ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+18.09 oC

ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

11:59 17.09.2018

«lragir.am» լրատվական կայքում սույն թվականի մայիսի 15-ին  հրապարակվել է հարցազրույց ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի նախկին տեղակալ Լուսինե Թասլակյանի հետ, որում տեղեկություններ են հրապարակվել գործակալությունում առերևույթ թույլ տրված մի շարք չարաշահումների մասին: Մասնավորապես նշվել է, որ գործակալության պետ Վահան Դավթյանի կարգադրությամբ վերջինիս ենթակա աշխատակիցները ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար գործակալություն դիմած  անձանց ուղղորդել են թույլատրելի սահմանային արտահոսքերի արժեքները հաշվարկելու նպատակով օգտվել ծառայության ավելի բարձր արժեք պահանջող, փաստացի Վահան Դավթյանին պատկանող և  նրա մոր՝ Անուշ Սահադյանի անվամբ հիմնադրված «Տաթ Հոլդինգ» ՍՊ ընկերության ծառայություններից:

Հրապարակման առթիվ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեպ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Լուսինե Թասլակյանն իր տված բացատրությամբ պնդել է հարցազրույցում նշված տեղեկությունները և հայտնել, որ գործակալության պետ Վահան Դավթյանը 2017թ. հուլիսին հիմնել է «Տաթ-Հոլդինգ» ՍՊ ընկերությունը և ջրօգտագործման թույլտվության համար դիմած ֆիզիական և իրավաբանական անձանց ուղղորդել նշված ՍՊ ընկերություն՝ թույլատրելի սահմանային արտահոսքի հաշվարկի վճարովի ծառայություն ստանալու համար: Հաշվարկն ավելի մատչելի գներով այլ ընկերության պատվիրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ջրօգտագործման տրամադրման գործընթացն անհարկի ձգձգվել է, նրանց համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվել կամ  ջրօգտագործման թույլտվություն ընդհանրապես չի տրվել: Նշվել է նաև, որ 2017թ. նորաստեղծ «Տաթ-Հոլդինգ» ՍՊԸ-ն 50.000.000 ՀՀ դրամի թույլատրելի սահմանային արտահոսքի հաշվարկի վճարովի ծառայություններ է մատուցել «Վիոլա ջուր» ընկերությանն այն դեպքում, երբ այլ կազմակերպություններում նման հաշվարկը հնարավոր է պատվիրել շատ ավելի ցածր արժեքով:

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Տաթ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2017թ. հունիսի 26-ին և լուծարվել 2018թ. մայիսի 21-ին, իսկ տնօրենը եղել է Անուշ Սահադյանը:

Նկատի առնելով, որ նյութերի նախապատրաստմամբ ստացված տվյալներն առերևույթ վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու, ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության բնականոն գործունեությունը խաթարելու, պետական իշխանության մարմնին հեղինակազրկելու հանցագործության հատկանիշների առկայության մասին՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

12:28 28.04.2025

3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ի ժամը 22.17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն: Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ` տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաև մոտ […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

12:17 28.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

12:07 28.04.2025

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից, այս կարծիքն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վատիկանում նրա հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Թրամփը լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ «Նա […] ...

Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:02 28.04.2025

Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

SHANTNEWS

12:00 28.04.2025

SHANTNEWS

Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան․ ԲԸՏՄ

11:53 28.04.2025

Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։ Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա․Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։ Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել […] ...

BACK_TO_TOP