Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    4.03
  • 422.86
WEATHER
+14.09 oC

Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները

18:12 14.10.2024

Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Ազգային ժողովում` ասել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, որին մասնակցել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը:

Ընդգծելով փոխհամագործակցությունը բոլոր հարթակներում` պատգամավորները նշել են, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է ԵՄ-ի հետ առավել սերտ հարաբերությունների ձեւավորումը:

Դանիական պատվիրակությունը գլխավորող Քենեթ Ֆիսենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ողջունել է Հայաստանի նախաձեռնողականությունը ԵՄ հետ խորացող հարաբերությունների հարցում:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային օրակարգային հարցերի շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի ԱԳՆ-ն որոշել է Կանադայից հետ կանչել դեսպանին և մի քանի դիվանագետների

20:22 14.10.2024

Հնդկաստանի ԱԳՆ-ն որոշել է Կանադայից հետ կանչել դեսպանին և մի քանի դիվանագետների

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը որոշել է հետ կանչել Կանադայում Հանրապետության դեսպան Սանջայ Կումար Վերմային և մի քանի այլ դիվանագետների՝ նրանց անվտանգության համար։ Այս մասին ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ գերատեսչությունը մերժել էր Կանադայի հայտարարությունները, որոնք պարունակում էին մեղադրանքներ այն մասին, որ Օտտավայում Հնդկաստանի դեսպանը ներգրավված է Հյուսիսային Ամերիկայի երկրի […] ...

Չինաստանում հայտնաբերվել է մոտ հինգ հազար տարվա «արքայական» դամբարան

20:12 14.10.2024

Չինաստանում հայտնաբերվել է մոտ հինգ հազար տարվա «արքայական» դամբարան

Չինաստանում հետազոտողները հայտնաբերել են դամբարան, որը մոտ հինգ հազար տարեկան է։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Դրա տեղեկություններով՝ երկրի կենտրոնական մասում՝ Հենան նահանգում հայտնաբերված դամբարանը պատկանում է Դավենկուի նեոլիթյան հնագիտական ​​մշակույթին (Ք.ա. 3700-2600 թթ.)։ Դրա մակերեսը հասնում է 17 քմ-ի։ Դամբարանը պարունակում է 350 հնագույն մասունքներ, այդ թվում՝ խեցեղեն, խոզերի ստորին ծնոտներ, որոնք, հավանաբար, […] ...

Ուսումնական զորամասում ակտիվ պարապմունքներ են

20:05 14.10.2024

Ուսումնական զորամասում ակտիվ պարապմունքներ են

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ ուսումնական զորամասում ակտիվ պարապմունքների մասին։   ...

SHANTNEWS

20:00 14.10.2024

SHANTNEWS

Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

19:55 14.10.2024

Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածի կմ16+580-կմ16+640-ում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 15-ի ժամը 12.00-ից մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 12.00, նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար (պայթեցման աշխատանքներն ավելի շուտ ավարտվելու դեպքում կտրվի լրացուցիչ ինֆորմացիա)։ «Վարորդները նշված փակ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ավելի քան 1400-ը լուծել է զբաղվածության հարցը պետական աջակցության ծրագրով

19:45 14.10.2024

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ավելի քան 1400-ը լուծել է զբաղվածության հարցը պետական աջակցության ծրագրով

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից ավելի քան 1400-ը լուծել է զբաղվածության հարցը պետական աջակցության ծրագրով: Մանրամասները՝ ՀՀ կառավարության  տեսանյութում։ ...

BACK_TO_TOP