ԱՄՆ-ը չի խոցի ռուսական հրթիռները Ուկրաինայի տարածքում՝ Ռուսաստանի հետ պատերազմի վտանգի պատճառով․ Politico – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.20
  • RUBLE
    4.00
  • 422.20
WEATHER
+19.09 oC

ԱՄՆ-ը չի խոցի ռուսական հրթիռները Ուկրաինայի տարածքում՝ Ռուսաստանի հետ պատերազմի վտանգի պատճառով․ Politico

12:47 16.10.2024

Միացյալ Նահանգները չի ծրագրում Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռներ և անօդաչու սարքեր խոցել՝ Մոսկվայի հետ միջուկային հակամարտության վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է Politico թերթի եվրոպական խմբագրությունը՝ վկայակոչելով աղբյուրները։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցրել է, թե ինչու է Միացյալ Նահանգները մասնակցում Իսրայելի դեմ Իրանի հարձակումները հետ մղելուն, բայց միևնույն ժամանակ հրաժարվում է օգտագործել իր զինված ուժերը ռուսական հրթիռները ոչնչացնելու համար։

«Մենք կարող ենք ռիսկի դիմել Իսրայելի վրայով իրանական հրթիռները խոցելով՝ առանց Թեհրանի հետ ուղղակի պատերազմ սկսելու։ Ռուսաստանի հետ դա անելու փորձը հղի է շատ ավելի մեծ ռիսկով», – պարզաբանել է Սենատի աղբյուրը, ինչպես հավելել է Politico-ն, նմանատիպ տեսակետ են հայտնել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի մի քանի ներկայացուցիչներ:

Հրատարակությունը նաև նշել է, որ Իսրայելին օգնություն ցուցաբերելու համար Վաշինգտոնին անհրաժեշտ են նավերի վրա տեղակայված ՀՕՊ համակարգեր։ Այնուամենայնիվ, Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը ոչնչացնելու համար, որը տարածքով զգալիորեն ավելի մեծ է, քան Իսրայելը, Միացյալ Նահանգները ստիպված կլինի այնտեղ ուղարկել իր ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգերն ու կործանիչները։ Նման միջոցները Ռուսաստանի զինված ուժերի հետ անմիջական բախման վտանգ են պարունակում, որից Սպիտակ տունը կցանկանար խուսափել, եզրակացրել է Politico-ն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խուզարկություն զանգերի կենտրոնում. խարդախների թիրախում բացառապես օտարերկրացիներ էին

14:06 16.10.2024

Խուզարկություն զանգերի կենտրոնում. խարդախների թիրախում բացառապես օտարերկրացիներ էին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևան քաղաքի Ոսկերիչների փողոցում՝ վարձակալական հիմունքներով տրամադրվող գրասենյակային տարածքում, գործում է հատուկ կահավորված զանգերի կենտրոն, որում ներգրավված անձինք, չարաշահելով օտարերկրյա պետություններում գտնվող անձանց վստահությունը, հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ: Ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության բաժնի պետ […] ...

Հարիսը հրաժարվել է Bloomberg-ին հարցազրույց տալուց

14:00 16.10.2024

Հարիսը հրաժարվել է Bloomberg-ին հարցազրույց տալուց

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հրաժարվել է հարցազրույց տալ Bloomberg-ին, որում պետք է քննարկեր իր նախընտրական ծրագրի տնտեսական կողմերը։ Այս մասին հայտնել է գործակալության գլխավոր խմբագիր Ջոն Միքլեթվեյթը։ «Չիկագոյի տնտեսական ակումբը և Բլումբերգ գործակալությունը փոխնախագահ Հարիսին հրավիրել են նրա տնտեսական ծրագրերի մասին հարցազրույցների, որոնք նա մինչ այժմ մերժել է», – ասել է խմբագիրը՝ […] ...

Թոմաս Տուխելը կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը

13:56 16.10.2024

Թոմաս Տուխելը կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը

Թոմաս Տուխելը համաձայնության է հասել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) հետ և մոտ է այդ երկրի ազգային հավաքականը գլխավորելուն: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 51-ամյա Գերմանացի մասնագետը Եվրոպայի փոխչեմպիոնի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է նշանակվել այս շաբաթվա ընթացքում: Թոմաս Տուխելը հունիսին Մյունխենի «Բավարիայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Մարզիչը նախկինում աշխատել է նաև Լոնդոնի […] ...

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը դեմ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն․ Politico

13:52 16.10.2024

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը դեմ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն․ Politico

Բրիտանական կառավարությունը դեմ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  ահաբեկչական կազմակերպություն հայտարարելուն, քանի որ դա կխաթարի Թեհրանի հետ Լոնդոնի դիվանագիտական ​​հարաբերությունները։ Այս մասին հայտնում է Politico հրատարակությունը՝ վկայակոչելով բրիտանական նախարարների կաբինետի աղբյուրները։ Ըստ Politico-ի՝ Լոնդոնը մտավախություն ունի, որ իրանական ստորաբաժանման ավելացումը արգելված կազմակերպությունների ցանկում «կհանգեցնի դիվանագիտական ​​խզման» և դիվանագետների արտաքսմանը Թեհրանից և Լոնդոնից։ Մեծ Բրիտանիայի արտաքին […] ...

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները շարունակվում են․ ՀՀ ԱՆ

13:47 16.10.2024

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները շարունակվում են․ ՀՀ ԱՆ

Պատվաստվելով` մենք պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև մեր շրջապատին: Եկե՛ք գրիպի այս սեզոնը դարձնենք ավելի անվտանգ ռիսկի խմբում գտնվող մեր սիրելիների համար, հորդորում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Պատվաստումները հասանելի են նաև 2 շարժական կետում` Յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։ Հյուսիսային պողոտա-Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք: Կարող եք պատվաստվել նաև […] ...

Ուկրաինային և Իսրայելին հատկացվող ԱՄՆ ռազմական օգնության մատակարարման պաշարները սահմանափակ են

13:42 16.10.2024

Ուկրաինային և Իսրայելին հատկացվող ԱՄՆ ռազմական օգնության մատակարարման պաշարները սահմանափակ են

ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից ռազմական օգնության մատակարարումն անսահմանափակ չէ, և Պենտագոնը ճնշում է գործադրում մատակարարման շղթայի վրա: «Դա արդարացի գնահատական է՝ մեր պաշարները անվերջ չեն: Դուք տեսել եք, որ մենք լրացուցիչ օգնության փաթեթներ ենք խնդրել Ուկրաինային և Իսրայելին աջակցելու համար: Մենք նաև պաշտպանական արդյունաբերական բազայի […] ...

BACK_TO_TOP