Հյուսիսային Կորեան պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեայի հետ կապող ճանապարհները. Yonhap – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    4.03
  • 422.86
WEATHER
+14.09 oC

Հյուսիսային Կորեան պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեայի հետ կապող ճանապարհները. Yonhap

17:50 14.10.2024

Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է պայթեցնել Հարավային Կորեա տանող ճանապարհները. օրեր առաջ Փհենյանը խոստացել էր վերացնել երկու Կորեաներն իրար միացնող ճանապարհները և երկաթգծերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալները։

Հոկտեմբերի 9-ին Փհենյանը հայտարարել էր, որ «լիովին կանջատի» Հյուսիսային Կորեայի տարածքը Հարավային Կորեայից։ Փհենյանը նաև հայտարարել էր, որ Հարավային Կորեայում գտնվող ԱՄՆ զինվորականներին հեռախոսով ուղերձ է ուղարկել՝ «ամրացման նախագծի հետ կապված» պատահական հակամարտությունից խուսափելու համար։

«Կորեայի ժողովրդական բանակի հոկտեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեայի զինվորականները ներգրավված են եղել այնպիսի գործողություններում, որոնք, ենթադրաբար, կապված են Գյոնգի և Դոնգհա գծերի երկայնքով ճանապարհների ռմբակոծման հետ», – ասվում է հարավկորեացի զինվորականների հայտարարության մեջ:

Առաջին գիծը միացնում է հարավկորեական Պաջու քաղաքը հյուսիսկորեական Կեսոնի հետ, իսկ երկրորդ գիծն անցնում է Ճապոնական ծովի ափի երկայնքով։ Միացյալ շտաբների պետերի կոմիտեի խոսնակ Լի Սուն Յունը հայտնել է, որ հարավկորեացի զինվորականները նկատել են, թե ինչպես են հյուսիսկորեացիներն էկրաններ տեղադրում ճանապարհների երկայնքով՝ նախապատրաստվելով պայթյունների:

«Հնարավոր է, որ պայթյունները տեղի ունենան արդեն իսկ այսօր», – հայտնել է Լի Սուն Յունը։

2023 թվականին ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը երկու Կորեաները որակեց որպես «երկու թշնամական պետություններ» և այդ ժամանակից ի վեր քայլեր է ձեռնարկել երկրների միջև համագործակցության խորհրդանիշ համարվող ճանապարհները ոչնչացնելու ուղղությամբ։ Հյուսիսային Կորեան ապամոնտաժել է փողոցային լամպերը և ականապատում իրականացրել սահմանին, զորքեր տեղակայել և հակատանկային արգելապատնեշներ կառուցել ապառազմականացված գոտու հյուսիսկորեական կողմում։ Հոկտեմբերի 11-ին ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այս ամիս Փհենյանի երկնքում հարավկորեական անօդաչու սարքեր են նկատվել երեք անգամ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չենը, նախազգուշացրել է «սարսափելի աղետի» մասին, եթե հարավկորեական անօդաչու թռչող սարքերը նորից թռչեն Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքի վրայով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանում հայտնաբերվել է մոտ հինգ հազար տարվա «արքայական» դամբարան

20:12 14.10.2024

Չինաստանում հայտնաբերվել է մոտ հինգ հազար տարվա «արքայական» դամբարան

Չինաստանում հետազոտողները հայտնաբերել են դամբարան, որը մոտ հինգ հազար տարեկան է։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Դրա տեղեկություններով՝ երկրի կենտրոնական մասում՝ Հենան նահանգում հայտնաբերված դամբարանը պատկանում է Դավենկուի նեոլիթյան հնագիտական ​​մշակույթին (Ք.ա. 3700-2600 թթ.)։ Դրա մակերեսը հասնում է 17 քմ-ի։ Դամբարանը պարունակում է 350 հնագույն մասունքներ, այդ թվում՝ խեցեղեն, խոզերի ստորին ծնոտներ, որոնք, հավանաբար, […] ...

Ուսումնական զորամասում ակտիվ պարապմունքներ են

20:05 14.10.2024

Ուսումնական զորամասում ակտիվ պարապմունքներ են

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ ուսումնական զորամասում ակտիվ պարապմունքների մասին։   ...

SHANTNEWS

20:00 14.10.2024

SHANTNEWS

Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

19:55 14.10.2024

Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածի կմ16+580-կմ16+640-ում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 15-ի ժամը 12.00-ից մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 12.00, նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար (պայթեցման աշխատանքներն ավելի շուտ ավարտվելու դեպքում կտրվի լրացուցիչ ինֆորմացիա)։ «Վարորդները նշված փակ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ավելի քան 1400-ը լուծել է զբաղվածության հարցը պետական աջակցության ծրագրով

19:45 14.10.2024

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ավելի քան 1400-ը լուծել է զբաղվածության հարցը պետական աջակցության ծրագրով

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից ավելի քան 1400-ը լուծել է զբաղվածության հարցը պետական աջակցության ծրագրով: Մանրամասները՝ ՀՀ կառավարության  տեսանյութում։ ...

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել բռնությունները Գազայում

19:38 14.10.2024

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել բռնությունները Գազայում

Գազայի հատվածում մարդասիրական աղետը չպետք է շարունակվի, և բռնությունը չի կարող լուծել բոլոր կողմերի օրինական մտահոգությունները, ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր իսրայելցի գործընկեր Իսրայել Կացի հետ հեռախոսազրույցում։ «Բոլոր մարդկանց կյանքը հավասարապես արժեքավոր է, անկախ նրանից, թե որ երկրից կամ ռասայից են նրանք: Մարդասիրական աղետը Գազայում չպետք է շարունակվի», – ասել է Վան Յին, […] ...

BACK_TO_TOP