18:07 18.10.2024
Գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ներկայացվել և քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները։
Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին։
Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում սահմանված առաջնահերթություններին և այդ ուղղություններով տարվող աշխատանքներին՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ ոլորտում արդեն իսկ իրականացված բարեփոխումները հաստատուն հիմք են ստեղծել հետագա աշխատանքների համար։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման, ինչպես նաև Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի մշակման կարևորությունը։
Իր խոսքում Նարեկ Մկրտչյանը կարևորել է նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնակցությունն ու դերը, որի հետ համատեղ իրականացվել և շարունակվում են աշխատանքները՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար անհրաժեշտ ծառայությունների գույքագրման, ծառայությունների փաթեթների մշակման և այլ ուղղություններով։
«Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ քայլեր են տարվում նաև աջակցող միջոցների ցանկերը վերանայելու և ընդլայնելու ուղղությամբ։ Բազմամասնագիտական թիմի կողմից մշակվում են աջակցող միջոցների ցանկերը, դրանց տրամադրման մեթոդական ուղեցույցները, ցուցումները և այլն։ Արդյունքում, կկարողանանք ունենալ ավելի ապացուցողական համակարգ, ինչն ավելի հիմնավորված կդարձնի աջակցող միջոցների նշանակման և օգտագործման տրամաբանությունը և յուրաքանչյուր անձի համար կապահովի որակյալ, լիարժեք ծառայություններ»,- նշել է նախարարը։
20:10 18.10.2024
Ես պայքարում եմ, որ շարունակեմ հասնել էլ ավելիին. Մեսսի20:05 18.10.2024
Կառնուտ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ19:55 18.10.2024
Սիները 5 օրվա ընթացքում երկրորդ անգամ է հաղթել Ջոկովիչին19:49 18.10.2024
Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Ախուրյանում19:29 18.10.2024
Հոռոմ բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ավարտվել են19:07 18.10.2024
Սաուդյան Արաբիայում դժգոհ են Ռոբերտո Մանչինիի աշխատանքից18:45 18.10.2024
Ո՞վ է փոխարինելու Տեն Հագին18:11 18.10.2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք16:50 18.10.2024
Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են16:22 18.10.2024
Խաչանովը դուրս է եկել Ալմաթիի մրցաշարի քառորդ եզրափակիչ13:45 18.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին13:30 18.10.2024
5 հայ բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալի համար. Մ22 ԵԱ13:19 18.10.2024
Վարչապետը հանդիպել է Անիպեմզայի բնակիչների հետ13:06 18.10.2024
Ջուրն առանց գրաֆիկ կհասնի Ախուրյան13:00 18.10.2024
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը12:08 18.10.2024
Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցում նորոգման աշխատանքներ են11:55 18.10.2024
Վերացվել է Ազատավան գյուղի մսամթերքի արտադրամասի կասեցումը․ ՍԱՏՄ20:10 18.10.2024
Ես պայքարում եմ, որ շարունակեմ հասնել էլ ավելիին. ՄեսսիԱմերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Marca-ին տված հարցազրույցում նշել է, որ իրագործել է իր բոլոր երազանքները: «Կարողացա իրականացնել իմ բոլոր երազանքները և հասնել շատ ավելիին, քան երազում էի մանկուց: Աստված ինձ այդ հնարավորությունը պարգևեց: Ես կարողացա իրագործել ֆուտբոլիստի համար ամենամեծ երազանքը` աշխարհի չեմպիոն դառնալը։ Շատ տիտղոսներ եմ նվաճել իմ կյանքի ակումբի՝ […] ...
20:05 18.10.2024
Կառնուտ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը 259 մլն դրամ է, որից 181 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Միաժամանակ, պետբյուջեից տրամադրվել է 16 մլն դրամ՝ մանկապարտեզի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու համար։ Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։ Բնակավայրը երբեւէ մանկապարտեզ […] ...
19:55 18.10.2024
Սիները 5 օրվա ընթացքում երկրորդ անգամ է հաղթել ՋոկովիչինԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձել է Six Kings Slam 2024 ցուցադրական մրցաշարի եզրափակչի առաջին մասնակիցը: Իտալացին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակչում 6-2, 6-7, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին: 23-ամյա Սիները 5 օրվա ընթացքում Ջոկովիչին երկրորդ անգամ է հաղթում: Իտալացին հոկտեմբերի 13-ին 37-ամյա թենիսիստին հաղթել էր Շանհայի «Մասթերսի» […] ...
19:49 18.10.2024
Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել ԱխուրյանումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Ախուրյանում։ ...
19:43 18.10.2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումըԵրկկողմ ձեռքբերված պայմանավորվածությամբ Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...