17:14 16.10.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում տեղի է ունեցել «Ոչ բռնությանը» թեմայով իրազեկման արշավ, որի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը բռնության տեսակների, ինչպես նաև կրթական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման եղանակների մասին:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, Դավթաշենի և Աջափնյակի վարչական շրջանների Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական աշխատողներ և հոգեբաններ, ովքեր երեխաների և ծնողների շրջանում իրականացրել են բռնության կանխարգելմանն ուղղված իրազեկման աշխատանքներ։
Արշավի շրջանակում տեղի է ունեցել նաև «Կանխարգելենք բռնությունը միասին» թեմայով հանդիպում-քննարկում, որի ընթացքում մասնակիցները քննարկել են բռնության դեպքեր, խոսել դրանց հաղթահարման տարբերակների մասին, ապա հանդես եկել առաջարկներով։
20:06 16.10.2024
Նաիր Թիկնիզյանը նոր պայմանագրի առաջարկ է ստացել «Լոկոմոտիվից»18:37 16.10.2024
Հայտնի է Մաքգրեգորի առաջիկա մրցակիցը18:20 16.10.2024
Զախարյանը կվերադառնա ընդհանուր խմբի մարզումներին18:05 16.10.2024
«Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանը գաղտնալսել են17:27 16.10.2024
Ռաֆայել Նադալը ցանկանում է աշխատել Մադրիդի «Ռեալում»17:06 16.10.2024
Նիգերիայում առնվազն 94 մարդ է զոհվել բենզատարի պայթյունի հետևանքով16:42 16.10.2024
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել արգելափակումից15:11 16.10.2024
«Ռեալը» Մբապեին հեռացրել է գովազդային լուսանկարից13:56 16.10.2024
Թոմաս Տուխելը կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը12:53 16.10.2024
Թուրքիայում տեղի է ունեցել 6,1 մագնիտուդ երկրաշարժ12:40 16.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 16-ին12:07 16.10.2024
Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը առաջատարների շարքում են11:49 16.10.2024
ՀՀ հանրակրթական դպրոցներին հեծանիվների մատակարարումը շարունակվում է11:30 16.10.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 15-ից 16-ը11:17 16.10.2024
Հովտաշեն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ20:06 16.10.2024
Նաիր Թիկնիզյանը նոր պայմանագրի առաջարկ է ստացել «Լոկոմոտիվից»Մոսկվայի «Լոկոմոտիվը» Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին առաջարկել է նոր պայմանագիր կնքել, հայտնում է «РБ Спорт»-ը: Կողմերը բանակցել են, ակումբը հայտնել է, որ պատրաստ չէ էականորեն բարձրացնել աշխատավարձը։ Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ 25-ամյա ֆուտբոլիստը կհամաձայնի ստանալ տարեկան մեկ միլիոն եվրոյից մի փոքր պակաս։ Այժմ, նրան վճարում են մոտ 700 հազար եվրո: Ռուսական ակումբը […] ...
19:50 16.10.2024
Միջուկային հնգյակը հանդիպել է Նյու ՅորքումՄիջուկային «հնգյակի» հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում փորձագիտական մակարդակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հանդիպումն արդեն կայացել է հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում, այն անցկացվել է փորձագիտական մակարդակով», – ասել է նա չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Մենք մտադիր ենք շարունակել օգտագործել այս հարթակը ռուսական սկզբունքային մոտեցումներն ու կարևոր ազդանշանները […] ...
19:40 16.10.2024
Խորեն Բայրամյանը ցուցադրել է մարզաշապիկների հավաքածունՌուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ընթացքում ցուցադրել է իր մարզաշապիկների հավաքածուն։ 32-ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ իր համար առանձնահատուկ է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի մարզաշապիկը, որը նա ստացել է Երևանում 2021 թվականին կայացած Հայաստան – Գերմանիա (1-4) խաղից հետո։ Հիշեցնենք, որ Խորեն Բայրամյանը 2020 թվականին է նորամուտը նշել Հայաստանի […] ...
19:34 16.10.2024
Լիբանանում 360 հազար մարդ Իսրայելի հարձակումների պատճառով չունի քաղցրահամ ջրի հնարավորությունԼիբանանի 360,000 քաղաքացիների համար քաղցրահամ ջրի հասանելիությունը դադարեցվել է Իսրայելի հարվածներից ջրի մատակարարման վնասի պատճառով, ասվում է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի հաղորդագրության մեջ: «Հակամարտության ընթացքում տուժել է առնվազն 28 ջրամատակարարման օբյեկտ, ինչի հետևանքով ավելի քան 360 հազար քաղաքացիների համար քաղցրահամ ջրի հասանելիություն չի եղել հիմնականում հարավային Լիբանանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...
19:24 16.10.2024
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ, ներկայացրել առողջապահության ոլորտի բարեփոխումներըԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրամիության (ԵՄ) երկրների դեսպանների հետ և ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները, Եվրամիության հետ իրականացվող և ընթացիկ ծրագրերը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Հանդիպմանը նախարար Ավանեսյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի հզորացմանը, շտապօգնության ծառայության բարելավմանը և արդիականացմանը, Էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական ծառայությունների որակի բարելավմանը միտված ընթացիկ աշխատանքներին` որպես առողջության համապարփակ […] ...