Լիբանանի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի ուժերի վրա հարձակումների համար Իսրայելին պատասխանատվության ենթարկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 10 2024
  • $
    387.20
  • RUBLE
    4.00
  • 422.20
WEATHER
+20.09 oC

Լիբանանի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի ուժերի վրա հարձակումների համար Իսրայելին պատասխանատվության ենթարկել

13:56 15.10.2024

ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բողոք է ներկայացրել Իսրայելի դեմ այն բանից հետո, երբ վերջինիս զորքերը մի քանի հարձակումներ են կատարել լիբանանա-իսրայելական սահմանին տեղակայված խաղաղապահների դիրքերի վրա: Այս մասին ասվում է X-ում հրապարակված գերատեսչության հայտարարության մեջ։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ամուր դիրքորոշում ցուցաբերի և ոչ միայն դատապարտի իսրայելական այս հարձակումները, որոնք ռազմական հանցագործություններ են, այլև Իսրայելին պատասխանատվության ենթարկի այդ խախտումների համար»,- ասվում է տեքստում։

Հայտարարությունում ընդգծվում է՝ «Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) իր մանդատը կատարելու և խաղաղապահ առաքելությունը շարունակելու համար պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը, ինչին Իսրայելը անըդհատ խոչընդոտում է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դադարեցրել է բոլոր թռիչքները դեպի Եվրոպա

16:07 15.10.2024

Իրանը դադարեցրել է բոլոր թռիչքները դեպի Եվրոպա

«Iran Air»-ը՝ միակ իրանական ավիափոխադրողը, դադարեցնում է թռիչքները դեպի Եվրոպա ԵՄ նոր պատժամիջոցներից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի ավիափոխադրողների ասոցիացիայի տնօրեն Մաքսուդ Ասադի Սամանին։ «Մեր երկրում միակ ավիաընկերությունը, որը թռել է Եվրոպա, եղել է «Iran Air»-ը, և հաշվի առնելով «Iran Air»-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները, դրանից հետո իրանական ոչ մի ինքնաթիռ չի թռնի Եվրոպա»,- […] ...

Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով. Օսակա

16:00 15.10.2024

Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով. Օսակա

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ճապոնիայի Օսակա քաղաքում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում: Առաջին շրջանում 22-ամյա թենիսիստուհին երկու սեթում հաղթել է ամերիկացի Էշլին Կրյուգերին (65-րդ ռակետ): Գրանցվել է 7-6, 6-3 հաշիվը: Աշխարհի 48-րդ ռակետը 1/8 եզրափակչում մրցելու է ճապոնացի Սառա Սաիտոյի հետ, որը 179-րդն է WTA-ի դասակարգման աղյուսակում։ ...

Հոկտեմբերի 15-ը Ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է

15:56 15.10.2024

Հոկտեմբերի 15-ը Ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը հոկտեմբերի 15-ը պաշտոնապես հայտարարել է Ձեռքերը լվանալու համաշխարհային օր, որն առաջին անգամ նշվել է 2008թ. ՄԱԿ ԳԱ-ի կողմից: ԱՀԿ-ի 2024 թվականի կարգախոսն է. «ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐԸ ԿՅԱՆՔԵՐ ԵՆ ՓՐԿՈՒՄ» (SAVE LIVES Clean Your Hands, Чистые руки спасают жизнь!): ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի փորձագետները նշում են, որ […] ...

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման հարցերը քննարկվել են երկօրյա աշխատաժողովում

15:49 15.10.2024

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման հարցերը քննարկվել են երկօրյա աշխատաժողովում

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության վերաձևավորմանն ընդառաջ՝ անցկացվել է երկօրյա աշխատաժողով որակավորված հաշտարարների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, աշխատաժողովի ընթացքում մասնակիցները մանրամասն քննարկել են Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման հետ կապված հարցերը` ներկայացնելով իրենց տեսակետները և առաջարկությունները, ինչպես նաև ծանոթանացել են նախագահի և խորհրդի անդամների թեկնածուների հավակնորդների ծրագրերին և մասնագիտական գործունեությանը: Քննարկվել են նաև էթիկայի […] ...

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

15:42 15.10.2024

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ղազախստանի նախագահը, ջերմ ողջունելով Հայաստանի նախագահին, նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է հայ-ղազախական հարաբերությունների՝ որակապես նոր մակարդակի բարձրացմամբ: «Վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կօգնեն ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Մենք մեծ նշանակություն ենք տալիս բարձր մակարդակի պարբերական բնույթ կրող […] ...

Երևան քաղաքն ընդգրկվել է 20 ամենաանվտանգ քաղաքների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է. ՆԳ նախարար

15:37 15.10.2024

Երևան քաղաքն ընդգրկվել է 20 ամենաանվտանգ քաղաքների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է. ՆԳ նախարար

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովի լսումների ընթացքում` ՀՀ-ում 2019-2023 թթ. արձանագրված հանցագործությունների վերլուծության վերաբերյալ: Մանրամասները՝ այստեղ: ...

BACK_TO_TOP