ՀՀ հանրակրթական դպրոցներին հեծանիվների մատակարարումը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

ՀՀ հանրակրթական դպրոցներին հեծանիվների մատակարարումը շարունակվում է

11:49 16.10.2024

Մեկնարկել է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններին հեծանիվների մատակարարման երկրորդ փուլը, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներին հեծանիվների բաշխումն ավարտվել է: Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցներին բաշխվել է 354, Տավուշի՝ 270, իսկ Վայոց ձորի՝ 156 հեծանիվ:

Հեծանիվների մատակարարման և բաշխման գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 6-ից: Առաջին փուլում հեծանիվները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արմավիրի մարզ՝ 198, Արագածոտն՝ 168, Կոտայք՝ 138, Վայոց ձոր՝ 68, Գեղարքունիք՝ 194, Արարատ՝ 182, Լոռի՝ 186, Տավուշ՝ 116, Սյունիք՝ 162, Շիրակ՝ 232:

Ծրագրի իրականացման համար ընդհանուր առմամբ ձեռք է բերվել 6500 հեծանիվ: Հեծանիվների մատակարարման և բաշխման գործընթացը շարունակվում է:

Ծրագրի նպատակն է նպաստել հեծանվային սպորտի զարգացմանը, առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը և ֆիզիկական դաստիարակության խրախուսմանը դպրոցներում՝ բարելավելով «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման որակը:

Հաշվի առնելով, որ 2024 թվականից «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարն անցկացվում է միայն դպրոցականների համար՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի շրջանում, դպրոցներին հեծանիվների տրամադրման ծրագիրը կնպաստի, որ աշակերտներն ավելի լավ նախապատրաստվեն ու մասնակցեն մրցաշարին:

Այս տարի սեպտեմբերի 28-29-ն անցկացված «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին մասնակցել է շուրջ 66 դպրոցական, որոնք հաղթահարել են Գեղարքունիքի մարզի «Արևիկ» հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած շուրջ 20 կմ ճանապարհահատվածը:

1-ին տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Կոտայքի մարզի Կապուտանի միջնակարգ դպրոցը, իսկ 3-րդ տեղը գրավել է Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը։ Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով:

1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4․000․000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2․500․000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1․500․000 ՀՀ դրամով: Պարգևատրվել են նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները․ 1-ին տեղ՝ 700․000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500․000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300․000 ՀՀ դրամ:

Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150․000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100․000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75․000-ական ՀՀ դրամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը

23:52 09.04.2025

Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...

Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր

23:49 09.04.2025

Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր

Ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ա․-ի վարած «Mercedes Sprinter» և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մհեր Գ․-ն տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական […] ...

BACK_TO_TOP