12:16 05.04.2018
Հայաստանի բոլոր մարզերում ու համայնքներում 1120 մարդու շրջանում անցկացված հարցումների արդյունքներով՝ նախարարներից ամենաբարձր վարկանիշ ունի Արմեն Ամիրյանը՝ 3․7 բալ 5 հնարավորից։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց հարցումներն իրականացրած Gallup կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
«Ամենաբարձր գնահատականը ստացել է Արմեն Ամիրյանը՝ 3․7 բալ, Վիգեն Սարգսյանը՝ 3․6 բալ, և Դավիթ Տոնոյանը՝ 3․6 բալ։ Նվազագույնը ստացել են Արտեմ Սարգսյանը և, կարծում եմ՝ կկռահեք, Լևոն Ալթունյանը՝ 2․5 բալ»,– նշեց Նավասարդյանը։
Առողջապահության նախարարի վարկանիշի ցածր լինելը կապված է նաև դեղերի՝ դեղատոմսով բաց թողնելու որոշման հետ։ Այդ առիթով կազմակերպությունը լրացուցիչ հարցումներ է իրականացրել նաև կոնկրետ առողջապահության թեմայով։
«Խնդրել ենք պատասխանել. ինչպես գիտեք՝ մարտի մեկից որոշ խմբի դեղամիջոցներ հնարավոր է գնել միայն դեղատոմսի առկայության դեպքում, ինչպե՞ս եք վերաբերվում առողջապահության նախարարության այս որոշմանը։ Լիովին դրական նշել է 7․6 տոկոսը, ավելի շուտ դրական 16․2 տոկոսն է նշել, ավելի շուտ բացասական՝ 22․3 տոկոսն է գնահատել, և ընդհանրապես բացասական՝ 52 տոկոսը։ Այսինքն՝ 74 տոկոսը բացասական է գնահատում այդ որոշումը»,– ներկայացրեց մասնագետը։
Մասնագետը բերեց տվյալներ նաև այն մասին, թե հարցվածների որքան տոկոսն է իրեն տեղյակ համարում, թե որ դեղամիջոցներն են բացառապես դեղատոմսով տրվելու։ Հարցվածների 17 տոկոսը նշել է, որ ամբողջությամբ տեղյակ է, 55․2 տոկոսը նշել է, որ միայն մասամբ է տեղյակ, ևս 26․7 տոկոսը նշել է, որ ընդհանրապես տեղյակ չէ։
18:38 22.11.2024
«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Գվարդիոլայի հետ17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել18:24 22.11.2024
Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանը կմրցի Վրաստանի հետՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ C լիգայի 4-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ընտրանին կհանդիպի B լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականի հետ։ Առաջին հանդիպումը տնային է, որը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին։ Պատասխան հանդիպումը մարտի 23-ին է։ Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի զույգերը հետևյալն են. Նիդերլանդներ — Իսպանիա Խորվաթիա — […] ...
18:20 22.11.2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալովԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել […] ...
18:16 22.11.2024
45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել էՀունիսի 29-ին՝ գիշերվա ժամը 2:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք և տրավմա» ախտորոշմամբ Բագրատունյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել 45-ամյա Գառնիկ Ավագյանին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Տուժած տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ ժխտող հանգամանք, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, […] ...
18:10 22.11.2024
«Նապոլին» կարող է մնալ առանց Կվարացխելիայի«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ «Նապոլին» կվաճառի Խվիչային, եթե չկարողանա երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ «Նապոլին» մտադիր չէ նոր պայմանագրում բավարարել Կվարացխելիայի ֆինանսական պայմանները։ Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի։ 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական […] ...
18:06 22.11.2024
Հութիները հայտարարել են Իսրայելի ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռի արձակման մասինԵմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հաղորդել է Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարվածելու մասին, ասվում է հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ: «Եմենի զինված ուժերի ռազմաօդային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարված են հասցրել օկուպացված տարածքների հարավում՝ Նեգևի շրջանում գտնվող իսրայելական թշնամու «Նևաթիմ» ավիաբազային», – նշվում է […] ...