Տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.47
  • RUBLE
    4.00
  • 420.95
WEATHER
+13.09 oC

Տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը

11:47 18.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են հորդառատ տեղումներ:

Լոռի-Տավուշ հատվածում տեղումների քանակը կազմել է 21-30մմ, Շիրակում 23-34մմ, Գեղարքունիքում 22-33մմ, Կոտայքում 36-42մմ, Արագածոտնում 28-42մմ, Արարատում և Արմավիրում 18-36մմ, Վայոց ձորում 13-20մմ, Սյունիքում 5-12մմ։ Արագածոտնի մարզի Ամբերդ հատվածում թափվել է 88մմ անձրև, որը կազմում է ամսական նորմայի կրկնակի քանակը, իսկ Երևանում 26-28մմ , որը հավասար է ողջ ամսվա տեղումների քանակի նորմային։ Այսօրվա դրությամբ տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը։

Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։
Այսօր ցերեկվանից սկսած ցիկլոնը կկորցնի իր ուժը և առաջիկա 5 օրերին մեր տարածաշրջանում կպտտվի թուլացած վիճակում։

Առաջիկա 5 օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին hանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի, մասնավորապես հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում հոկտեմբերի 18-ի առավոտյան դիտված ելքերը կրկնակի նույնիսկ ավել անգամներ գերազանցել են հոկտեմբերի 17-ի առավոտյան դիտված ջրի ելքերին։

Այսպես, Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում հոկտեմբերի 18-ի առավոտյան ջրի ելքը կազմել է 43.3 մ3/վ, իսկ 17-ի առավոտյան եղել էր 21.9 մ3/վ, Փամբակ-Թումանյան դիտակետում ջրի ելքը 8.27 մ3/վ-ից դարձել է 21.0 մ3/վ, Աղստև-Իջևան դիտակետում՝ 6.82 մ3/վ-ից բարձրացել է մինչև 25.3 մ3/վ։

Քանի որ գիշերային ժամերին գետավազանների բարձրադիր հատվածներում տեղումները դիտվել են ձյան տեսքով սա նպաստել է, որ գետերում ջրի անբարենպաստ ելքեր չձևավորվեն։

Պայմանավորված օդի ջերմաստիճանի նվազմամբ և հորդառատ տեղումների դադարով, հանրապետության գետերում առաջիկա օրերին սպասվում է ջրի ելքերի նվազում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանությունում կանանց ներգրավվածության թեման Արագածոտնի մարզում քննարկվել է երիտասարդների հետ

14:00 18.10.2024

Ոստիկանությունում կանանց ներգրավվածության թեման Արագածոտնի մարզում քննարկվել է երիտասարդների հետ

Հոկտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում՝ ԿԳՄՍ նախարարության բյուջետային ծրագրով ստեղծված ԱլտերաԼաբ երիտասարդական կենտրոնում, տեղի է ունեցել «Կանանց ներգրավվածությունը ոստիկանությունում» թեմայով հանրային քննարկում, որին մասնակցել են ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, մարզպետարանի աշխատակիցներ: Ներկայացվել են Ոստիկանության հենասյունային չորս ուղղությունները, խնդիրներն ու մարտահրավերները: Անդրադառնալով ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ […] ...

Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

13:55 18.10.2024

Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Նշված ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։ ...

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի մի շարք հարցեր

13:50 18.10.2024

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի մի շարք հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում փոխգործակցության, նախանշվող ծրագրերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու իրականացվող բարեփոխումները․ անձի ֆունկցիոնալության գնահատման հիմքով հաշմանդամության սահմանման նոր մոդելի […] ...

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին

13:45 18.10.2024

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․97 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ: ...

Հրազդան քաղաքում սուբվենցիոն ծրագրով շինարարական աշխատանքներ են մեկնարկել

13:40 18.10.2024

Հրազդան քաղաքում սուբվենցիոն ծրագրով շինարարական աշխատանքներ են մեկնարկել

ՀՀ կառավարության 2024 թվականի հաստատված սուբվենցիոն ծրագրով վերանորոգման աշխատանքներ են մեկնարկել Հրազդան քաղաքի թիվ 15 մանկապարտեզում։ Սուբվենցիայի շրջանակում նախատեսվում է կառուցել նոր տանիք, փոխել դռներն ու պատուհանները։ Ծրագրի արժեքը 75,5 մլն. դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 70 % է, իսկ համայնքի ներդրումը՝ 30 %: Աշխատանքները նոր են մեկնարկել: Հրազդան համայնքում այս պահին ընթանում […] ...

Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը

13:35 18.10.2024

Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, «Անգլերեն» և «Ռուսաց լեզու» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 10-ին, «Մաթեմատիկա», «Ֆիզկուլտուրա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 16-ին, «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 17-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», ՆԶՊ, «Տեխնոլոգիա», […] ...

BACK_TO_TOP