Փարպի և Բազմաղբյուր բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    4.03
  • 422.86
WEATHER
+18.09 oC

Փարպի և Բազմաղբյուր բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:02 14.10.2024

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Փարպի, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Բազմաղբյուր բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ ՇՄ նախարարության համագործակցության ընթացքը

15:59 14.10.2024

Քննարկվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ ՇՄ նախարարության համագործակցության ընթացքը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսին՝ քննարկելու ԱԷՄԳ-ի հետ նախարարության համագործակցության ընթացքը: Ողջունելով տիկին Խիմենեսին, նախարարն անդրադարձել է 2022 թվականի հանդիպման օրակարգին և դրա արդյունքում արդեն իսկ կյանքի կոչված պայմանավորվածություններին․ «Մեր նախորդ հանդիպումից գրեթե երկու տարի […] ...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կան տուժածներ

15:53 14.10.2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Սարգիս Դ.-ն իր վարած «Mercedes G 550» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների սնզբնամասում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մեկ այլ վթարի հետևանքով մահացածի հիշատակին տեղադրված հուշաքարին, մասամբ կոտրել այն, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին: […] ...

Նա բացառիկ է․ Գվարդիոլան՝ Մեսսիի մասին

15:45 14.10.2024

Նա բացառիկ է․ Գվարդիոլան՝ Մեսսիի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։ «Մեսսին յուրաքանչյուր երեք օրը մեկ կայունություն է գրանցել 15 տարի շարունակ։ Ինձ բախտ է վիճակվել տեսնել դա ամեն օր։ Նա բացառիկ է»,- Che Tempo Che Fa-ի եթերում ասել է կատալոնացի մասնագետը։ Գվարդիոլան […] ...

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 7-13-ը իջել է 1 սմ-ով

15:39 14.10.2024

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 7-13-ը իջել է 1 սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 7-13-ը: Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.49մ (13.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 32 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

15:32 14.10.2024

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Քննարկվել են հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Ղազախստանի նախագահի 2024թ. ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և ընդգծել այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկան: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի […] ...

Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել Մ22 ԵԱ-ում

15:26 14.10.2024

Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել Մ22 ԵԱ-ում

Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում։ Մրցումային երկրորդ օրը իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը և 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։ Եվրոպայի Մ22 առաջնությունում իր երկրորդ հաղթանակն է տարել Հարություն Հակոբկոխյանը։ 67 կգ քաշային բռնցքամարտիկը հաղթել է Կոսովոյի ներկայացուցիչ Լորիս Իդրիսին։ Հաղթական մեկնարկ է […] ...

BACK_TO_TOP