Ծեծի ենթարկված վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել է. կասկածյալները ձերբակալվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    4.03
  • 422.86
WEATHER
+19.09 oC

Ծեծի ենթարկված վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել է. կասկածյալները ձերբակալվել են

12:18 15.10.2024

Հոկտեմբերի 10-ի ժամը 11.27-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Մեղրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Մեղրիի ՏԲԿ» բուժօգնության են դիմել Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի 41 և 36 տարեկան երկու բնակիչ, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային ոստիկանները, սակայն, պարզել էին, որ նրանք Մեղրի-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին Փակ բաժնետիրական ընկերություններից մեկի աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել:

Սյունիքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արդեն հստակեցվել են կատարվածի որոշ մանրամասներ: Ըստ այդմ, Ջրահովիտ գյուղի բնակիչ վարորդներին ծեծի էր ենթարկել ՓԲ ընկերության վարորդը՝ Վայք քաղաքի բնակիչ 30-ամյա երիտասարդը: Հետագայում պարզվել է, որ նրանց ծեծելուն մասնակցել էր նաև Վայք քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդը:

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները հետագա միջոցառումներով պարզել են, որ Մեղրի-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին, բարձվող բեռի հերթը չպահպանելու հարցի շուրջ, վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածների և Վայք քաղաքի բնակիչ 30 և 21 տարեկան երկու վարորդների միջև, որի ընթացքում էլ վայքեցի երիտասարդները ծեծի են ենթարկել նրանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վայքեցի երիտասարդները հայտնաբերվել և ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Հոկտեմբերի 11-ի ժամը 22.24-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 41-ամյա տղամարդը մահացել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Վայք քաղաքի բնակիչ 30 և 21 տարեկան երիտասարդները կալանավորվել են:

Նախաքննությամբ բոլոր հանգամանքները պարզվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը հանդիպել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության պատվիրակության հետ

14:17 15.10.2024

ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը հանդիպել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության պատվիրակության հետ

Հոկտեմբերի 14-ին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Սամվել Մկրտչյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու դրական դինամիկան, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել միջազգային զարգացումներին, ինչպես նաև […] ...

Ղազախստանի նախագահական նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը

14:11 15.10.2024

Ղազախստանի նախագահական նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը

Ղազախստանի նախագահի՝ Ակորդա նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Ղազախստան ժամանած նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վթարային ջրանջատում՝ Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում 

14:05 15.10.2024

Վթարային ջրանջատում՝ Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Գրիբոյեդովի, Մալխասյանց փողոցների՝ իրենց նրբանցքներով, Ղափանցյան, Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցների, […] ...

Նեթանյահուն կրկին պահանջել է Լիբանանից դուրս բերել ՄԱԿ-ի խաղաղապահներին

14:00 15.10.2024

Նեթանյահուն կրկին պահանջել է Լիբանանից դուրս բերել ՄԱԿ-ի խաղաղապահներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին պահանջել է դուրս բերել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահներին լիբանանա-իսրայելական սահմանային մարտական գոտուց։ «Մեղադրանքները, թե Իսրայելը միտումնավոր հարձակվել է UNIFIL-ի վրա, լիովին սուտ են: Մենք ափսոսում ենք UNIFIL-ի անձնակազմին հասցված ցանկացած վնասի համար, և Իսրայելի պաշտպանության բանակն անում է ամեն հնարավորը նման միջադեպերը կանխելու համար, սակայն UNIFIL-ի ուժերի անվտանգությունն […] ...

Լիբանանի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի ուժերի վրա հարձակումների համար Իսրայելին պատասխանատվության ենթարկել

13:56 15.10.2024

Լիբանանի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի ուժերի վրա հարձակումների համար Իսրայելին պատասխանատվության ենթարկել

ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բողոք է ներկայացրել Իսրայելի դեմ այն բանից հետո, երբ վերջինիս զորքերը մի քանի հարձակումներ են կատարել լիբանանա-իսրայելական սահմանին տեղակայված խաղաղապահների դիրքերի վրա: Այս մասին ասվում է X-ում հրապարակված գերատեսչության հայտարարության մեջ։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ամուր դիրքորոշում ցուցաբերի և ոչ միայն դատապարտի իսրայելական այս հարձակումները, որոնք ռազմական […] ...

WhatsApp-ում հնարավոր կլինի արագացնել տեսանյութը

13:52 15.10.2024

WhatsApp-ում հնարավոր կլինի արագացնել տեսանյութը

WhatsApp մեսենջերի օգտատերերը հավելվածը թարմացնելուց հետո կկարողանան հարմարեցնել տեսանյութերի նվագարկման արագությունը։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։ Ըստ պորտալի՝ 24.20.78 թարմացումը տեղադրելուց հետո տեսանյութը կարող է արագացվել 1,5 և 2 անգամ, ինչը կօգնի օգտատերերին խնայել ժամանակը։ Գործելու է նաև «նկար նկարի մեջ» ռեժիմ, որը թույլ կտա չափափոխել տեսանյութի պատուհանը և շարժել այն էկրանով, ինչպես նաև […] ...

BACK_TO_TOP