Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման հարցերը քննարկվել են երկօրյա աշխատաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 10 2024
  • $
    387.20
  • RUBLE
    4.00
  • 422.20
WEATHER
+18.09 oC

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման հարցերը քննարկվել են երկօրյա աշխատաժողովում

15:49 15.10.2024

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության վերաձևավորմանն ընդառաջ՝ անցկացվել է երկօրյա աշխատաժողով որակավորված հաշտարարների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, աշխատաժողովի ընթացքում մասնակիցները մանրամասն քննարկել են Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման հետ կապված հարցերը` ներկայացնելով իրենց տեսակետները և առաջարկությունները, ինչպես նաև ծանոթանացել են նախագահի և խորհրդի անդամների թեկնածուների հավակնորդների ծրագրերին և մասնագիտական գործունեությանը:

Քննարկվել են նաև էթիկայի և պրոֆեսիոնալ վարքագծի կանոնների և այլ ներքին փաստաթղթերի մշակմանն առնչվող հարցեր, որոնք կապահովեն որակյալ և արդյունավետ հաշտարարական գործընթաց։

Աշխատաժողովն իրականացվել է Արդարադատության նախարարության և ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ ՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, ինչպես նաև «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից՝ «Աջակցություն Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամին» ծրագրի շրջանակներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարությունում փոխմարզպետերի հետ տեղի է ունեցել խորհրդակցություն

18:29 15.10.2024

ՏԿԵ նախարարությունում փոխմարզպետերի հետ տեղի է ունեցել խորհրդակցություն

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոխմարզպետերի հետ խորհրդակցություն՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի քննարկման վերաբերյալ։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն առանձնացրել է մի շարք օրակարգային հարցեր, որոնք վերաբերում են սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկմանը, խնդիրների արձանագրմանն ու վերացմանը, հայտերի ընդունմանը, և համայնքային խնդիրների առաջնահերթությունների դասակարգմանը։ ՀՀ […] ...

Ֆինանսավորման է երաշխավորվել ասպիրանտների և երիտասարդ հայցորդների 65 գիտական նախագիծ

18:22 15.10.2024

Ֆինանսավորման է երաշխավորվել ասպիրանտների և երիտասարդ հայցորդների 65 գիտական նախագիծ

Ամփոփվել են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» մրցույթի արդյունքները. ֆինանսավորման է երաշխավորվել 65 նախագիծ: 2024 թվականի հունիսի 11-ին հայտարարված մրցույթն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթի նպատակն է ներգրավել երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնել գիտության ոլորտում […] ...

Մեկնարկում է ReA Fest-ը

18:14 15.10.2024

Մեկնարկում է ReA Fest-ը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը: Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «ՌեԱ» փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են փառատոնի ծրագիրը, սպասվող միջոցառումները, ֆիլմացանկը, միջազգային հյուրերի անունները: ReA Fest-ը Երևանում կհյուրընկալի ավելի քան 250 անիմացիոն ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից և ավելի […] ...

«Մանչեսթեր Յունայթեդն» այլևս չի վճարի Ալեքս Ֆերգյուսոնին

18:07 15.10.2024

«Մանչեսթեր Յունայթեդն» այլևս չի վճարի Ալեքս Ֆերգյուսոնին

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է դադարեցնել վճարումներն ակումբի լեգենդար գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնին: Շոտլանդացին բազմամիլիոնանոց աշխատավարձ էր ստանում որպես ակումբի դեսպան, գրում է The Athletic-ը: Վճարների դադարեցման մասին Ֆերգյուսոնին անձամբ հայտնել է ակումբի նոր համասեփականատեր Ջիմ Ռետկլիֆը: INEOS-ի ղեկավարը բացատրել է, որ այդպես ցանկանում են կրճատել ակումբի ծախսերը: Հարցը խաղաղ լուծում է ունեցել: 2013 թվականին […] ...

SHANTNEWS

18:00 15.10.2024

SHANTNEWS

Քննարկվել են մետրոպոլիտենի արդիականացմանն առնչվող հարցեր

17:55 15.10.2024

Քննարկվել են մետրոպոլիտենի արդիականացմանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 15-ին Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանի տնտեսական և առևտրային հարցերով առաջին խորհրդական Էֆթիխիա Բակոպուլուին, հունական «KLEEMANN» ընկերության ներկայացուցիչ Լեոնիդաս Մավվիդիսին և «Ալեռտո» ընկերության տնօրեն Ստեփան Բաղդասարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մետրոպոլիտենի «Գործարանային» և «Սասունցի Դավիթ» կայարաններում սկսված շարժասանդուղքների ամբողջությամբ փոխարինման աշխատանքների ընթացքը և նախատեսվող ավարտը, ինչպես նաև՝ […] ...

BACK_TO_TOP