Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը

21:25 15.10.2024

Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Մշակույթի օրերի հանդիսավոր բացմանը ներկա է եղել նաև պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումները տեղի են ունենում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնում: Միջոցառմանը ներկա է եղել նաև Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել երկու երկրների նախագահներին այս կարևոր մշակութային նախաձեռնությանը աջակցելու և Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերը կազմակերպելու համար:
«Ղազախստանի մշակութասեր հանրությանը հայկական մշակույթի ներկայացումը շատ կարևոր է. հատկապես, որ մշակութային ծրագրի առանցքում մեծանուն հայ արվեստագետներ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգության ներկայացումն է, ինչը պատահական չէ: Այս տարի ողջ աշխարհը նշում է նրանց 100-ամյա հոբելյանները։ Պատահական չէ նաև Սոս Սարգսյանի անունը կրող թատերախմբի ընտրությունը. Սոս Սարգսյանին, համոզված եմ, ճանաչում և հիշում է նաև Ղազախստանի հանրությունը։ Նրանք բոլորը՝ ամեն մեկն իր ինքնատիպ ոճով, խոսել են մշակույթների փոխճանաչման անհրաժեշտության և մշակույթների փոխազդեցության վերաբերյալ, իրենց կյանքով ու գործով փաստել մշակույթի միավորող ուժը։
Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների մշակութային երկխոսության ամենավառ արտահայտություններից են նաև ղփչաղական ձեռագրերը, որոնք մեծ հոգածությամբ ու խնամքով պահվում են Երևանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ Հայաստան-Ղազախստան մշակութային համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով արվեստի գրեթե բոլոր ուղղությունները, որը ամուր հիմք է երկու պետությունների միջև նաև այլ ասպարեզներում կապերի ամրապնդման համար:
Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան ևս ողջունել է Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը՝ մաղթելով մասնակիցներին ստեղծագործական ներշնչանքներ, իսկ հանդիսատեսին՝ անմոռանալի տպավորություններ:
«Բարեկամ երկրների մշակույթի օրերը մեզ համար կարևորագույն միջազգային իրադարձություններ են հանդիսանում՝ երկրների և ժողովուրդների միջև գործընկերային հարաբերությունների խորացման գրավական և բարեկամության կամուրջ։ Համոզված եմ, որ Մշակույթի օրերը նոր խթան կհանդիսանան երկու երկրների մշակութային և հոգևոր արժեքների հետագա զարգացման համար»,- ասել է նա:
Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերը մեկնարկել են Հայաստանի ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան)՝ Շառլ Ազնավուրին նվիրված համերգային ծրագրով: Հանդես են եկել Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ինգա Արշակյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Գոռ Սուջյանը։ Համերգային ծրագրում հնչել են նաև Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։
Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնի ճեմասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի կյանքին և գործունեությանը նվիրված ֆոտոցուցահանդեսը, իսկ 7 IMAX KERUEN կինոթատրոնում մեկնարկել է հայկական կինոյի օրերի ծրագիրը։
Աստանա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախտսանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան ստորագրել են մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր, որում նախանշված են երկու պետությունների միջև ոլորտային համագործակցության ուղղությունները: Ժաննա Անդրեասյանը և Աիդա Բալաևան Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման նոր հնարավորությունները: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ 2025 թվականին Հայաստանում փոխադարձության հիմունքներով կկայանան Ղազախստանի մշակույթի օրեր։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ նախագահի պատվիրակության կազմում մասնակցել է նաև Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

16:00 24.11.2024

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

Նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

BACK_TO_TOP