Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է տուժողի ազգականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    4.03
  • 422.86
WEATHER
+18.09 oC

Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է տուժողի ազգականը

10:58 15.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:

Քննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 42-ամյա բնակիչը, իր մորաքրոջ որդու տուն կատարած այցելությունների ընթացքում տեսնելով վերջինիս պարանոցի ոսկյա շղթան, պլանավորել է շահադիտական դրդումներով սպանել նրան և ավազակությամբ հափշտակել այն:

Իր մտադրությունն իրագործելու նպատակով 42-ամյա տղամարդը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, այցելել է նշված ազգականին և տեսնելով, որ նա տանը միայնակ է, փայտ կոտրելու պատրվակով վերջինից կացին է խնդրել, սակայն պարզելով, որ տանը կացին չունի, որոշել է իր տանը գտնվող մուրճով սպանել:

Որպեսզի տուժողը չհասկանա իր այցելության իրական նպատակը, վերջինին խնդրել է սուրճ հյուրասիրել, որից հետո վերադարձել է իր տուն՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը վերցնելու և դրանով իր մտադրված հանցագործություններն ավարտին հասցնելու նպատակով:

Իր բնակության վայրից վերցնելով մուրճը և այն թաքցնելով պարկի մեջ, իսկ խոհանոցային դանակը՝ գոտկատեղում, ժամը 15:00-ի սահմաններում վերադարձել է ազգականի տուն և երբ վերջինս նստել է մահճակալին, 42-ամյա տղամարդը, պարկից աննկատ հանելով մետաղյա գլխով մուրճը, մի քանի հարված է հասցրել նրա գլխի գագաթային շրջանին և, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ գանգի ներհրված կոտրվածքների ձևով վնասվածքներ՝ սպանել է նրան:

Տեսնելով, որ մորաքրոջ որդին անշարժացել է, իր հետ նախապես վերցված դանակով կտրելով վերջինի պարանոցին առկա ոսկյա շղթան և հափշտակելով 36,5 սմ երկարությամբ ոսկյա շղթայի մի հատվածը՝ հեռացել է՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և դանակը թողնելով դեպքի վայրում:
Քննությամբ պարզվել է, որ ազգականին սպանելուց հետո 42-ամյա տղամարդը գնացել է Երևանի առևտրի կենտրոններից մեկը, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը 65.000 ՀՀ դրամով վաճառել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 42-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և նրան ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում՝ Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում 

14:05 15.10.2024

Վթարային ջրանջատում՝ Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Գրիբոյեդովի, Մալխասյանց փողոցների՝ իրենց նրբանցքներով, Ղափանցյան, Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցների, […] ...

Նեթանյահուն կրկին պահանջել է Լիբանանից դուրս բերել ՄԱԿ-ի խաղաղապահներին

14:00 15.10.2024

Նեթանյահուն կրկին պահանջել է Լիբանանից դուրս բերել ՄԱԿ-ի խաղաղապահներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին պահանջել է դուրս բերել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահներին լիբանանա-իսրայելական սահմանային մարտական գոտուց։ «Մեղադրանքները, թե Իսրայելը միտումնավոր հարձակվել է UNIFIL-ի վրա, լիովին սուտ են: Մենք ափսոսում ենք UNIFIL-ի անձնակազմին հասցված ցանկացած վնասի համար, և Իսրայելի պաշտպանության բանակն անում է ամեն հնարավորը նման միջադեպերը կանխելու համար, սակայն UNIFIL-ի ուժերի անվտանգությունն […] ...

Լիբանանի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի ուժերի վրա հարձակումների համար Իսրայելին պատասխանատվության ենթարկել

13:56 15.10.2024

Լիբանանի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի ուժերի վրա հարձակումների համար Իսրայելին պատասխանատվության ենթարկել

ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բողոք է ներկայացրել Իսրայելի դեմ այն բանից հետո, երբ վերջինիս զորքերը մի քանի հարձակումներ են կատարել լիբանանա-իսրայելական սահմանին տեղակայված խաղաղապահների դիրքերի վրա: Այս մասին ասվում է X-ում հրապարակված գերատեսչության հայտարարության մեջ։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ամուր դիրքորոշում ցուցաբերի և ոչ միայն դատապարտի իսրայելական այս հարձակումները, որոնք ռազմական […] ...

WhatsApp-ում հնարավոր կլինի արագացնել տեսանյութը

13:52 15.10.2024

WhatsApp-ում հնարավոր կլինի արագացնել տեսանյութը

WhatsApp մեսենջերի օգտատերերը հավելվածը թարմացնելուց հետո կկարողանան հարմարեցնել տեսանյութերի նվագարկման արագությունը։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։ Ըստ պորտալի՝ 24.20.78 թարմացումը տեղադրելուց հետո տեսանյութը կարող է արագացվել 1,5 և 2 անգամ, ինչը կօգնի օգտատերերին խնայել ժամանակը։ Գործելու է նաև «նկար նկարի մեջ» ռեժիմ, որը թույլ կտա չափափոխել տեսանյութի պատուհանը և շարժել այն էկրանով, ինչպես նաև […] ...

ՔԶԱԿ անդամները մտահոգություն են հայտնել Իսրայելի կողմից սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբերյալ

13:48 15.10.2024

ՔԶԱԿ անդամները մտահոգություն են հայտնել Իսրայելի կողմից սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբերյալ

Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) անդամները լրջորեն անհանգստացած են Իսրայելի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ։ Այս մասին լրագրողներին ասել է Նիդեռլանդներում Ռուսաստանի դեսպան և ՔԶԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Տարաբրինը՝ մեկնաբանելով կազմակերպության գործադիր խորհրդի անցած շաբաթ կայացած հերթական նիստի արդյունքները։ «Նիստում զարգացող երկրները լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և Իսրայելի կողմից սպիտակ ֆոսֆորի օգտագործման […] ...

Աստանան պատրաստ է կրկին հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին․ Տոկաև

13:40 15.10.2024

Աստանան պատրաստ է կրկին հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին․ Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ամփոփելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ բանակցությունների արդյունքները ասել է, որ Աստանան պատրաստ է Բաքվին և Երևանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ անցկացնելու համար կրկին հարթակ առաջարկել։ «Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ևս Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար»,-ասվում է Ղազախստանի նախագահի […] ...

BACK_TO_TOP