Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ աշխատակիցների միջև անցկացվել է ֆուտբոլի առաջնություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 10 2024
  • $
    387.47
  • RUBLE
    4.00
  • 420.95
WEATHER
+11.09 oC

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ աշխատակիցների միջև անցկացվել է ֆուտբոլի առաջնություն

10:48 18.10.2024

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումների շրջանակում Ծառայության կողմից կազմակերպվել էր ֆուտբոլի եռօրյա առաջնություն «Վարդաշեն», «Սևան», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Արթիկ», «Վանաձոր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների միջև։

Առաջնության բոլոր փուլերում խաղադաշտում ընթացել է անզիջում պայքար․ արդյունքում ստացվել են դիտարժան և գոլառատ հանդիպումներ։

Խաղերին հետևել են և թիմերին երկրպագել Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, քրեակատարողական հիմնարկների պետեր, Ծառայության կենտրոնական մարմնի և հիմնարկների աշխատակազմի ներկայացուցիչներ։

Համառ պայքարում եզրափակիչ դուրս եկած «Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկների հավաքականների հանդիպման արդյունքում հաղթանակ են տարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները։

Եզրափակչի ավարտին Ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ ակտիվ խաղ ցուցաբերելու և հանդիսատեսին տպավորիչ պահեր պարգևելու համար, երկու թիմերի խաղացողներին հանձնել է պատվոգրեր, իսկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի թիմին շնորհել է նաև Քրեակատարողական ծառայության կազմավորման 105-ամյակին նվիրված ֆուտբոլի գավաթը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը տեղում ծանոթացել է Երերույքի 4-5-րդ դարերի տաճարում իրականացվող աշխատանքներին

12:42 18.10.2024

Վարչապետը տեղում ծանոթացել է Երերույքի 4-5-րդ դարերի տաճարում իրականացվող աշխատանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է։ Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այցելել եմ Շիրակի մարզ: Երերույքի 4-5-րդ դարերի տաճարում իրականացվում են ամրակայման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է, այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվելու է 5 փուլով, ներկայում ընթացքի մեջ […] ...

Քննարկվել են հայ-հունգարական մշակութային համագործակցությանն ուղղված հարցեր

12:32 18.10.2024

Քննարկվել են հայ-հունգարական մշակութային համագործակցությանն ուղղված հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ, դոկտոր Իշտվան Ցարանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը, Բուդապեշտի և այլ տեղական ինքնակառավարման մարմիններում Հայ ինքնավարության ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Կողմերը քննարկել […] ...

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին

12:24 18.10.2024

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը հոկտեմբերի 14-16-ը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին: Քննարկման առանցքում են եղել թվային վերափոխումները, խորհրդարանների աշխատանքներում նորարարությունները՝ ներառյալ արհեստական բանականության օգտագործման հնարավորությունները խորհրդարանական գործունեության ընթացքում: Ներկայացվել է տարբեր խորհրդարանների փորձը խորհրդարանական հանձնաժողովների իրավասությունների հստակեցման, ինչպես նաեւ խորհրդարանական աշխատանքներում քաղաքացիների ներգրավման վերաբերյալ: Դավիթ Առաքելյանը […] ...

Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է դասակի հրամանատար սպան և համածառայակիցը

12:16 18.10.2024

Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է դասակի հրամանատար սպան և համածառայակիցը

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, 2024թ․ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել էր մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով […] ...

Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցում նորոգման աշխատանքներ են

12:08 18.10.2024

Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցում նորոգման աշխատանքներ են

Հ-1, Վերին Պտղնու տրանսպորտային հանգույց-Աբովյան-Ֆանտան–Ալափարս-Հ-5 ճանապարհի մոտ 11.5 երկարությամբ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

SHANTNEWS

12:00 18.10.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP