Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes

17:55 18.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրահայտ Forbes ֆինանսատնտեսական պարբերականը ներկայացրել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը: Այն գլխավորում է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի տարեկան շահույթը կազմում է 285 միլիոն դոլար (պայմանագիր, հովանավորչական համաձայնագրեր):

Forbes. Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները 2024-ին.

1. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր») – 285 միլիոն դոլար

2. Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի») – 135 միլիոն դոլար

3. Նեյմար («Ալ Հիլալ») – 110 միլիոն դոլար

4. Կարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ») – 104 միլիոն դոլար

5. Կիլիան Մբապե («Ռեալ») – 90 միլիոն դոլար

6. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի») – 60 միլիոն դոլար

7. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ») – 55 միլիոն դոլար

8. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 53 միլիոն դոլար

9. Սադիո Մանե («Ալ Նասր») – 52 միլիոն դոլար

10. Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») – 39 միլիոն դոլար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

22:24 23.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

Իսրայելական զինվորականները դեռ չեն կարող հաստատել Գազայի հատվածում պատանդներից մեկի մահը, ինչպես պնդում է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր երեկոյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է ձայնագրություն, որտեղ իբր երևում է, որ սպանվել է պատանդ, և այս փուլում մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել այն: Բանակի ներկայացուցիչները կապի […] ...

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

22:16 23.11.2024

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

Թբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

21:40 23.11.2024

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...

BACK_TO_TOP