Մեսսիի հեթ-տրիկն ու Արգենտինայի վստահ հաղթանակը. ԱԱ-2026-ի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.20
  • RUBLE
    4.00
  • 422.20
WEATHER
+19.09 oC

Մեսսիի հեթ-տրիկն ու Արգենտինայի վստահ հաղթանակը. ԱԱ-2026-ի արդյունքները

12:27 16.10.2024

ԱԱ-2026-ի որակավորման փուլի հարավամերիկյան գոտու 10-րդ տուրում Արգենտինայի հավաքականը տանը 6-0 հաշվով հաղթանակ է տարել Բոլիվիայի թիմի նկատմամբ: Հեթ-տրիկի ու երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին:

Բրազիլիայի հավաքականը Ռաֆինիայի դուբլի օգնությամբ 4-0 հաշվով հաղթել է Պերուի թիմին:
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Կոլումբիա – Չիլի՝ 4-0

Ուրուգվայ – Էկվադոր՝ 0-0

Պարագվայ – Վենեսուելա՝ 2-1

Արգենտինան ունի 22 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Կոլումբիան 19 միավորով երկրորդն է, իսկ 3-4-րդ տեղերը բաժանող Ուրուգվայն ու Բրազիլիան հավաքել են 16-ական միավոր:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. Քասախ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց

14:12 16.10.2024

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. Քասախ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում մահացած քաղաքացի և տուժածներ կան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկնեը նշված փողոցի տներից մեկի 1-ին հարկում՝ ննջասենյակում, հայտնաբերել են երիտասարդ […] ...

Խուզարկություն զանգերի կենտրոնում. խարդախների թիրախում բացառապես օտարերկրացիներ էին

14:06 16.10.2024

Խուզարկություն զանգերի կենտրոնում. խարդախների թիրախում բացառապես օտարերկրացիներ էին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևան քաղաքի Ոսկերիչների փողոցում՝ վարձակալական հիմունքներով տրամադրվող գրասենյակային տարածքում, գործում է հատուկ կահավորված զանգերի կենտրոն, որում ներգրավված անձինք, չարաշահելով օտարերկրյա պետություններում գտնվող անձանց վստահությունը, հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ: Ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության բաժնի պետ […] ...

Հարիսը հրաժարվել է Bloomberg-ին հարցազրույց տալուց

14:00 16.10.2024

Հարիսը հրաժարվել է Bloomberg-ին հարցազրույց տալուց

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հրաժարվել է հարցազրույց տալ Bloomberg-ին, որում պետք է քննարկեր իր նախընտրական ծրագրի տնտեսական կողմերը։ Այս մասին հայտնել է գործակալության գլխավոր խմբագիր Ջոն Միքլեթվեյթը։ «Չիկագոյի տնտեսական ակումբը և Բլումբերգ գործակալությունը փոխնախագահ Հարիսին հրավիրել են նրա տնտեսական ծրագրերի մասին հարցազրույցների, որոնք նա մինչ այժմ մերժել է», – ասել է խմբագիրը՝ […] ...

Թոմաս Տուխելը կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը

13:56 16.10.2024

Թոմաս Տուխելը կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը

Թոմաս Տուխելը համաձայնության է հասել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) հետ և մոտ է այդ երկրի ազգային հավաքականը գլխավորելուն: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 51-ամյա Գերմանացի մասնագետը Եվրոպայի փոխչեմպիոնի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է նշանակվել այս շաբաթվա ընթացքում: Թոմաս Տուխելը հունիսին Մյունխենի «Բավարիայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Մարզիչը նախկինում աշխատել է նաև Լոնդոնի […] ...

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը դեմ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն․ Politico

13:52 16.10.2024

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը դեմ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն․ Politico

Բրիտանական կառավարությունը դեմ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  ահաբեկչական կազմակերպություն հայտարարելուն, քանի որ դա կխաթարի Թեհրանի հետ Լոնդոնի դիվանագիտական ​​հարաբերությունները։ Այս մասին հայտնում է Politico հրատարակությունը՝ վկայակոչելով բրիտանական նախարարների կաբինետի աղբյուրները։ Ըստ Politico-ի՝ Լոնդոնը մտավախություն ունի, որ իրանական ստորաբաժանման ավելացումը արգելված կազմակերպությունների ցանկում «կհանգեցնի դիվանագիտական ​​խզման» և դիվանագետների արտաքսմանը Թեհրանից և Լոնդոնից։ Մեծ Բրիտանիայի արտաքին […] ...

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները շարունակվում են․ ՀՀ ԱՆ

13:47 16.10.2024

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները շարունակվում են․ ՀՀ ԱՆ

Պատվաստվելով` մենք պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև մեր շրջապատին: Եկե՛ք գրիպի այս սեզոնը դարձնենք ավելի անվտանգ ռիսկի խմբում գտնվող մեր սիրելիների համար, հորդորում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Պատվաստումները հասանելի են նաև 2 շարժական կետում` Յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։ Հյուսիսային պողոտա-Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք: Կարող եք պատվաստվել նաև […] ...

BACK_TO_TOP