Շրի Լանկայում գնացքը բախվել է փղերի խմբին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+13.09 oC

Շրի Լանկայում գնացքը բախվել է փղերի խմբին

15:44 18.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շրի Լանկայի արևելքում նավթով ցիստեռններ տեղափոխող գնացքը բախվել է վայրի փղերի խմբին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Daily Mirror պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեբերի 18-ի վաղ առավոտյան՝ Բատիկալոա-Կոլոմբո գծում:

Բախման հետևանքով անկել է երկու փիղ, մի քանի կենդանի վիրավորվել է։ Ռելսերից դուրս են եկել լոկոմոտիվը և նավթով լի չորս ցիստեռններ, որոնցից երկուսը շրջվել են։ Գնացքների երթևեկությունը դադարեցվել է, վթարի հետևանքների վերացման համար կպահանջվի մի քանի օր։

Չնայած այն հանգամանքին, որ փղերը սուրբ են համարվում Շրի Լանկայում և պաշտպանվում են օրենքով, երկրում տարեկան սպանվում է մոտ 200 առանձնյակ, հիմնականում գնացքների հետ բախումների և գյուղացիների կողմից սպանությունների հետևանքով, որոնք պաշտպանում են իրենց հողերը կենդանիների հարձակումներից: Ամեն տարի Շրի Լանկայի մոտ 50  բնակիչ է զոհվում տների վրա փղերի հարձակումներից, որոնք  կառուցված  են կենդանիների բնակության վայրերի մերձակայքում:

Իշխանությունների տվյալներով՝ Շրի Լանկայում փղերի թիվը կազմում է մոտ 7000:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի չեմպիոնին

18:23 18.10.2024

Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի չեմպիոնին

Բրիտանական The Sun պարբերականը ներկայացրել է սեփական սուպերհամակարգչի կանխատեսումը ԱԱ-2026-ի չեմպիոնի վերաբերյալ: Բրիտանացիներին առաջին հերթին հետաքրքրել են ազգային թիմի շանսերը Մեքսիկայում, Կանադայում և ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությունում: Ըստ սուպերհամակարգչի՝ անգլիացիները հասնելու են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվելու են Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային: Եզրափակչում էլ իսպանացիները պարտվելու են աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականին: Հիշեցնենք, որ 2025-ի հունվարի […] ...

Սեպտեմբերին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը գերազանցել են նորման

18:17 18.10.2024

Սեպտեմբերին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը գերազանցել են նորման

2024 թվականի սեպտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 13․9 °C, որը նորմայից բարձր էր 0․7 °C-ով։ Միևնույն ժամանակ այս տարվա սեպտեմբեր ամիսը համարվեց խոնավ, քանի որ տեղումների քանակը՝ 47․7 մմ, կազմել է նորմայի 170 %-ը։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Համեմատաբար շոգ եղանակներ դիտվեցին սեպտեմբերի 3-4-ը և 12-13-ը, երբ […] ...

Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք

18:11 18.10.2024

Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք

ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։ Մրցույթը կազմակերպվել է համաձայն գործող […] ...

Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները

18:07 18.10.2024

Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները

Գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ներկայացվել և քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները։ Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա […] ...

SHANTNEWS

18:00 18.10.2024

SHANTNEWS

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes

17:55 18.10.2024

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes

Հանրահայտ Forbes ֆինանսատնտեսական պարբերականը ներկայացրել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը: Այն գլխավորում է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի տարեկան շահույթը կազմում է 285 միլիոն դոլար (պայմանագիր, հովանավորչական համաձայնագրեր): Forbes. Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները 2024-ին. 1. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր») – 285 միլիոն դոլար 2. […] ...

BACK_TO_TOP