Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+12.09 oC

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ

17:20 18.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։

Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը «3+3» հանդիպման շրջանակներում ընդունել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներին

19:12 18.10.2024

Էրդողանը «3+3» հանդիպման շրջանակներում ընդունել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներին

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») նախարարական հանդիպման շրջանակներում ընդունել է հարթակին մասնակցող՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Սաուդյան Արաբիայում դժգոհ են Ռոբերտո Մանչինիի աշխատանքից

19:07 18.10.2024

Սաուդյան Արաբիայում դժգոհ են Ռոբերտո Մանչինիի աշխատանքից

Իտալացի հանրահայտ մասնագետ Ռոբերտո Մանչինին կարող է հեռացվել Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է La Republica-ն։ Սաուդյան Արաբիայի գլխավոր ֆուտբոլային կառույցի ղեկավարությունը դժգոհ է 59-ամյա մասնագետի գլխավորությամբ ազգային թիմի գրանցած արդյունքներից: Սաուդյան Արաբիայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի ասիակաան գոտու մրցաշարում չորս խաղ է անցկացրել, ունի 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 1 պարտություն: […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ

19:00 18.10.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Հանդիպումը կայացել է «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակներում։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի […] ...

Մեկնարկում է ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը

18:52 18.10.2024

Մեկնարկում է ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհրուրդ) ձևավորման գործընթացը: Խորհրդի նպատակը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի անդամները հնարավորություն կունենան Պաշտպանին ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, դիտարկումներն ու առաջարկները, երեխաների ձայնը լսելի դարձնել ներպետական և միջազգային հարթակներում: […] ...

Ո՞վ է փոխարինելու Տեն Հագին

18:45 18.10.2024

Ո՞վ է փոխարինելու Տեն Հագին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Էրիկ տեն Հագին փոխարինելու գլխավոր թեկնածուն «Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկն է, հայտնում է Daily Mail-ը։ Անգլիական ակումբի ղեկավարությունը հիացած է 51-ամյա դանիացու աշխատանքով, սակայն միաժամանակ հասկանում է, որ նա թոփ ակումբ գլխավորելու փորձ չունի: Ֆրանկը «Բրենթֆորդի» գլխավոր մարզիչն է 2018 թվականից։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 7 տուրից հետո նրա թիմը վաստակել […] ...

ՊԵԿ-ն իրականացնում է շարունակական հսկողություն բեռնատարների վարորդների կողմից Իրանից փոքր տարաներով ՀՀ ներմուծվող վառելիքի նկատմամբ

18:37 18.10.2024

ՊԵԿ-ն իրականացնում է շարունակական հսկողություն բեռնատարների վարորդների կողմից Իրանից փոքր տարաներով ՀՀ ներմուծվող վառելիքի նկատմամբ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիտարկումները և հսկողական միջոցառումները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետից դեպի Հայաստանի Հանրապետության «Ագարակ» անցման կետ ուղևորվող բեռնատար տրասպորտային միջոցների վարորդները, իբրև տրանսպորտային միջոցի համար նախատեսված պաշար, պարբերաբար իրենց հետ փոքր տարաներով Հայաստանի Հանրապետություն են տեղափոխում վառելիք (հիմնականում դիզելային վառելիք), որոնք այս կամ այն կերպ հետագայում հայտնվում […] ...

BACK_TO_TOP