5 հայ բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալի համար. Մ22 ԵԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+13.09 oC

5 հայ բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալի համար. Մ22 ԵԱ

13:30 18.10.2024

Բուլղարիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում եզրափակիչ են դուրս եկել 5 հայ բռնցքամարտիկներ: Նրանցից առաջին գործող չեմպիոն Էլիդա Քոչարյաննն էր (60 կգ), նրանից հետո եզրափակիչ դուրս եկան նաև Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (67 կգ):

Գարբոյանը հաղթեց իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին, Եվրոպայի գործող չեմպիոն Ասլիկյանը համառ պայքարում պարտության մատնեց թուրք Մեհմետ Չինարին, Սահակյանն ուժեղ գտնվեց անգլիացի Ջեք Դրիդենից, իսկ Հակոբկոխյանն առավելության հասավ Բուլղարիայի ներկայացուցիչ Ռումեն Ռումենովի նկատմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակության հետ

16:11 18.10.2024

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակության հետ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակությանը՝ Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո բարձր մակարդակի փոխայցելությունների և համատեղ նախաձեռնությունների միջոցով նոր ուղղությունների բացահայտման հարցում առկա հետաքրքրությունը, քննարկվել են առաջիկա ծրագրերը: Նախարարի տեղակալը ընդգծել […] ...

Հանձաժողովը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում առաջարկվող նոր կարգավորումներին

16:05 18.10.2024

Հանձաժողովը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում առաջարկվող նոր կարգավորումներին

ՀՀ ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի լրամշակման նպատակով ձեւավորվել է աշխատանքային խումբ: Առաջիկայում կլինի արտագնա քննարկում, կկազմակերպվեն լսումներ` ընդգրկելով շահագրգիռ բոլոր կողմերին: Արդյունավետ համագործակցություն է սկսված, որն ուղղված է փաթեթի լավարկմանը: Այս մասին տեղեկացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օրենսդրական փաթեթը հանձնաժողովի նիստում […] ...

Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացրել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին

16:00 18.10.2024

Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացրել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին

Հարավային Կորեան ուրբաթ օրը միջկորեական սահմանի մոտ իրականացրել է Chunmoo բազմակի արձակման հրթիռային համակարգի զորավարժություն, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական բանակին։ Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում 130 մմ-անոց արկեր են արձակվել ափից 17 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախի ուղղությամբ։ «Այս զորավարժությունն անցկացվել է ցույց տալու համար բանակի վճռականությունն ու կարողությունը՝ հակահարված տալու […] ...

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

15:55 18.10.2024

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր եւ տվել դրական եզրակացություն: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ համակարգին օժտել համապատասխան գործիքակազմով: […] ...

Էլինա Ավանեսյանը պարտվել է Օսակայի մրցաշարի 2-րդ փուլում

15:49 18.10.2024

Էլինա Ավանեսյանը պարտվել է Օսակայի մրցաշարի 2-րդ փուլում

Աշխարհի 48-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ավարտել է ելույթը Ճապոնիայի Օսակա քաղաքում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում: Երկրորդ շրջանում 22-ամյա թենիսիստուհին 6-7, 4-6 հաշվով պարտվել է ճապոնացի Սառա Սաիտոյին, որը 179-րդն է WTA-ի դասակարգման աղյուսակում։ Հիշեցնենք, որ մեկնարկային մրցախաղում Էլինա Ավանեսյանը 7-6, 6-3 հաշվով հաղթել էր ամերիկացի Էշլին Կրյուգերին (65-րդ ռակետ): ...

Շրի Լանկայում գնացքը բախվել է փղերի խմբին

15:44 18.10.2024

Շրի Լանկայում գնացքը բախվել է փղերի խմբին

Շրի Լանկայի արևելքում նավթով ցիստեռններ տեղափոխող գնացքը բախվել է վայրի փղերի խմբին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Daily Mirror պարբերականը։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեբերի 18-ի վաղ առավոտյան՝ Բատիկալոա-Կոլոմբո գծում: Բախման հետևանքով անկել է երկու փիղ, մի քանի կենդանի վիրավորվել է։ Ռելսերից դուրս են եկել լոկոմոտիվը և նավթով լի չորս ցիստեռններ, որոնցից երկուսը շրջվել […] ...

BACK_TO_TOP