Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    4.03
  • 422.86
WEATHER
+19.09 oC

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

11:15 15.10.2024

Հոկտեմբերի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4566 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 130 մեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 184, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 301 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 49, չամրակապված վարելու՝ 1228, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 247, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 149, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 491 և 1249 այլ իրավախախտումներ։ 145 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 129-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 44-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 206-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 80 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13206 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 238 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 231, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 805 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 79, չամրակապված վարելու՝ 3034, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 314, վարելիս հեռախոսից օգտվելու՝466, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 21, արագության գերազանցման՝ 1839 և 3583 այլ իրավախախտումներ։ 424 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1416-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 574-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 31-ը՝ բեռնատարներ, 185-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 36 անձ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը հանդիպել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության պատվիրակության հետ

14:17 15.10.2024

ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը հանդիպել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության պատվիրակության հետ

Հոկտեմբերի 14-ին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Սամվել Մկրտչյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու դրական դինամիկան, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել միջազգային զարգացումներին, ինչպես նաև […] ...

Ղազախստանի նախագահական նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը

14:11 15.10.2024

Ղազախստանի նախագահական նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը

Ղազախստանի նախագահի՝ Ակորդա նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Ղազախստան ժամանած նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վթարային ջրանջատում՝ Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում 

14:05 15.10.2024

Վթարային ջրանջատում՝ Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Գրիբոյեդովի, Մալխասյանց փողոցների՝ իրենց նրբանցքներով, Ղափանցյան, Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցների, […] ...

Նեթանյահուն կրկին պահանջել է Լիբանանից դուրս բերել ՄԱԿ-ի խաղաղապահներին

14:00 15.10.2024

Նեթանյահուն կրկին պահանջել է Լիբանանից դուրս բերել ՄԱԿ-ի խաղաղապահներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին պահանջել է դուրս բերել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահներին լիբանանա-իսրայելական սահմանային մարտական գոտուց։ «Մեղադրանքները, թե Իսրայելը միտումնավոր հարձակվել է UNIFIL-ի վրա, լիովին սուտ են: Մենք ափսոսում ենք UNIFIL-ի անձնակազմին հասցված ցանկացած վնասի համար, և Իսրայելի պաշտպանության բանակն անում է ամեն հնարավորը նման միջադեպերը կանխելու համար, սակայն UNIFIL-ի ուժերի անվտանգությունն […] ...

Լիբանանի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի ուժերի վրա հարձակումների համար Իսրայելին պատասխանատվության ենթարկել

13:56 15.10.2024

Լիբանանի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի ուժերի վրա հարձակումների համար Իսրայելին պատասխանատվության ենթարկել

ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բողոք է ներկայացրել Իսրայելի դեմ այն բանից հետո, երբ վերջինիս զորքերը մի քանի հարձակումներ են կատարել լիբանանա-իսրայելական սահմանին տեղակայված խաղաղապահների դիրքերի վրա: Այս մասին ասվում է X-ում հրապարակված գերատեսչության հայտարարության մեջ։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ամուր դիրքորոշում ցուցաբերի և ոչ միայն դատապարտի իսրայելական այս հարձակումները, որոնք ռազմական […] ...

WhatsApp-ում հնարավոր կլինի արագացնել տեսանյութը

13:52 15.10.2024

WhatsApp-ում հնարավոր կլինի արագացնել տեսանյութը

WhatsApp մեսենջերի օգտատերերը հավելվածը թարմացնելուց հետո կկարողանան հարմարեցնել տեսանյութերի նվագարկման արագությունը։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։ Ըստ պորտալի՝ 24.20.78 թարմացումը տեղադրելուց հետո տեսանյութը կարող է արագացվել 1,5 և 2 անգամ, ինչը կօգնի օգտատերերին խնայել ժամանակը։ Գործելու է նաև «նկար նկարի մեջ» ռեժիմ, որը թույլ կտա չափափոխել տեսանյութի պատուհանը և շարժել այն էկրանով, ինչպես նաև […] ...

BACK_TO_TOP