Նախաձեռնությամբ Հանրային խորհրդի կազմում կձևավորվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Նախաձեռնությամբ Հանրային խորհրդի կազմում կձևավորվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով

15:05 18.10.2024

«Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով: Նախաձեռնությամբ մանրամասն սահմանվում են փաստահավաք հանձնաժողովի նպատակները, գործունեության ուղղությունները, իրավասությունը, սկզբունքները, նրա կազմավորման կարգը, գործառույթներն ու գործունեության համար անհրաժեշտ բոլոր հնարավոր կարգավորումները:

ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող, փոխնախարար Արմենուհի Հարությունյանի խոսքով նախագծի համաձայն՝ փաստահավաք հանձնաժողովն իրականացնելու է ՀՀ-ում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերական խախտումների փաստահավաք գործունություն եւ դրանց վերաբերյալ կազմելու է փաստահավաք զեկույց: Զեկույցում բացահայտվելու են նման խախտումների համակարգային պատճառները, առաջարկություններ են ներկայացվելու նման խախտումները կանխարգելելու կամ հետեւանքները վերացնելու համար, խախտումներից տուժած անձանց իրավունքները վերականգնելու կամ ճանաչելու վերաբերյալ եւ այլն:

«Զեկույցը մշակվելուց հետո ներկայացվելու է Կառավարություն՝ վերջինիս իրավասությունների շրջանակում համապատասխան բարեփոխումներին ուղղված ռազմավարությունների եւ գործողությունների կոնկրետ ծրագրեր ընդունելու հարցը դիտարկելու նպատակով»,- ընդգծել է փոխնախարարը:

Նրա խոսքով փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածի դեպքերը եւ իրադարձությունները ներառելու են՝ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ու հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, պետական կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարումները, անձանց՝ սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը, ինչպես նաեւ հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքերը:

Հանձնաժողովն իրականացնելու է տարբեր գործառույթներգ մասնավորապես՝ տեղեկությունների հավաքագրում, նյութերի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում հարցազրույցների անցկացում, այցելություններ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, հանրային լսումների անցկացում եւ այլն:

«Հանձնաժողովը կազմված է լինելու 7 անդամից, որոնք ընտրվելու են մրցութային բաց ընթացակարգի միջոցով: Ներգրավվելու են մասնագիտական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձառություն ունեցող անձինք, որոնք իրենց ոլորտի հեղինակավոր կամ ճանաչված մասնագետներ են կամ հանրային հեղինակություն վայելող անձինք են: Նրանք երբեւէ չպետք է զբաղեցրած լինեն քաղաքական պաշտոն»,- տեղեկացրել է Արմենուհի Հարությունյանը եւ հավելել, որ հանձնաժողովի անդամներն իրենց գործունեությունը ծավալելու են վճարովի հիմունքներով:

Նրանց վարձատրության չափը կսահմանվի ենթաօրենսդրական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Հանձնաժողովի անդամներն ընտրվելու են Հանրային խորհրդի կողմից: «Օրենքի ուժով Հանրային խորհրդի գործող կազմը պետք է ցրվի եւ ձեւավորվի նոր խորհուրդ, որն էլ արդեն կձեւավորի հանձնաժողովը»,- նշել է զեկուցողը:

Ըստ փոխնախարարի՝ նախաձեռնությունը քննարկվել է տարբեր ձեւաչափերով եւ բազմիցս լրամշակվել: Արմենուհի Հարությունը նշել է, որ տեխնիկական բնույթի առաջարկներ է ներկայացրել ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը, որոնց հիման վրա նախագիծը կլրամշակվի առաջինից երկրորդ ընթերցում:

Զեկուցողը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերել են ձեւավորվելիք հանձնաժողովին տրվելիք լիազորություններին, փաստահավաք խմբի գործունեության ժամանակահատվածին եւ այլն:

Հարակից զեկուցող, պատգամավոր Ալխաս Ղազարյանը, ողջունելով նախագիծը, հորդորել է կողմ քվեարկել: Պատգամավորն ընդգծել է Հանրային խորհրդում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 18-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

BACK_TO_TOP