Մակրոնը Իրանի նախագահին կոչ է արել նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+16.09 oC

Մակրոնը Իրանի նախագահին կոչ է արել նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը

11:26 14.10.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել նրան օգնել նվազեցնելու Մերձավոր Արևելքում էսկալացիան՝ օգտագործելով Իրանի ազդեցությունը հակամարտության ներկա կողմերի վրա։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

«Տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ կապված՝ նախագահն ընդգծել է Իրանի պատասխանատվությունը՝ աջակցելու համընդհանուր դեէսկալացիային և օգտագործելու ազդեցությունը իր աջակցությունը վայելող այն կողմերի վրա, որոնք ապակայունացնում են իրավիճակը»,-ասվում է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի հայտարարության մեջ:

Ելիսեյան պալատի կարծիքով, Թեհրանի նման ջանքերը կարող են նպաստել Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը:

Ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով Փեզեշքիանի վարչակազմի հայտարարությունը, հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը Մակրոնին կոչ է արել ԵՄ այլ երկրների հետ միասին «զսպել» Իսրայելին և դադարեցնել «ցեղասպանությունն ու հանցագործությունները Գազայում և Լիբանանում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել

14:11 14.10.2024

Ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 9․36-ին, հաղորդում է ստացվել, որ Այվազովսկու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել: Ըստ նախնական տեղեկատվության՝ մեկ անձ դիմել է հիվանդանոց բուժզննության։ ...

Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը.  ԱԳՆ մամուլի խոսնակ

14:06 14.10.2024

Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Բաքվից հնչած հայտարարությանն արձագանքել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ Հարց – Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, […] ...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով

14:00 14.10.2024

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ Մարզերում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում ամպրոպ։ Հոկտեմբերի […] ...

«Անադոլուն» հայտնաբերել է Գյուլենի՝ Միացյալ Նահանգներում գտնվելու նոր վայրը

13:56 14.10.2024

«Անադոլուն» հայտնաբերել է Գյուլենի՝ Միացյալ Նահանգներում գտնվելու նոր վայրը

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ում հայտնաբերել է 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող FETÖ կազմակերպության ղեկավար, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի բնակության նոր վայրը։ Գործակալության լրագրողները անօդաչու թռչող սարքից լուսանկարել են Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում գտնվող տունը։ Ավելի քան 400 քմ մակերեսով առանձնատունը, որը գտնվում է անտառի մեկուսի տարածքում և գնահատվում է մոտավորապես 1 […] ...

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր

13:50 14.10.2024

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր

ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ակտիվ ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նաիրի համայնքի Պռոշյան, Քասախ, Զովունի, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական բնակավայրերում 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 1 մլրդ. 500 միլիոն […] ...

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

13:45 14.10.2024

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։ ...

BACK_TO_TOP