Ամբակում Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+14.09 oC

Ամբակում Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ

13:40 19.10.2024

Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ.

«Հարգելի՛ ծառայակիցներ, գործընկերներ և վետերաններ, Քրեակատարողական ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ:

Մեր ծառայության ընթացքում, անկախ բոլոր դժվարություններից ու խնդիրներից, փորձել ենք կուռ միասնությամբ անել առավելագույնը՝ Քրեակատարողական ծառայության համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու, թերությունները բացահայտելու և վերացնելու համար: Ունենք շատ ձեռքբերումներ, որոնք մեր աշխատանքային տարեգրության մեջ փաստագրվում են ձեր պատասխանատու վերաբերմունքի, ուժեղ կամքի, տոկունության, կամային բարձր հատկանիշների ու մասնագիտական գիտելիքների շնորհիվ: Ոլորտում կան նաև շատ անելիքներ, որոնց իրականացման համար պահանջվում է մեզնից լինել է՛լ ավելի միասնական, նպատակասլաց և վճռական:

Ծառայության համար արժանահիշատակ օրվա կապակցությամբ մեկ անգամ ևս մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, մասնագիտական և մարդկային բարձր արժեքներով հաստատված առաջընթացներ և զգոնություն՝ անձնական պատասխանատվությամբ կատարելու ի պաշտոնե ձեզ վերապահված պարտականությունները:

Խորին հարգանքով և երախտագիտությամբ շնորհավորում եմ նաև վետերաններին, որոնց փոխանցած փորձն ու գիտելիքները քրեակատարողական համակարգի կայացման համար ծառայել են որպես հիմնասյուն: Բարի՛ ծառայություն»,-նշված է ուղերձում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիդերլանդները Ուկրաինային 42,6 մլն եվրո արժողությամբ անօդաչու սարքեր կմատակարարի

16:25 19.10.2024

Նիդերլանդները Ուկրաինային 42,6 մլն եվրո արժողությամբ անօդաչու սարքեր կմատակարարի

Նիդերլանդները մտադիր է Ուկրաինային մատակարարել 42,6 մլն եվրո արժողությամբ անօդաչու սարքեր: Այս մասին գրել է Նիդերլանդների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Բրեկելմանսը X-ում: «Ուկրաինան ներկայումս խիստ կարիք ունի ժամանակակից անօդաչու թռչող սարքերի: Սա մեր անօդաչու սարքերի գործողությունների ծրագրի առաջին կոնկրետ իրականացումն է», – ընդգծել է Բրեկելմանսը: Անզեն հետախուզական անօդաչու թռչող սարքերը կարող են թռնել մեծ տարածություններով […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը «Հեզբոլլահ»-ի կողմից 180 հրթիռի արձակում է արձանագրել

16:17 19.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակը «Հեզբոլլահ»-ի կողմից 180 հրթիռի արձակում է արձանագրել

Շաբաթ առավոտից Իսրայելի Պաշտպանության բանակը արձանագրել է երկրի հյուսիսում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մոտ 180 հրթիռի և արկերի արձակում, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Ժամը 14:30-ի դրությամբ՝ «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է մոտ 180 արկ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Շաբաթ օրը ավելի վաղ օդային տագնապի ազդանշանները բազմիցս հնչել են հյուսիսային Իսրայելի տարբեր շրջաններում, […] ...

G7-ի պաշտպանության նախարարության ղեկավարները Նեապոլում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինային օգնության ավելացման հարցը

16:12 19.10.2024

G7-ի պաշտպանության նախարարության ղեկավարները Նեապոլում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինային օգնության ավելացման հարցը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Իտալիայում G7-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ նախարարների հետ քննարկելու է Կիևին ռազմական օգնության ավելացման հարցը։ «Ուրախ եմ լինել Նեապոլում՝ քննարկելու, թե ավելին ինչ կարող ենք անել Ուկրաինային աջակցելու, պաշտպանական արտադրության ծավալների մեծացման և մեր գործընկերների հետ համագործակցության ամրապնդման համար», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում: Նախօրեին […] ...

Ռուսաստանն ու Ինդոնեզիան առաջին խոշոր ռազմածովային զորավարժությունները կանցկացնեն

16:06 19.10.2024

Ռուսաստանն ու Ինդոնեզիան առաջին խոշոր ռազմածովային զորավարժությունները կանցկացնեն

Ռուսաստանն ու Ինդոնեզիան նոյեմբերին կանցկացնեն առաջին խոշոր ռազմածովային զորավարժությունները՝ «Օրրուդա»-ն, որը կտեսնեն «և բարեկամները, և թշնամիները»: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Տոլչենովը։ «Նոյեմբերին Խաղաղօվկիանոսյան նավատորմի մի խումբ նավեր կլինեն Սուրաբայա նավահանգստում: Նման այցելություններ մեր տարբեր նավերից լինում են գրեթե ամեն տարի, և կա նաև շարժում հակառակ ուղղությամբ. մեզ այցելում […] ...

«3+3» ձևաչափով նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր

16:00 19.10.2024

«3+3» ձևաչափով նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր

Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն։ Համատեղ հռչակագրում ընդգծվում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության ներդրումը երկրների միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև բարգավաճման և կայունության ապահովման գործում: Որոշվել է ուսումնասիրել տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և փոխգործակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Հռչակագրում ընդգծվել է նաև […] ...

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարն արդեն միջազգային բնույթ է կրում. Կարեն Գիլոյան

15:55 19.10.2024

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարն արդեն միջազգային բնույթ է կրում. Կարեն Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Էջմիածնում հայտնել է, որ այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին մասնակից դպրոցականների թիվը սպասվածից ավելի է եղել՝ ավելի քան 2000: Ընդհանուր առմամբ՝ մասնակիցների թիվն ավելի քան 2400 է կազմել: Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ կարելի է նաև փաստել, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարն […] ...

BACK_TO_TOP