Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացրել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+13.09 oC

Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացրել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին

16:00 18.10.2024

Հարավային Կորեան ուրբաթ օրը միջկորեական սահմանի մոտ իրականացրել է Chunmoo բազմակի արձակման հրթիռային համակարգի զորավարժություն, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական բանակին։

Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում 130 մմ-անոց արկեր են արձակվել ափից 17 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախի ուղղությամբ։

«Այս զորավարժությունն անցկացվել է ցույց տալու համար բանակի վճռականությունն ու կարողությունը՝ հակահարված տալու անհապաղ, վճռական և մինչև վերջ, եթե հակառակորդը սադրանք ձեռնարկի», – մեջբերում է գործակալությունը զինվորականների խոսքերը։

Ինչպես նշում է գործակալությունը, հրթիռային հրետանային համակարգը նախատեսված է Հյուսիսային Կորեայի հեռահար հրետանային կայանքները ոչնչացնելու համար։ Chunmoo համակարգերը ունակ են արձակել 130 մմ հրթիռներ մինչև 36 կիլոմետր առավելագույն հեռահարությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ազգային արխիվում բացվել է «Երևանը ժամանակի մեջ. 1800-1917 թվականներ» խորագրով արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ցուցադրությունը

18:30 18.10.2024

Ազգային արխիվում բացվել է «Երևանը ժամանակի մեջ. 1800-1917 թվականներ» խորագրով արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ցուցադրությունը

Արդարադատության նախարարության Հայաստանի ազգային արխիվում բացվել է Երևան քաղաքի պատմությանը նվիրված՝ «Երևանը ժամանակի մեջ. 1800-1917 թվականներ» խորագրով արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկա են գտնվել Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը, Հայաստանում Շվեդիայի թագավորության փոխդեսպան, զարգացման համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Կլաս Վալդենստրյոմը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Մարդու իրավունքների ծրագրի» տնօրեն Իզաբելլա Սարգսյանը, Մատենադարանի տնօրեն […] ...

Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի չեմպիոնին

18:23 18.10.2024

Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի չեմպիոնին

Բրիտանական The Sun պարբերականը ներկայացրել է սեփական սուպերհամակարգչի կանխատեսումը ԱԱ-2026-ի չեմպիոնի վերաբերյալ: Բրիտանացիներին առաջին հերթին հետաքրքրել են ազգային թիմի շանսերը Մեքսիկայում, Կանադայում և ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությունում: Ըստ սուպերհամակարգչի՝ անգլիացիները հասնելու են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվելու են Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային: Եզրափակչում էլ իսպանացիները պարտվելու են աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականին: Հիշեցնենք, որ 2025-ի հունվարի […] ...

Սեպտեմբերին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը գերազանցել են նորման

18:17 18.10.2024

Սեպտեմբերին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը գերազանցել են նորման

2024 թվականի սեպտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 13․9 °C, որը նորմայից բարձր էր 0․7 °C-ով։ Միևնույն ժամանակ այս տարվա սեպտեմբեր ամիսը համարվեց խոնավ, քանի որ տեղումների քանակը՝ 47․7 մմ, կազմել է նորմայի 170 %-ը։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Համեմատաբար շոգ եղանակներ դիտվեցին սեպտեմբերի 3-4-ը և 12-13-ը, երբ […] ...

Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք

18:11 18.10.2024

Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք

ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։ Մրցույթը կազմակերպվել է համաձայն գործող […] ...

Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները

18:07 18.10.2024

Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները

Գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ներկայացվել և քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները։ Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա […] ...

SHANTNEWS

18:00 18.10.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP