Նեյմարը նշել է «Ոսկե գնդակի» ֆավորիտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 10 2024
  • $
    387.20
  • RUBLE
    4.00
  • 422.20
WEATHER
+15.09 oC

Նեյմարը նշել է «Ոսկե գնդակի» ֆավորիտին

20:50 15.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը «Ոսկե գնդակի» մրցույթում ֆավորիտ է համարում Բրազիլիայի հավաքականում իր թիմակից, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին։

«Ես ցանկանում եմ, որ Վինիսիուսն արժանանա «Ոսկե գնդակին»։ Նա անցկացրել է հրաշալի մրցաշրջան և արժանի է մրցանակին։ Վինիսիուսն իսկական մարտիկ է, նա հաղթահարել է շատ դժվարություններ, բայց գերազանցել է բոլոր սպասելիքները։ Չնայած քննադատություններին՝ նա դարձել է մեծագույն կուռք ու հերոս է բոլորիս համար»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է AS-ը։

Marca-ն հայտնել էր, որ Վինիսիուս Ժունիորը France Football-ի կողմից ստանալու է «Ոսկե գնդակ» մրցանակը։ Մրցանակաբաշխության արարողությունը կայանալու է հոկտեմբերի 28-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 15.10.2024

SHANTNEWS

Չորեքշաբթի Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկ է սպասվում

21:50 15.10.2024

Չորեքշաբթի Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկ է սպասվում

Արեգակնային քամին կարող է ցնցել Երկրի մագնիսոլորտը, ինչը կհանգեցնի թույլ մագնիսական փոթորկի առաջիկա չորեքշաբթի՝ հոկտեմբերի 16-ին: Այս մասին հայտնում է Ֆոբոս օդերեւութաբանական կենտրոնը։ Հրատարակությունը նշում է, որ մոտ ապագայում Երկիրը կանցնի արագ արեգակնային քամու հոսքով, որը կհանգեցնի G1-G2 դասի միջին մակարդակի մագնիսական փոթորիկների։ «Դրա առաջին նշանները գեոմագնիսական դաշտում թույլ անկարգությունների տեսքով արդեն իսկ նկատվել են […] ...

Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ ստորագրել է համագործակցության հուշագիր

21:40 15.10.2024

Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ ստորագրել է համագործակցության հուշագիր

Աստանա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր, որում նախանշված են երկու պետությունների միջև ոլորտային համագործակցության ուղղությունները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ժաննա Անդրեասյանը և Աիդա Բալաևան Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են մշակույթի ոլորտում […] ...

Քննարկում տեխնոլոգիական համայնքի հետ՝ ոլորտի զարգացմանն ուղղված օրենքի նախագծերի շուրջ

21:35 15.10.2024

Քննարկում տեխնոլոգիական համայնքի հետ՝ ոլորտի զարգացմանն ուղղված օրենքի նախագծերի շուրջ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում՝ քննարկելու «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունները, հայտնում են նախարարությունից։ «Նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ փոփոխություններով չորս հիմնական խնդիր է լուծվելու։ «Առաջինը՝ վերազգային […] ...

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան

21:30 15.10.2024

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը: Այս մասին տեղեկացրեց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները: -Պարոն Խանդանյան, […] ...

Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը

21:25 15.10.2024

Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը

Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Մշակույթի օրերի հանդիսավոր բացմանը ներկա է եղել նաև պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումները տեղի են ունենում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Քալիբեկ Կուանիշբաևի […] ...

BACK_TO_TOP