16:55 18.10.2024
Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. Դեղագործական ընկերության արտադրության Ռիաբինի (ռիտուքսիմաբ) 100մգ/10մլ թանկարժեք դեղը:
B-բջջային ոչ հոջկինյան լիմֆոմաների ստանդարտ բուժման կարևորագույն այս դեղը կիրառվում է ինչպես առաջնակի ախտորոշված ոչ հոջկինյան ագրեսիվ և ինդոլենտ ընթացքով լիմֆոմաների բուժման դեպքում, այնպես էլ հիվանդության ռեցիդիվի և ռեզիստենտ ընթացքի ժամանակ։
Ռիտուքսիմաբ ակտիվ նյութ պարունակող դեղերի կիրառումը ստանդարտ քիմիաթերապիայի ժամանակ ամբողջ աշխարհում համարվում է B-բջջային ոչ հոջկինյան լիմֆոմաների բուժման ոսկե ստանդարտ և հանդիսանում է բուժման կարևորագույն բաղադրիչ։ Բուժման արդյունքում բարելավվում է այս պացիենտների ընդհանուր ապրելիությունը` 50-70%-ից դարձնելով մինչև 90%։
Հայաստանում տարեկան ախտորոշվում է շուրջ 180 առաջնակի ոչ հոջկինյան B-լիմֆոմա։ Ժամանակակից գործելակարգերով նրանց բուժումը կազմակերպելու համար այս օժանդակությամբ կթեթևանա պացիենտների ֆինանսական բեռը` ապահովելով առավել արդյունավետ բուժում:
Բացի լիմֆոմաներից, դեղը կիրառվում է նաև բարորակ արյունաբանական հիվանդությունների դեպքում՝ իմուն թրոմբոցիտոպենիա և հեմոլիտիկ անեմիա, որպես երկրորդ գծի թերապիա։
Դեղը պացիենտներին տրամադրվելու է բժշկական ցուցումներով` անվճար:
19:07 18.10.2024
Սաուդյան Արաբիայում դժգոհ են Ռոբերտո Մանչինիի աշխատանքից18:45 18.10.2024
Ո՞վ է փոխարինելու Տեն Հագին18:11 18.10.2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք16:50 18.10.2024
Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են16:22 18.10.2024
Խաչանովը դուրս է եկել Ալմաթիի մրցաշարի քառորդ եզրափակիչ13:45 18.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին13:30 18.10.2024
5 հայ բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալի համար. Մ22 ԵԱ13:19 18.10.2024
Վարչապետը հանդիպել է Անիպեմզայի բնակիչների հետ13:06 18.10.2024
Ջուրն առանց գրաֆիկ կհասնի Ախուրյան13:00 18.10.2024
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը12:08 18.10.2024
Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցում նորոգման աշխատանքներ են11:55 18.10.2024
Վերացվել է Ազատավան գյուղի մսամթերքի արտադրամասի կասեցումը․ ՍԱՏՄ11:00 18.10.2024
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է10:21 18.10.2024
ՃՏՊ Թբիլիսյան խճուղում19:22 18.10.2024
«Եփող թափողները» հաղորդաշարը մասնակցում է ArmProd EXPO-ինԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր և վաղը կանցկացվի «Արմպռոդ Էքսպո»-ն, որին մասնակցում է նաև Շանթ ՀԸ «Եփող թափողները» հաղորդաշարը՝ այցելուներին ներկայացնելով հաղորդման հովանավորների արտադրանքը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:12 18.10.2024
Էրդողանը «3+3» հանդիպման շրջանակներում ընդունել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներինՀոկտեմբերի 18-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») նախարարական հանդիպման շրջանակներում ընդունել է հարթակին մասնակցող՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
19:07 18.10.2024
Սաուդյան Արաբիայում դժգոհ են Ռոբերտո Մանչինիի աշխատանքիցԻտալացի հանրահայտ մասնագետ Ռոբերտո Մանչինին կարող է հեռացվել Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է La Republica-ն։ Սաուդյան Արաբիայի գլխավոր ֆուտբոլային կառույցի ղեկավարությունը դժգոհ է 59-ամյա մասնագետի գլխավորությամբ ազգային թիմի գրանցած արդյունքներից: Սաուդյան Արաբիայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի ասիակաան գոտու մրցաշարում չորս խաղ է անցկացրել, ունի 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 1 պարտություն: […] ...
19:00 18.10.2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետՀոկտեմբերի 18-ին Ստամբուլում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Հանդիպումը կայացել է «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակներում։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի […] ...
18:52 18.10.2024
Մեկնարկում է ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ձևավորման գործընթացըՀայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհրուրդ) ձևավորման գործընթացը: Խորհրդի նպատակը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի անդամները հնարավորություն կունենան Պաշտպանին ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, դիտարկումներն ու առաջարկները, երեխաների ձայնը լսելի դարձնել ներպետական և միջազգային հարթակներում: […] ...
18:45 18.10.2024
Ո՞վ է փոխարինելու Տեն ՀագինԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Էրիկ տեն Հագին փոխարինելու գլխավոր թեկնածուն «Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկն է, հայտնում է Daily Mail-ը։ Անգլիական ակումբի ղեկավարությունը հիացած է 51-ամյա դանիացու աշխատանքով, սակայն միաժամանակ հասկանում է, որ նա թոփ ակումբ գլխավորելու փորձ չունի: Ֆրանկը «Բրենթֆորդի» գլխավոր մարզիչն է 2018 թվականից։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 7 տուրից հետո նրա թիմը վաստակել […] ...