Ալեն Սիմոնյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+13.09 oC

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ

15:38 18.10.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ։ Ընդլայնված կազմով անցկացված քննարկումներում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների լայն օրակարգին վերաբերող տարբեր հարցերի։

Քննարկումների առանցքում են եղել Հայաստանի ու Չեխիայի խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման ու զարգացման հարցերը։

Սենատի նախագահը հայտնել է, որ Չեխիայի համար կարեւոր է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ հատկապես Հայաստանի՝ ԵՄ-ին ավելի մոտ լինելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո։ ՀՀ ԱԺ նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել չեխական կողմին Հայաստան-ԵՄ սերտացման գործընթացում ավանդ ունենալու ցանկության ու այդ հարցում ունեցած դրական տրամադրվածության համար։

Անդրադարձ է կատարվել նաեւ մեր տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերին եւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային։

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գրառում է կատարել Սենատի Պատվավոր հյուրերի գրքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք

18:11 18.10.2024

Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք

ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։ Մրցույթը կազմակերպվել է համաձայն գործող […] ...

Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները

18:07 18.10.2024

Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները

Գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ներկայացվել և քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները։ Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա […] ...

SHANTNEWS

18:00 18.10.2024

SHANTNEWS

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes

17:55 18.10.2024

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes

Հանրահայտ Forbes ֆինանսատնտեսական պարբերականը ներկայացրել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը: Այն գլխավորում է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի տարեկան շահույթը կազմում է 285 միլիոն դոլար (պայմանագիր, հովանավորչական համաձայնագրեր): Forbes. Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները 2024-ին. 1. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր») – 285 միլիոն դոլար 2. […] ...

Բայդենը Շոլցի հետ քննարկել է Ուկրաինային աջակցության հարցը

17:50 18.10.2024

Բայդենը Շոլցի հետ քննարկել է Ուկրաինային աջակցության հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինային աջակցությունը և միջազգային օրակարգը, հայտնում է Սպիտակ տունը։ «Երկու երկրների ղեկավարները համակարգել են գործողությունները՝ աջակցելու Ուկրաինային, հակասեմիտիզմին և ատելության այլ ձևերին հակազդելու ջանքերը երկրի ներսում և արտերկրում, անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքին և այլ գլոբալ խնդիրների», – ասվում է ԱՄՆ […] ...

ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր

17:45 18.10.2024

ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի ազգային գրադարանի նախագահական դահլիճում Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կողմից կազմակերպվել էր «Քրեակատարողական համակարգում սոցիալ-հոգեբանական աշխատանքների մարտահրավերները» խորագրով գիտաժողով, որին բանախոսություններով հանդես են եկել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ղեկավարն ու աշխատակիցները, քրեակատարողական հիմնարկների հոգեբանները, Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետն ու […] ...

BACK_TO_TOP