Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ մամուլի խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    4.03
  • 422.86
WEATHER
+18.09 oC

Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ մամուլի խոսնակ

14:06 14.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Բաքվից հնչած հայտարարությանն արձագանքել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

Հարց – Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած դիտարկումները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք դրույթների մասին, դրանք անվանել է իրականությունն աղավաղող և Հայաստանի Հանրապետությանը մեղադրել է ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ասածները:

Պատասխան – Մենք պետք է նայենք փաստերին: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղում լինեն ռուս խաղաղապահներ, ինչպես նաև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց ոչ Լաչինի միջանցքը կա, ոչ ՌԴ խաղաղապահները:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչն, ըստ էության, նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված այս պարտավորության կատարումից հրաժարում: Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանված մինչև օրս չի վերադարձել ո՛չ Լեռնային Ղարաբաղի տարածք, ո՛չ հարակից շրջաններ:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում. մինչև այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված: Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերվում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի:

Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաև անհայտ կորած անձանց հարցը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես այս հարցը բարձրացնում է, որովհետև երկու պատերազմների հետևանքով շուրջ հազար անհայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, և մենք պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցել:

Ինչ վերաբերվում է եռակողմ հայտարարության 9-րդ կետին, դրանով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունն է իր տարածքում կազմակերպում  բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը: Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ:

ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում մենք առաջարկներ ենք փոխանցել ադրբեջանական կողմին: Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել են

16:11 14.10.2024

Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել են

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է դասակարգման աղյուսակը։ Լավագույն հնգյակում փոփոխություն չի եղել։ Առաջատարի դիրքը շարունակում է պահպանել իտալացի Յանիկ Սիները, որին հաջորդում են Կառլոս Ալկարասը և Ալեքսանդր Զվերևը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը մնացել է չորրորդ տեղում, իսկ թոփ-5-ը եզրափակում է ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևը։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է […] ...

Պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրի գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել 500.000.000 ՀՀ դրամ

16:06 14.10.2024

Պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրի գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել 500.000.000 ՀՀ դրամ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պարենային […] ...

Քննարկվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ ՇՄ նախարարության համագործակցության ընթացքը

15:59 14.10.2024

Քննարկվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ ՇՄ նախարարության համագործակցության ընթացքը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսին՝ քննարկելու ԱԷՄԳ-ի հետ նախարարության համագործակցության ընթացքը: Ողջունելով տիկին Խիմենեսին, նախարարն անդրադարձել է 2022 թվականի հանդիպման օրակարգին և դրա արդյունքում արդեն իսկ կյանքի կոչված պայմանավորվածություններին․ «Մեր նախորդ հանդիպումից գրեթե երկու տարի […] ...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կան տուժածներ

15:53 14.10.2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Սարգիս Դ.-ն իր վարած «Mercedes G 550» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների սնզբնամասում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մեկ այլ վթարի հետևանքով մահացածի հիշատակին տեղադրված հուշաքարին, մասամբ կոտրել այն, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին: […] ...

Նա բացառիկ է․ Գվարդիոլան՝ Մեսսիի մասին

15:45 14.10.2024

Նա բացառիկ է․ Գվարդիոլան՝ Մեսսիի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։ «Մեսսին յուրաքանչյուր երեք օրը մեկ կայունություն է գրանցել 15 տարի շարունակ։ Ինձ բախտ է վիճակվել տեսնել դա ամեն օր։ Նա բացառիկ է»,- Che Tempo Che Fa-ի եթերում ասել է կատալոնացի մասնագետը։ Գվարդիոլան […] ...

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 7-13-ը իջել է 1 սմ-ով

15:39 14.10.2024

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 7-13-ը իջել է 1 սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 7-13-ը: Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.49մ (13.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 32 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի […] ...

BACK_TO_TOP