարևոր է բարեկարգ զբոսաշրջային միջավայրի ձևավորման համար»,- նշել է նա:
Նախարարն ընդգծել է, որ զբոսաշրջային կլաստերների հիմնումը Վայոց ձորի մարզում նոր շունչ կհաղորդի մարզի տնտեսական ակտիվությանը, կլուծի բնակիչների զբաղվածության հարցը և խթան կհանդիսանա զբոսաշրջային հոսքերի ավելացման համար:
Այցի ընթացքում նախարար Գևորգ Պապոյանը հետևել է նաև Ջերմուկի խորհրդանիշ համարվող «Եղնիկ»-ի տեղադրման աշխատանքներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.10.2024

SHANTNEWS

Որովայնի ցավերով տառապող հիվանդի մոտ բժիշկները կենդանի խավարասեր են հայտնաբերել

21:56 19.10.2024

Որովայնի ցավերով տառապող հիվանդի մոտ բժիշկները կենդանի խավարասեր են հայտնաբերել

Հնդկաստանի Դելիի հիվանդանոցներից մեկում աշխատող բժիշկներն օգնել են 23-ամյա մի հիվանդի, ով գանգատվել է որովայնի ուժեղ ցավերից։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։ Տղամարդու տառապանքի պատճառը բարակ աղիքում թաքնված 3 սանտիմետրանոց խավարասերն է եղել: Օգտագործելով առաջադեմ էնդոսկոպիկ տեխնոլոգիաները՝ բժիշկներն հիվանդին ազատել են տհաճ «վարձակալից»՝ հավելելով, որ տղամարդը ճիշտ ժամանակին է օգնության դիմել։ Իրավիճակը մահացու է եղել: […] ...

Միգրանտները ալբանական կենտրոններից վերադարձել են Իտալիա

21:46 19.10.2024

Միգրանտները ալբանական կենտրոններից վերադարձել են Իտալիա

Ալբանիայում վերջերս բացված ապաստանի կենտրոններից տասներկու հոգուց բաղկացած մի խումբ Հռոմի դատարանի որոշմամբ Իտալիա է վերադարձվել։ Միգրանտներին իտալական առափնյա պահպանության նավակով տեղափոխել են Բարի, այն բանից հետո, երբ դատարանը որոշել է, որ նրանք չեն կարող հետ ուղարկվել իրենց ծագման երկրներ՝ Բանգլադեշ և Եգիպտոս՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Տղամարդիկ 16 հոգուց բաղկացած խմբի մի մասն են եղել, […] ...

Կենտրոնական Ֆրանսիան ուշքի է գալիս վերջին 40 տարվա ամենաուժեղ հեղեղումից հետո

21:36 19.10.2024

Կենտրոնական Ֆրանսիան ուշքի է գալիս վերջին 40 տարվա ամենաուժեղ հեղեղումից հետո

Երկու օր տևած հորդառատ անձրևներից հետո Ֆրանսիայի կենտրոնական հատվածում վերջին 40 տարվա ընթացքում ամենաուժեղ հեղեղումն է առաջացել, տարածքը մաքրելու աշխատանքներ են սկսվել: Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեն ասել է, որ երկրով մեկ մոտ 2300 գործողություն է իրականացվել, որոնցից մի քանիսը կյանքեր փրկելու համար: «Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ կլիմայի փոփոխության համատեքստում մենք ավելի […] ...

Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մարզումները․ ՊՆ

21:30 19.10.2024

Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մարզումները․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մարզումներից տեսանյութ է հրապարակել։   ...

Սիցիլիայում հայտնաբերվել է հարուստ հին հռոմեական գյուղ

21:22 19.10.2024

Սիցիլիայում հայտնաբերվել է հարուստ հին հռոմեական գյուղ

Հնագետները Սիցիլիայի հարավ-արևելքում հռոմեական հարուստ գյուղ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Arkeonews-ը։ Կատանիա նահանգում հնագետները հայտնաբերել են հռոմեական տան մնացորդներ՝ խճանկարային հատակով։ Շենքը կառուցվել է մեր թվարկության 2-րդ և 4-րդ դարերում։ Տունը հռոմեական 15 հեկտար գյուղի մի մասն էր և գտնվում էր Վիզինի քաղաքի մոտ՝ ծովի մակարդակից գրեթե 500 մետր բարձրության վրա։ 2023 թվականին […] ...

BACK_TO_TOP