Իտալիայի վարչապետն այցելել է Լիբանան և դատապարտել հարձակումները ՄԱԿ-ի խաղաղապահների վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+14.09 oC

Իտալիայի վարչապետն այցելել է Լիբանան և դատապարտել հարձակումները ՄԱԿ-ի խաղաղապահների վրա

13:00 19.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այցելել է Լիբանան, որտեղ դատապարտել է իսրայելական զինված ուժերի կողմից ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) վրա կատարված վերջին հարձակումները։

Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում նա լրագրողներին ասել է, որ խաղաղապահների վրա հարձակումն անընդունելի է։ Հաղորդվում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով հարավային Լիբանանում առնվազն հինգ «կապույտ սաղավարտ» է վիրավորվել:

Մելոնին, ով նոր է վերադարձել Բրյուսելում կայացած Եվրամիության բարձր մակարդակի գագաթնաժողովից, ասել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը ԵՄ առաջնորդների քննարկումների կենտրոնում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանրամասներ՝ Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարից

16:36 19.10.2024

Մանրամասներ՝ Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարից

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թեղուտ գյուղի սկզբնամասում բախվել են «Vaz» (վարորդ` Դ. Գ., ծնված 1971 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ […] ...

Գերմանիայի կանցլերն ու Թուրքիայի նախագահը քննարկում են ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

16:30 19.10.2024

Գերմանիայի կանցլերն ու Թուրքիայի նախագահը քննարկում են ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Ստամբուլում ընթանում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է գերմանական լրատվամիջոցների հրապարակումներից, հանդիպմանը կքննարկվեն ռուս-ուկրաինական հակամարտությունը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև միգրացիայի թեման: Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն նաև երկկողմ և տնտեսական հարցեր: Բանակցություններից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս։ ...

Նիդերլանդները Ուկրաինային 42,6 մլն եվրո արժողությամբ անօդաչու սարքեր կմատակարարի

16:25 19.10.2024

Նիդերլանդները Ուկրաինային 42,6 մլն եվրո արժողությամբ անօդաչու սարքեր կմատակարարի

Նիդերլանդները մտադիր է Ուկրաինային մատակարարել 42,6 մլն եվրո արժողությամբ անօդաչու սարքեր: Այս մասին գրել է Նիդերլանդների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Բրեկելմանսը X-ում: «Ուկրաինան ներկայումս խիստ կարիք ունի ժամանակակից անօդաչու թռչող սարքերի: Սա մեր անօդաչու սարքերի գործողությունների ծրագրի առաջին կոնկրետ իրականացումն է», – ընդգծել է Բրեկելմանսը: Անզեն հետախուզական անօդաչու թռչող սարքերը կարող են թռնել մեծ տարածություններով […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը «Հեզբոլլահ»-ի կողմից 180 հրթիռի արձակում է արձանագրել

16:17 19.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակը «Հեզբոլլահ»-ի կողմից 180 հրթիռի արձակում է արձանագրել

Շաբաթ առավոտից Իսրայելի Պաշտպանության բանակը արձանագրել է երկրի հյուսիսում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մոտ 180 հրթիռի և արկերի արձակում, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Ժամը 14:30-ի դրությամբ՝ «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է մոտ 180 արկ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Շաբաթ օրը ավելի վաղ օդային տագնապի ազդանշանները բազմիցս հնչել են հյուսիսային Իսրայելի տարբեր շրջաններում, […] ...

G7-ի պաշտպանության նախարարության ղեկավարները Նեապոլում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինային օգնության ավելացման հարցը

16:12 19.10.2024

G7-ի պաշտպանության նախարարության ղեկավարները Նեապոլում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինային օգնության ավելացման հարցը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Իտալիայում G7-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ նախարարների հետ քննարկելու է Կիևին ռազմական օգնության ավելացման հարցը։ «Ուրախ եմ լինել Նեապոլում՝ քննարկելու, թե ավելին ինչ կարող ենք անել Ուկրաինային աջակցելու, պաշտպանական արտադրության ծավալների մեծացման և մեր գործընկերների հետ համագործակցության ամրապնդման համար», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում: Նախօրեին […] ...

Ռուսաստանն ու Ինդոնեզիան առաջին խոշոր ռազմածովային զորավարժությունները կանցկացնեն

16:06 19.10.2024

Ռուսաստանն ու Ինդոնեզիան առաջին խոշոր ռազմածովային զորավարժությունները կանցկացնեն

Ռուսաստանն ու Ինդոնեզիան նոյեմբերին կանցկացնեն առաջին խոշոր ռազմածովային զորավարժությունները՝ «Օրրուդա»-ն, որը կտեսնեն «և բարեկամները, և թշնամիները»: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Տոլչենովը։ «Նոյեմբերին Խաղաղօվկիանոսյան նավատորմի մի խումբ նավեր կլինեն Սուրաբայա նավահանգստում: Նման այցելություններ մեր տարբեր նավերից լինում են գրեթե ամեն տարի, և կա նաև շարժում հակառակ ուղղությամբ. մեզ այցելում […] ...

BACK_TO_TOP