15:06 15.10.2024
Հոկտեմբերի 5-ին Նաիրիի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա երեք քաղաքացի գիշերվա ժամը մեկին մոտ Կոտայքի մարզի Քասախ գյուղի տներից մեկում ծեծի են ենթարկել համերկրացի երկու երիտասարդի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, նրանց հանել են տնից և բռնությամբ հափշտակել արծաթե և ոսկյա շղթաներ, 100 հազար դրամ և բջջային հեռախոս:
Տեղեկությունը ստուգվեց, և նույն օրը հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածով 32-ամյա տղամարդը ձերբակալվեց ու ներկայացվեց Նաիրիի քննչական բաժին: Նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ:
Իրավապահների հետագա գործողությունների շնորհիվ պարզվեց 32-ամյա տղամարդու հետ հանցագործությանը մասնակցած անձանց ինքնությունը: Հոկտեմբերի 10-ին ձերբակալվեց ևս չորս օտարերկրացի: Նրանք նույնպես ներկայացվել են քննչական բաժին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:14 15.10.2024
Մեկնարկում է ReA Fest-ը18:07 15.10.2024
«Մանչեսթեր Յունայթեդն» այլևս չի վճարի Ալեքս Ֆերգյուսոնին17:55 15.10.2024
Քննարկվել են մետրոպոլիտենի արդիականացմանն առնչվող հարցեր17:48 15.10.2024
Եվրո-2024-ի համեմատ Իտալիան լրիվ այլ թիմ է. Կալաֆիորի17:27 15.10.2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Նիդերլանդների դեսպանին16:58 15.10.2024
Ինձ բավարար է մեկ անգամ դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն. Թոմ Ասպինալ16:40 15.10.2024
«Բարսելոնան» փոխել է ծրագրերը16:21 15.10.2024
Հայ մարզիկները 11 մեդալ են նվաճել գրեփլինգի Աշխարհի առաջնությունում16:07 15.10.2024
Իրանը դադարեցրել է բոլոր թռիչքները դեպի Եվրոպա16:00 15.10.2024
Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով. Օսակա15:56 15.10.2024
Հոկտեմբերի 15-ը Ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է15:16 15.10.2024
ԱԽ քարտուղարը Պրահայում մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին15:12 15.10.2024
Առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ14:05 15.10.2024
Վթարային ջրանջատում՝ Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում13:52 15.10.2024
WhatsApp-ում հնարավոր կլինի արագացնել տեսանյութը13:40 15.10.2024
Աստանան պատրաստ է կրկին հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին․ Տոկաև13:07 15.10.2024
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք էր առաջարկել12:37 15.10.2024
Գյումրեցի երիտասարդի պայուսակում ատրճանակ կար12:10 15.10.2024
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 15-ին11:54 15.10.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 14-ից 15-ը11:30 15.10.2024
Շախմատիստ Արամ Հակոբյանը «Pavlodar Open 2024»-ի առաջատարներից է11:24 15.10.2024
ԲԸՏՄ-ն ամփոփել է սեպտեմբերին կատարած աշխատանքները10:15 15.10.2024
Անահիտ Մանասյանը ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին10:07 15.10.2024
ՃՏՊ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կա զոհ09:55 15.10.2024
Հոկտեմբերի 15-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանք չի լինի20:43 14.10.2024
Հայտնի է ՔՊ-ի Դավթաշեն տարածքային կազմակերպությունում խորհրդի կազմը18:14 15.10.2024
Մեկնարկում է ReA Fest-ըՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը: Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «ՌեԱ» փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են փառատոնի ծրագիրը, սպասվող միջոցառումները, ֆիլմացանկը, միջազգային հյուրերի անունները: ReA Fest-ը Երևանում կհյուրընկալի ավելի քան 250 անիմացիոն ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից և ավելի […] ...
18:07 15.10.2024
«Մանչեսթեր Յունայթեդն» այլևս չի վճարի Ալեքս Ֆերգյուսոնին«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է դադարեցնել վճարումներն ակումբի լեգենդար գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնին: Շոտլանդացին բազմամիլիոնանոց աշխատավարձ էր ստանում որպես ակումբի դեսպան, գրում է The Athletic-ը: Վճարների դադարեցման մասին Ֆերգյուսոնին անձամբ հայտնել է ակումբի նոր համասեփականատեր Ջիմ Ռետկլիֆը: INEOS-ի ղեկավարը բացատրել է, որ այդպես ցանկանում են կրճատել ակումբի ծախսերը: Հարցը խաղաղ լուծում է ունեցել: 2013 թվականին […] ...
17:55 15.10.2024
Քննարկվել են մետրոպոլիտենի արդիականացմանն առնչվող հարցերՀոկտեմբերի 15-ին Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանի տնտեսական և առևտրային հարցերով առաջին խորհրդական Էֆթիխիա Բակոպուլուին, հունական «KLEEMANN» ընկերության ներկայացուցիչ Լեոնիդաս Մավվիդիսին և «Ալեռտո» ընկերության տնօրեն Ստեփան Բաղդասարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մետրոպոլիտենի «Գործարանային» և «Սասունցի Դավիթ» կայարաններում սկսված շարժասանդուղքների ամբողջությամբ փոխարինման աշխատանքների ընթացքը և նախատեսվող ավարտը, ինչպես նաև՝ […] ...
17:48 15.10.2024
Եվրո-2024-ի համեմատ Իտալիան լրիվ այլ թիմ է. ԿալաֆիորիԻտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին կարծում է, որ ազգային թիմը շատ ավելի ուժեղ է դարձել նախորդ ամիսների ընթացքում: «Եվրո-2024-ի համեմատ լրիվ այլ թիմ է: Դա երևում է խաղերի ժամանակ, որոնցում գերիշխում ենք: Հարկավոր է այդպես էլ շարունակել»,- Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը: Ազգերի լիգայի A դիվիզիոնի մեկնարկային 4 տուրից հետո Իտալիայի հավաքականը […] ...
17:43 15.10.2024
Երևանի ավագանու որոշմամբ՝ շնորհվել են Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներԵրևանի ավագանու որոշմամբ՝ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ...