Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի մի շարք հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի մի շարք հարցեր

13:50 18.10.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում փոխգործակցության, նախանշվող ծրագրերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու իրականացվող բարեփոխումները․ անձի ֆունկցիոնալության գնահատման հիմքով հաշմանդամության սահմանման նոր մոդելի գործընթացը, «e-disability.am» թվային հարթակի գործարկումը, մատուցվող ծառայությունների հասանելիությանն ու մատչելիությանն ուղղված աշխատանքները, տրամադրվող աջակցող միջոցների նոր համակարգը, պրոթեզավորման և օրթեզավորման գործընթացը։

Վերջինիս խոսքով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման և հավասար հնարավորությունների ապահովմանը զուգահեռ կարևոր է նաև ծառայությունների մատուցումը սահմանելիս և տարբեր կառույցների կողմից ծախսերի բաշխման մեխանիզմները համաձայնեցնելիս ապահովել մարդակենտրոն մոտեցում։

ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտանին պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարեփոխումների իրագործման գործընթացում փորձի փոխանակման, մեթոդական ուղեցույցների տրամադրման, համապատասխան մասնագետների վերապատրաստումների ուղղություններով։
Կողմերը ևս մեկ անգամ հստակեցրել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության եզրերն ու ուղիները․ աջակցող միջոցների տրամադրման լավագույն փորձի ուսումնասիրություն, չափորոշիչների հստակեցում, որակի գնահատման մեխանիզմների ներդրում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության շրջանակում նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է նաև Հայաստանում վերականգնողական ոլորտի ու աջակցող տեխնոլոգիաների ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի վերաբերյալ կոնսենսուսային աշխատաժողովին։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ռազմավարության գործողությունների իրականացման գործընթացում շահագրգիռ կողմերի միջև համակարգված մոտեցման ապահովմանն ու միջգերատեսչական համագործակցության առավել ճկուն մեխանիզմի իրագործմանն առնչվող մի շարք հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

BACK_TO_TOP