ՃՏՊ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կա զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    4.03
  • 422.86
WEATHER
+15.09 oC

ՃՏՊ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կա զոհ

10:07 15.10.2024

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1966 թ․) և «Opel Vectra» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ա․ Ս․-ն տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ս․-ի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա․ Ս․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 15.10.2024

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 14-ից 15-ը

11:54 15.10.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 14-ից 15-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 14-ից 15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 91 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 40, մարմնական վնասվածք պատճառելու` 11, թմրանյութի հայտնաբերման՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ […] ...

Հոկտեմբերի 16-17-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ

11:46 15.10.2024

Հոկտեմբերի 16-17-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից զգուշացնում են, որ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի […] ...

Աբովյան համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են ծավալուն աշխատանքներ

11:38 15.10.2024

Աբովյան համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են ծավալուն աշխատանքներ

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են բնակավայրերի բարեկարգման և բնակիչների կենսապայմանների բարելավմանն ուղղված ծավալուն աշխատանքներ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ 2024 թվականին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվել են ճանապարհաշինական, ներհամայնքային փողոցների բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Ծրագրի շրջանակում Աբովյան քաղաքի Էդ. Ավագյան փողոցը վերակառուցվել, ասֆալտապատվել է 950մ երկարությամբ, 10մ լայնությամբ (9500մ2 մակերեսով), մայթը […] ...

Շախմատիստ Արամ Հակոբյանը «Pavlodar Open 2024»-ի առաջատարներից է

11:30 15.10.2024

Շախմատիստ Արամ Հակոբյանը «Pavlodar Open 2024»-ի առաջատարներից է

Ղազախստանի Պավլոդար քաղաքում ընթացող միջազգային մրցաշարին Հայաստանից մասնակցում են Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը: Երկրորդ տուրից հետո Արամ Հակոբյանն ունի 2 հաղթանակ և առաջատարների թվում է: Մանուէլ Պետրոսյանը հավաքել է 1,5 միավոր: «Pavlodar Open 2024»-ին մասնակցում են 96 շախմատիստներ: Այն կեզրափակվի հոկտեմբերի 21-ին: ...

ԲԸՏՄ-ն ամփոփել է սեպտեմբերին կատարած աշխատանքները

11:24 15.10.2024

ԲԸՏՄ-ն ամփոփել է սեպտեմբերին կատարած աշխատանքները

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 210 դեպք: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ՝ Արձանագրվել է 47 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 67 հաշվարկ՝ 122.586.760 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է […] ...

BACK_TO_TOP