20:52 16.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր:
Վարչապետը նախ այցելել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ` ծանոթացել խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը: Կառավարության ղեկավարը հետևել է խաղողի ընդունման փուլերին՝ կշռման, որակի վերահսկման, շաքարայնության ստուգման և վերամշակման: Վարչապետը եղել է նաև ընդլայնված և արդիականացված թորման արտադրամասում, որը համալրվել է 10 զույգ շարանտական տիպի թորման սարքերով՝ յուրաքանչյուրն օրական 100000 լ գինենյութ թորելու հզորությամբ: Գործարանի ղեկավարությունը վարչապետ Փաշինյանին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում գնվել է 5153 տ խաղող, իսկ 3 մասնաճյուղերում միասին վերցրած` ավելի քան 8194 տ:
Շրջայցի ընթացքում երկրի վարչապետն ընկերության ղեկավարության հետ քննարկել է խաղողի գնմանը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության համակարգի արդյունավետությանը վերաբերող հարցեր: Որոշում է կայացվել խաղողի գնման սակագինը հայտարարելու ժամկետը վերանայելու վերաբերյալ, այն է՝ հաջորդ տարի Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը կհայտարարի ապրիլից ոչ ուշ, և 2019թ. գինը կլինի առնվազն այնքանով բարձր, որ կծածկի երկրում գնաճի մակարդակը: Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հարցի առնչությամբ, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է անընդհատ գյուղացուն շահույթ ստանալու ճանապարհներ ցույց տանք, որպեսզի այդ բեռն անընդհատ չմնա գործարարների ուսերին: Պետք է փորձենք այնպես անել, որ գյուղացին ոչ թե շահագրգռված լինի ամբողջ բերքը մթերման տալ, այլ ավելի շահավետ ճանապարհով գնալ՝ վերամշակել և այլն»:
Հայաստանում կոնյակագործության և գինեգործության զարգացման համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է խաղողի սորտերի բարելավմանն ուղղված քայլերը: «Երկրում կա խաղող, որը մթերվում է 430 դրամով, և այդ խաղողն աճում է Արարատյան դաշտում: Մենք ընդհանրապես պլանավորման և սորտափոխանակման խնդիր ունենք: Այս տարիների ընթացքում պետք է օգնեինք և հիմա էլ պետք է օգնենք գյուղացիներին, որ սորտի որոշակի փոփոխություն անեն՝ քայլ առ քայլ, փուլ առ փուլ, որ ոչ թե իրենք խնդրողի դերում լինեն, այլ իրենց խնդրեն: Այսօր գինու արտադրության ոլորտում մենք խաղողի լուրջ դեֆիցիտ ունենք. պատկերացնում եք՝ խաղողը մթերվում է ավելի քան 400 դրամով, իսկ գյուղացին ունի ոչ թե այն խաղողից, որը 400 դրամով է մթերվում, այլ այն խաղողից, որը 130-140 դրամով է մթերվում: Այսինքն՝ մենք քառակուսի մետր հողի օգտագործման արդյունավետությունը պետք է բարձրացնենք, և կառավարությունը պետք է այստեղ և′ խորհրդատվական, և′ որոշակի գործիքներով աջակցություն ցուցաբերի»,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի խոսքով՝ այս հանգամանքը բացասաբար է ազդում ոչ միայն մթերման գնի, այլև արտահանման ծավալի, հայկական կոնյակի բրենդի հեղինակության վրա, և քննարկված հարցերի լուծումը պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ:«Այստեղ առանձին վերցրած լուծում չկա: Սա շղթա է, և այդ շղթայի բոլոր օղակներով անհրաժեշտ է զբաղվել: Բոլոր դեպքերում լուծումն օրինականության պահպանումն է», – ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ որոշ ահազանգերի համաձայն՝ կան գործարաններ, որոնք ոչ թե խաղող մթերում են, այլ մթերված խաղողի վերաբերյալ թվեր են հրապարակում, իրականում ուրիշ տեղից են սպիրտ բերում, բայց ցույց են տալիս, որ խաղող են մթերել և այդ խաղողից են սպիրտ ստացել: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանձնարարելու է պատկան մարմիններին ստուգել այդ ահազանգերի հավաստիությունը:
Արմավիրի մարզից վարչապետն ուղևորվել է Արագածոտնի մարզ, որտեղ այցելել է «Գոլդեն Գրեյփ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 2007 թ. ի վեր ընկերությունը ձեռք է բերել 180 հա հողատարածք, կառուցել գինու և կոնյակի գործարան. 110 հա վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի, գինու, նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքն զբաղեցնում են պտղատու այգիները՝ դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի: Ընդլայնման ծրագրերի շրջանակում մնացած հողատարածքում ընկերությունը նախատեսում է կառուցել պահածոների գործարան, անասնաբուծական ֆերմա, ձկնաբուծարան և հանրակացարան աշխատակիցների համար: Բոլոր այս կառույցները շրջապատված են լինելու արհեստական լճով, որի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել այգիներով՝ ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների արդյունքներին և հակակարկտային պաշտպանության համակարգին, ապա եղել գործարանի արտադրամասում, որտեղ ընկերության ղեկավարությունը վարչապետին ներկայացրել է գործարանի արտադրական հզորությունները, մթերման և վերամշակման աշխատանքները, զարգացման ծրագրերը: Նշվել է, որ գործարանի մթերման հզորությունը կարող է կազմել տարեկան մինչև 1000 տ խաղող, իսկ արտադրանքը, բացի ներքին շուկայից, սպառվում է նաև ԱՄՆ-ում, Եվրոպայում, Չինաստանում, Ճապոնիայում: Աշխատանք է տարվում շուկաների աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ: Նշվել է նաև, որ «Գոլդեն Գրեյպ Արմաս»-ն իրականացնում է ագրոզբոսաշրջության զարգացման ծրագիր, կազմակերպվում են գինու սեմինարներ, տուրեր, համտեսներ, ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գոլդեն Գրեյփ Արմաս» գինու և կոնյակի գործարանում նաև հանդիպել է ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպված միջազգային համաժողովի մասնակիցներին և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել այդ առիթով նախատեսված ընդունելությանը:
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...
14:02 11.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...
13:53 11.04.2025
Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...