Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 10 2024
  • $
    387.20
  • RUBLE
    4.00
  • 422.20
WEATHER
+19.09 oC

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ

11:02 16.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպում է ունեցել Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ:

Քննարկելով երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ` կողմերն ընդգծել են հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարեւորությունը երկու երկրների համար:

Քննարկումների առանցքում են եղել երկու երկրների խորհրդարանական համագործակցությանը եւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը միտված քայլերի ձեռնարկման հարցերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 ներկայացնելը պարտադիր է. Ոստիկանության հայտարարությունը

14:27 16.10.2024

Անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 ներկայացնելը պարտադիր է. Ոստիկանության հայտարարությունը

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Զենքի մասին» 1998 թ. հուլիսի 3-ի օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք, օրենքն ուժի մեջ մտնելուց (2023 թ. հունիսի 1) երկու տարվա ընթացքում, պարտավոր են ՀՀ ոստիկանություն ներկայացնել նույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը […] ...

Իսպանիայի վստահ հաղթանակը. Ազգերի լիգայի 4-րդ տուրի արդյունքները

14:22 16.10.2024

Իսպանիայի վստահ հաղթանակը. Ազգերի լիգայի 4-րդ տուրի արդյունքները

Ֆուտբոլի Ազգերի լիգայում ավարտվեց չորրորդ տուրը։ A դիվիզիոնի չորրորդ խմբում Իսպանիայի հավաքականը սեփական խաղադաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց սերբերի դարպասը: Խմբի մյուս խաղում Շվեյցարիայի ու Դանիայի հավաքականները բաժանվեցին ոչ-ոքիով: Իսպանիան 10 միավորով խմբի առաջատարն է: Դանիան ունի 7, Սերբիան՝ 4, իսկ Շվեյցարիան՝ 1 միավոր: A դիվիզիոնի առաջին խմբի երկու խաղերում էլ հաղթող չեղավ: Լեհաստանի ու […] ...

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն 

14:16 16.10.2024

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն 

ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը տեղեկացնում է, որ շտապ անհրաժեշտ է A (ll) rh- (երկրորդ բացասական) կարգի արյուն: «Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձնանց մոտենալ Յոլյան կենտրոնի Արյան բանկ: Ձեր արյունը խիստ անհրաժեշտ է այս պահին։ Արյունատվության հակացուցումները՝ այստեղ: Դոնորների ընդունումն իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00-ից 12։30, անձնագրով։ Հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 7 […] ...

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. Քասախ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց

14:12 16.10.2024

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. Քասախ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում մահացած քաղաքացի և տուժածներ կան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկնեը նշված փողոցի տներից մեկի 1-ին հարկում՝ ննջասենյակում, հայտնաբերել են երիտասարդ […] ...

Խուզարկություն զանգերի կենտրոնում. խարդախների թիրախում բացառապես օտարերկրացիներ էին

14:06 16.10.2024

Խուզարկություն զանգերի կենտրոնում. խարդախների թիրախում բացառապես օտարերկրացիներ էին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևան քաղաքի Ոսկերիչների փողոցում՝ վարձակալական հիմունքներով տրամադրվող գրասենյակային տարածքում, գործում է հատուկ կահավորված զանգերի կենտրոն, որում ներգրավված անձինք, չարաշահելով օտարերկրյա պետություններում գտնվող անձանց վստահությունը, հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ: Ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության բաժնի պետ […] ...

Հարիսը հրաժարվել է Bloomberg-ին հարցազրույց տալուց

14:00 16.10.2024

Հարիսը հրաժարվել է Bloomberg-ին հարցազրույց տալուց

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հրաժարվել է հարցազրույց տալ Bloomberg-ին, որում պետք է քննարկեր իր նախընտրական ծրագրի տնտեսական կողմերը։ Այս մասին հայտնել է գործակալության գլխավոր խմբագիր Ջոն Միքլեթվեյթը։ «Չիկագոյի տնտեսական ակումբը և Բլումբերգ գործակալությունը փոխնախագահ Հարիսին հրավիրել են նրա տնտեսական ծրագրերի մասին հարցազրույցների, որոնք նա մինչ այժմ մերժել է», – ասել է խմբագիրը՝ […] ...

BACK_TO_TOP