Ավագի թևկապը Մբապեին հանձնելը նպաստել է Գրիզմանի՝ հավաքականից հեռանալուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+10.09 oC

Ավագի թևկապը Մբապեին հանձնելը նպաստել է Գրիզմանի՝ հավաքականից հեռանալուն

19:35 18.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Օլիվյե Ժիրուն խոստովանել է, որ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի վրա ազդել էր այն փաստը, որ գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը որոշել էր ավագի թևկապը հանձնել Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեին: Ժիրուի խոսքերով` ավագի թևկապը Մբապեին հանձնելը նպաստել է Գրիզմանի` հավաքականում ելույթներն ավարտելուն:

«Անտուանն ասաց, որ դա ազդել է իր վրա։ Նա չթաքցրեց այդ հանգամանքը, և դա նորմալ է ու բնական»,- ասել է ամերիկյան «Լոս Անջելեսի» հարձակվողը Telefoot-ին:

33-ամյա Գրիզմանը շաբաթներ առաջ էր հայտարարել Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին: Գրիզմանը Ֆրանսիայի ազգային հավաքականում նորամուտը նշել էր 2014 թվականի մարտին։ Ազգային թիմի կազմում նա անցկացրել է 137 հանդիպում և դարձել 44 գոլի հեղինակ։ Ֆրանսիացիների հետ 2018 թվականին նա դարձել է աշխարհի չեմպիոն, 2016 թվականին Եվրոպայի և 2022 թվականին աշխարհի փոխչեմպիոն, 2021 թվականին` Ազգերի լիգայի հաղթող։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.10.2024

SHANTNEWS

Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս

21:55 18.10.2024

Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Սիրելի երևանցիներ, մենք շարունակում ենք համալրել հանրային տրանսպորտի պարկը: Այս տարի համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս: Առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Առաջիկայում մնացած խմբաքանակը ևս կհասնի Երևան»:   ...

Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական երեկոն

21:50 18.10.2024

Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական երեկոն

Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական խոշոր երեկոն։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում հոկտեմբերի 26-ին Երևանը կընդունի արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային ֆոնդ ունեցող «Ночь чемпионов IBA» մրցաշարը, որի գլխավոր մենամարտում ուժերը կչափեն վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի […] ...

ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:45 18.10.2024

ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 18։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Nissan» (վարորդ՝ Վ․ […] ...

ԱՄՆ-ում մեկնարկել են ռազմավարական միջուկային ուժերի ամենամյա զորավարժությունները

21:35 18.10.2024

ԱՄՆ-ում մեկնարկել են ռազմավարական միջուկային ուժերի ամենամյա զորավարժությունները

ԱՄՆ ռազմավարական հրամանատարությունը (STRATCOM) սկսել է իր ամենամյա միջուկային պատրաստության զորավարժությունների անցկացումը՝ Global Thunder 25-ը: «Զորավարժությունների նպատակն է բարձրացնել միջուկային ուժերի պատրաստվածությունը և ապահովել անվտանգ և արդյունավետ ռազմավարական զսպում»,-ասվում է STRATCOM-ի հայտարարության մեջ: Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են նաև հիմնական դաշնակիցները և ՆԱՏՕ-ի գործընկերները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի զինվորականները։ Ինչպես և նախորդ տարիներին, զորավարժությունների […] ...

Պուտինը Իրանն անվանել է Ռուսաստանի դաշնակից

21:25 18.10.2024

Պուտինը Իրանն անվանել է Ռուսաստանի դաշնակից

Ռուսաստանն ու Իրանը դաշնակցային հարաբերություններ ունեն։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է BRICS-ի անդամ երկրների առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ինչ վերաբերում է Իրանին, ապա մենք ուղղակի դաշնակցային հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Եվ մենք շատ սուր զգացողություն ունենք, թե ինչ է կատարվում այս երկրում, խոր զգացում ունենք, թե […] ...

BACK_TO_TOP