Սյունիքի մարզում երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.28
  • RUBLE
    3.99
  • 421.75
WEATHER
+19.09 oC

Սյունիքի մարզում երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ

16:10 16.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արարատի մարզի բնակիչ եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։

2024թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնից ստացվել է հաղորդում՝ Լիճք բնակավայրի տարածքից շտապօգնության ավտոմեքենայով «պոլիտրավմա» և «գլխի մազածածկ շրջանի բաց վերք» ախտորոշմամբ Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա և 36-ամյա եղբայրների՝ բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, 2024թ. հոկտեմբերի 12-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունից ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն է ստացվել զեկուցագիր այն մասին, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 41-ամյա տղամարդը 2024թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 21:50-ին, մահացել է:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եղբայրները հիշյալ վնասվածքներն ստացել են ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում։

Մասնավորապես, 2024թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Մեղրի համայնքի Լիճք բնակավայր տանող խաչմերուկի մոտ, Հ․Բ,–ն, Գ․ Ա–ի և ինքնությունը դեռևս չպարզված ևս մեկ անձի հետ, գիտակցելով և լրացնելով մեկը մյուսի գործողությունները, իրենց պատկանող վառելիքով տարաները եղբայրների կողմից վերցնելու և Լիճք բնակավայրում գտնվող իրենց վարձակալած տան նկուղում պահելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, հեղյուս և մանեկ քանդելու համար նախատեսված մետաղական գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջիններիս մարմնի տարբեր հատվածներին:

Բացի այդ, հիշյալ հարցի և դրա շուրջ տեղի ունեցած վիճաբանության համար եղբայրներին պատժելու, նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով, 2024թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հիշյալ անձինք, եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, փայտե մահակներով և մետաղական ձողերով բազմաթիվ հարվածներ են հասցրել եղբայրների մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ նրանցից մեկի՝ 41-ամյա տղամարդու կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ մյուսի՝ 36-ամյա տղամարդու առողջությանը՝ միջին ծանրության վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․Բ․-ի, և Գ․Ա․-ին մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 167-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:

Կատարվում են քննչական և վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած հնարավոր բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 16.10.2024

SHANTNEWS

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ

17:55 16.10.2024

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ

Հոկտեմբերի 16-ին Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպությունը համատեղ հանդիպում են ունեցել զանգվածային լրատվության միջոցների պատասխանատուների հետ։ Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման […] ...

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները չպետք է հրավիրվեն ազգային հավաքական. Բրազիլիայի նախագահ

17:50 16.10.2024

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները չպետք է հրավիրվեն ազգային հավաքական. Բրազիլիայի նախագահ

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան կարծում է, որ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները չպետք է հրավիրվեն ազգային հավաքական: «Նրանք, ովքեր խաղում են դրսում, ավելի լավը չեն, քան նրանք, ովքեր հանդես են գալիս այստեղ: Ես երկար ժամանակ պնդում էի, որ Բրազիլիայի հավաքականը պետք է հանդես գա մեր առաջնությունը ներկայացնող ֆուտբոլիստներով։ Երեկվա խաղում գոլ խփած երկու ֆուտբոլիստները խաղում […] ...

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

17:45 16.10.2024

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից Վարդանանց փողոցում գործող ակումբում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը 2024թ․ ապրիլի 20-ին՝ ժամը 01:45-ի […] ...

Էրդողանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ

17:39 16.10.2024

Էրդողանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է այն ռիսկի մասին, որ Իսրայելի աճող ագրեսիան տարածաշրջանը կվերածի համապարփակ պատերազմական գոտու։ Էրդողանն այս մասին խոսել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպմանը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-իրաքյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձություններ։ Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ տարածաշրջանում հոկտեմբերի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները […] ...

Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության քննարկումներին

17:33 16.10.2024

Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության քննարկումներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-15-ը Բրյուսելում մասնակցել է Հայաստան – ԵՄ գործընկերության օրակարգի «Մարդկանց միջև շփումներ» հարթակի նոր նախագծի քննարկմանը նվիրված աշխատանքային հանդիպմանն ու «ՀՀ և ԵՄ միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում գործող ԵՄ – Հայաստան համատեղ կոմիտեի երրորդ նիստին։ Պատվիրակության կազմում […] ...

BACK_TO_TOP