Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 10 2024
  • $
    387.20
  • RUBLE
    4.00
  • 422.20
WEATHER
+16.09 oC

Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

17:22 15.10.2024

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝  նշելով, որ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում:

Հարթակի հերթական հանդիպմանն իր մասնակցությունն ավելի վաղ հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Իրանական կողմը ևս հայտարարել էր, որ երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կմասնակցի Ստամբուլում կայանալիք հանդիպմանը։

«3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։

Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալբերտ Թադևոսյանը կարիերան կշարունակի Լիտվայում

20:05 15.10.2024

Ալբերտ Թադևոսյանը կարիերան կշարունակի Լիտվայում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առանցքային խաղացողներից մեկը՝ Ալբերտ Թադևոսյանը, տեղափոխվել է լիտվական «Ալիտուս», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը ստորագրել են մեկ տարվա պայմանագիր: Թադևոսյանը նախորդ մրցաշրջանն անցկացրել էր Երևանի ԲԿՄԱ-ում և դարձել էր ՀՀ չեմպիոն: ...

SHANTNEWS

20:00 15.10.2024

SHANTNEWS

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

19:50 15.10.2024

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

ՀՀ բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Նախարար Հայրապետյանը, ներկայացնելով ԲՏԱ նախարարության կողմից նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները, ծրագրերը, տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու նոր ռազմավարության մշակման գործընթացներն ու տեսլականը, բարձր տեխնոլոգիաները համարել է ՀՀ տնտեսության զարգացման քաղաքականության […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը պարտվել է Վրաստանի թիմին

19:45 15.10.2024

Հայաստանի Մ17 հավաքականը պարտվել է Վրաստանի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման առաջին փուլի վերջին խաղում մրցել է Վրաստանի ընտրանու հետ ու պարտվել 1-3 հաշվով: Հանդիպման 36-րդ րոպեից Հայաստանի հավաքականը մնացել է 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ է ստացել Հարություն Մովսիսյանը: Սարգիս Մովսիսյանի գլխավորած թիմը Սլովենիայում անցկացվող մրցաշարի 3 խաղում կրել է 3 պարտություն ու խմբում գրավել վերջին […] ...

Ֆրանսիան կոչ է արել Չինաստանի զորավարժություններից հետո խուսափել Թայվանի նեղուցում էսկալացիայից

19:40 15.10.2024

Ֆրանսիան կոչ է արել Չինաստանի զորավարժություններից հետո խուսափել Թայվանի նեղուցում էսկալացիայից

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Թայվանի տարածքում Չինաստանի ծովային զորավարժությունների կապակցությամբ՝ կոչ անելով խուսափել տարածաշրջանում էսկալացիայից։ «Մենք մտահոգությամբ հետևում ենք ՉԺՀ-ի զորավարժություններին Թայվանի շուրջ: Ֆրանսիան վերահաստատում է իր հանձնառությունը նեղուցում խաղաղության և կայունության պահպանմանը, որոնք էական են գլոբալ անվտանգության և բարգավաճման համար, և դեմ է ստատուս քվոյի ցանկացած միակողմանի փոփոխությանը ուժի կամ հարկադրանքի միջոցով: Թայվանի […] ...

Վրաստանի վարչապետը վիրավորական է համարել իր երկրի համեմատությունը Մոլդովայի հետ

19:30 15.10.2024

Վրաստանի վարչապետը վիրավորական է համարել իր երկրի համեմատությունը Մոլդովայի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վիրավորական է անվանել այն, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեպ Բորելը Մոլդովան Վրաստանից վեր է դասել։ Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Վրաստանում «ավելի մութ պատկեր» է, քան Մոլդովայում։ Նրա խոսքով՝ Վրաստանի իշխող կուսակցության վերջին գործողությունները, հայտարարություններն ու նախընտրական խոստումները երկիրը հեռացնում են եվրոպական ուղուց և վկայում են ավտորիտարիզմի անցման մասին, […] ...

BACK_TO_TOP