Բայդենը Շոլցի հետ քննարկել է Ուկրաինային աջակցության հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+11.09 oC

Բայդենը Շոլցի հետ քննարկել է Ուկրաինային աջակցության հարցը

17:50 18.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինային աջակցությունը և միջազգային օրակարգը, հայտնում է Սպիտակ տունը։

«Երկու երկրների ղեկավարները համակարգել են գործողությունները՝ աջակցելու Ուկրաինային, հակասեմիտիզմին և ատելության այլ ձևերին հակազդելու ջանքերը երկրի ներսում և արտերկրում, անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքին և այլ գլոբալ խնդիրների», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Բայդենը շնորհակալություն է հայտնել Շոլցին ՆԱՏՕ-ում և հավաքական պաշտպանության ոլորտում Գերմանիայի «ներդրումների» համար և ընդգծել ԱՄՆ-ի հանձնառությունը՝ համատեղ աշխատելու երկու երկրների առջև ծառացած ընդհանուր խնդիրների լուծման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես պայքարում եմ, որ շարունակեմ հասնել էլ ավելիին. Մեսսի

20:10 18.10.2024

Ես պայքարում եմ, որ շարունակեմ հասնել էլ ավելիին. Մեսսի

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Marca-ին տված հարցազրույցում նշել է, որ իրագործել է իր բոլոր երազանքները: «Կարողացա իրականացնել իմ բոլոր երազանքները և հասնել շատ ավելիին, քան երազում էի մանկուց: Աստված ինձ այդ հնարավորությունը պարգևեց: Ես կարողացա իրագործել ֆուտբոլիստի համար ամենամեծ երազանքը` աշխարհի չեմպիոն դառնալը։ Շատ տիտղոսներ եմ նվաճել իմ կյանքի ակումբի՝ […] ...

Կառնուտ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ

20:05 18.10.2024

Կառնուտ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը 259 մլն դրամ է, որից 181 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Միաժամանակ, պետբյուջեից տրամադրվել է 16 մլն դրամ՝ մանկապարտեզի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու համար։ Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։ Բնակավայրը երբեւէ մանկապարտեզ […] ...

SHANTNEWS

20:00 18.10.2024

SHANTNEWS

Սիները 5 օրվա ընթացքում երկրորդ անգամ է հաղթել Ջոկովիչին

19:55 18.10.2024

Սիները 5 օրվա ընթացքում երկրորդ անգամ է հաղթել Ջոկովիչին

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձել է Six Kings Slam 2024 ցուցադրական մրցաշարի եզրափակչի առաջին մասնակիցը: Իտալացին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակչում 6-2, 6-7, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին: 23-ամյա Սիները 5 օրվա ընթացքում Ջոկովիչին երկրորդ անգամ է հաղթում: Իտալացին հոկտեմբերի 13-ին 37-ամյա թենիսիստին հաղթել էր Շանհայի «Մասթերսի» […] ...

Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Ախուրյանում

19:49 18.10.2024

Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Ախուրյանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Ախուրյանում։ ...

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

19:43 18.10.2024

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Երկկողմ ձեռքբերված պայմանավորվածությամբ Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

BACK_TO_TOP