13:44 17.10.2024
Նախագծով առաջարկվում է սահմանել լիազորող նորմ, որի արդյունքում Առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների: Գործադիրն առաջարկվում է նաեւ ստեղծել հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ, որը կներգրավվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այլեւ ՀՀ տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին: Թիմը կլինի ինքնաբավ, կունենա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցանկացած վայրում (ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս) տեղակայվելու եւ տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն եւ սպասարկում ցուցաբերելու համար:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով արտակարգ իրավիճակների ընթացքում ամբողջ աշխարհում գործում են արագ արձագանքման բժշկական խմբեր: Զեկուցողի տեղեկացմամբ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ խմբերը բավականին արդյունավետ օգնություն են տրամադրում տարբեր արտակարգ իրավիճակներում գտնվող երկրներին: «Մենք նման փորձառություն ունեցել ենք կորոնավիրուսային հիվանդության ընթացքում, երբ տարբեր երկրներից ունեցանք նման օժանդակություն»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել, որ միջազգային հավաստագրման համաձայն` կան տարբեր մակարդակների բժշկական թիմեր: Գործադիրն առաջարկում է ստեղծել առաջին մակարդակի բժշկական թիմ: Լենա Նանուշյանը համոզմունք է հայտնել, որ բարեհաջող միջազգային հավաստագիր ստանալու դեպքում հետագայում կարող է քննարկվել երկրորդ եւ մյուս մակարդակների բժշկական թիմեր ստեղծելու հարցը:
Պատգամավորներն իրենց դիտարկումներն են ներկայացրել նախագծի վերաբերյալ: Ընդունվել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի առաջարկը. սահմանվել է, որ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների եւ տեսակների, կսահմանի լիազոր մարմինը:
Առաջին ընթերցմամբ ներկայացված ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 17-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:
12:35 10.04.2025
Երևանի քրեական ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5,02 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...
12:29 10.04.2025
Չինաստանում հայտարարել են, որ չեն հանդուրժի ԱՄՆ-ի կողմից ավելորդ ճնշումըՊեկինը չի դիմանա Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը և կշարունակի պաշտպանել իր շահերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՉԺՀ-ի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յոնցյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Չինաստանը կշարունակի բարձրացնել ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերը։ «Ես չեմ մեկնաբանի հիպոթետիկ հարցերը, բայց ուզում եմ ընդգծել, որ առևտրային պատերազմում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմը ճանապարհ է դեպի ոչ մի […] ...
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...