«Այդ գումարներն օրենքով սահմանված կարգով ենթակա չեն բռնագանձման». Ալեքսանդր Սարգսյանի պատասխանը Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+17.09 oC

«Այդ գումարներն օրենքով սահմանված կարգով ենթակա չեն բռնագանձման». Ալեքսանդր Սարգսյանի պատասխանը Փաշինյանին

10:27 17.09.2018

Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի՝ ՀՀ առևտրային բանկերից մեկում ունեցած 30 միլիոն դոլարի մասին տեղեկություն հրապարակեց և առաջարկեց այդ գումարները մեկ շաբաթում վերադարձնել պետական բյուջե:

Այս կապակցությամբ Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

«Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ բացահայտ և հրապարակային սպառնաց Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Սարգսյանիս և մեկ շաբաթ ժամանակ տվեց, որպեսզի օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցները վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց այն մասին, թե ինչու և ինչ հիմքով ես այդ գումարները պետք է վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե:

Նման հայտարարություն անելուց առաջ ՀՀ վարչապետը նախ պետք է նշեր, որ օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ իմ բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ապա նաև պետք է նշեր, որ այդ գումարները հափշտակվել են ՀՀ պետական բյուջեից, դրա համար էլ ենթակա են վերադարձման ՀՀ պետական բյուջե:

Սակայն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման հայտարարություններ չարեց, այլ, ընդհակառակը, մոտ մեկ ամիս առաջ` օգոստոսի 17-ին, հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթում նա ևս անդրադառնալով իմ բանկային հաշվին առկա գումարներին, նշել էր հետևյալը. «Հիմա էդ հաշվեհամարում, որ այդ գումարը կա, զուտ Հայաստանի էսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից չափազանց դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպելը, որովհետև այդ մարդը ֆորմալ առումով շատ երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետևաբար հայտարարագիր չի ներկայացրել և ֆորմալ առումով էստեղ կան դժվարություններ այդ գումարը հետաքննելու և օրենքով սահմանված կարգով առգրավելու»:

Այս հայտարարությունում Նիկոլ Փաշինյանը երկու կարևոր հանգամանք է ընդգծել.

առաջինը` ես երկար տարիներ պետական պաշտոնյա չեմ եղել, ինչով հաստատվում է, որ ՀՀ պետական բյուջեի հետ ընդհանրապես որևէ առնչություն չեմ ունեցել, ինչից ելնելով էլ զարմանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետը սպառնում, որ այդ գումարները հենց ՀՀ պետական բյուջե վերադարձնեմ.

երկրորդ՝ այդ գումարներն օրենքով սահմանված կարգով ենթակա չեն բռնագանձման:

Կարծում եմ, որ բոլորն էլ քաջ հասկանում են, որ եթե որևէ մեկն անօրինական ճանապարհով կամ հանցագործության միջոցով գումար է հափշտակել, ապա ՀՀ-ում գործող օրենքները միանշանակ թույլ են տալիս բռնագանձել այդ գումարները և հակառակը` որևէ մեկին պատկանող գումարները չեն կարող բռնագանձվել, եթե չի հաստատվել դրանց անօրինական լինելը:

Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանված կարգով չեն կարող բռնագանձվել, իմ նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքից ելնելով և փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեական դիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջեին հանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները:

Վստահ եմ, որ ՀՀ վարչապետը և իրավապահ մարմինները քաջ հասկանում են, թե իրավական տեսնակյունից ինչպես են որակվում ՀՀ վարչապետի այդ գործողությունները:

Այս համատեքստում խիստ մտահոգիչ է նաև, որ ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է իմ վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին, ինչպես նաև, որ անօրինական կարգով հրապարակել է այդ տեղեկությունները:

Եվ եթե ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է նման տեղեկությունների, ուստի վստահ եմ, որ քաջ տիրապետում է նաև այն տեղեկություններին, որ 1985-1995թթ. ընթացքում բիզնես գործունեություն եմ իրականացրել Ռուսաստանի Դաշնությունում և ՀՀ եմ վերադարձել խոշոր գումարով, որից հետո թեկուզ մեկ տարի չեմ դադարել աշխատելը:

Ընդ որում, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը քաջ տեղեկացված է նաև, որ օրինական կարգով ինձ պատկանող գումարները ՀՀ-ից դուրս հանելու փոխարեն, ես դրանք որպես ավանդ ներդրել եմ ՀՀ բանկում, որով իմ որոշակի ներդրումն եմ ունեցել բանկային համակարգի և տնտեսության զարգացման հարցում, միաժամանակ երկար տարիների ընթացքում այդ խոշոր ավանդի դիմաց օրինական կարգով տոկոսներ եմ ստացել, որոնք կազմում եմ իմ բանկային հաշվում այս պահին առկա գումարի զգալի մասը, իսկ մյուս զգալի մասը կազմում են բացառապես ինձ պատկանող /ոչ թե 50%/ ընկերությունների գործունեությունից տարիներ շարունակ ստացված և ՀՀ հարկային մարմիններ ներկայացված հաշվետվություններում արտացոլված գումարների հաշվին:

Այս պահին դեռևս չեմ ցանկանում անդրադառնալ իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող ակնհայտ անօրինականություններին և հետապնդումներին, իմ գույքերի և բանկային հաշիվների վրա անօրինական կարգով դրված կալանքներին, ինչպես նաև դրանց հետևանքով ինձ պատճառվող հսկայական վնասներին, սակայն ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել ինձ և իմ ընտանիքին պատկանող գույքերը և դրամական միջոցները, կալանքից ազատել ինձ և  ընտանիքիս պատկանող դրամական միջոցները։

Միևնույն ժամանակ հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշված գործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

12:07 28.04.2025

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից, այս կարծիքն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վատիկանում նրա հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Թրամփը լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ «Նա […] ...

SHANTNEWS

12:00 28.04.2025

SHANTNEWS

Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան․ ԲԸՏՄ

11:53 28.04.2025

Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։ Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա․Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։ Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել […] ...

Տեղեկությունները կեղծ են. ՊՆ-ն հերքել է Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի մասին լուրերը

11:43 28.04.2025

Տեղեկությունները կեղծ են. ՊՆ-ն հերքել է Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի մասին լուրերը

Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ: «Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,-հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ...

Լավրովն ու Ռուբիոն նշել են, որ կարևոր է Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապայմանների համախմբումը

11:34 28.04.2025

Լավրովն ու Ռուբիոն նշել են, որ կարևոր է Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապայմանների համախմբումը

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է իր ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցի մասին, որում կողմերն ընդգծել են Ուկրաինայում խաղաղության ուղու համաձայնեցման համար բանակցություններ սկսելու նախապայմանների համախմբման կարևորությունը։ «Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության առանցքային ասպեկտների վերաբերյալ, որը զգալիորեն ակտիվացել է վերջին շրջանում: Հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր ուկրաինական ճգնաժամի թեմայի […] ...

ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

11:25 28.04.2025

ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

Մեկնարկում է 2025 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար։ Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 19-րդ անգամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու և խրախուսելու նպատակով: Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում […] ...

BACK_TO_TOP