ԱՄՆ-ում մեկնարկել են ռազմավարական միջուկային ուժերի ամենամյա զորավարժությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+10.09 oC

ԱՄՆ-ում մեկնարկել են ռազմավարական միջուկային ուժերի ամենամյա զորավարժությունները

21:35 18.10.2024

ԱՄՆ ռազմավարական հրամանատարությունը (STRATCOM) սկսել է իր ամենամյա միջուկային պատրաստության զորավարժությունների անցկացումը՝ Global Thunder 25-ը:

«Զորավարժությունների նպատակն է բարձրացնել միջուկային ուժերի պատրաստվածությունը և ապահովել անվտանգ և արդյունավետ ռազմավարական զսպում»,-ասվում է STRATCOM-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են նաև հիմնական դաշնակիցները և ՆԱՏՕ-ի գործընկերները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի զինվորականները։ Ինչպես և նախորդ տարիներին, զորավարժությունների ընթացքում կմեծանա ռմբակոծիչների և այլ ինքնաթիռների թռիչքների հաճախականությունը:

STRATCOM-ն ընդգծել է, որ Global Thunder զորավարժությունները անցկացվում են ամեն տարի և «կապված չեն որևէ երկրի գործողությունների, այլ մասնակիցների կամ համաշխարհային ընթացիկ իրադարձությունների հետ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.10.2024

SHANTNEWS

Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս

21:55 18.10.2024

Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Սիրելի երևանցիներ, մենք շարունակում ենք համալրել հանրային տրանսպորտի պարկը: Այս տարի համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս: Առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Առաջիկայում մնացած խմբաքանակը ևս կհասնի Երևան»:   ...

Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական երեկոն

21:50 18.10.2024

Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական երեկոն

Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական խոշոր երեկոն։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում հոկտեմբերի 26-ին Երևանը կընդունի արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային ֆոնդ ունեցող «Ночь чемпионов IBA» մրցաշարը, որի գլխավոր մենամարտում ուժերը կչափեն վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի […] ...

ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:45 18.10.2024

ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 18։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Nissan» (վարորդ՝ Վ․ […] ...

ԱՄՆ-ում մեկնարկել են ռազմավարական միջուկային ուժերի ամենամյա զորավարժությունները

21:35 18.10.2024

ԱՄՆ-ում մեկնարկել են ռազմավարական միջուկային ուժերի ամենամյա զորավարժությունները

ԱՄՆ ռազմավարական հրամանատարությունը (STRATCOM) սկսել է իր ամենամյա միջուկային պատրաստության զորավարժությունների անցկացումը՝ Global Thunder 25-ը: «Զորավարժությունների նպատակն է բարձրացնել միջուկային ուժերի պատրաստվածությունը և ապահովել անվտանգ և արդյունավետ ռազմավարական զսպում»,-ասվում է STRATCOM-ի հայտարարության մեջ: Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են նաև հիմնական դաշնակիցները և ՆԱՏՕ-ի գործընկերները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի զինվորականները։ Ինչպես և նախորդ տարիներին, զորավարժությունների […] ...

Պուտինը Իրանն անվանել է Ռուսաստանի դաշնակից

21:25 18.10.2024

Պուտինը Իրանն անվանել է Ռուսաստանի դաշնակից

Ռուսաստանն ու Իրանը դաշնակցային հարաբերություններ ունեն։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է BRICS-ի անդամ երկրների առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ինչ վերաբերում է Իրանին, ապա մենք ուղղակի դաշնակցային հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Եվ մենք շատ սուր զգացողություն ունենք, թե ինչ է կատարվում այս երկրում, խոր զգացում ունենք, թե […] ...

BACK_TO_TOP