Բուխարեստում Սերգեյ Փարաջանովի հարյուրամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+16.09 oC

Բուխարեստում Սերգեյ Փարաջանովի հարյուրամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել

10:32 14.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստը հոկտեմբերի 10-13-ը լցվեց մեծ կինոռեժիսոր, սցենարիստ և կոլաժի վարպետ Սերգեյ Փարաջանովի արվեստի գույներով: Ռումինիայի հայոց միությունը և Հայկական մշակութային կենտրոնը կազմակերպեցին կինոդիտումներ, քննարկումներ և ցուցահանդեսներ՝ նվիրված կինոռեժիսորի ծննդյան հարյուրամյակին, որոնք տեղի ունեցան Հայկական մշակութային կենտրոնում, Բուխարեստի Թատրոնի և կինոյի ազգային համալսարանում (UNATC) և «Ապոլլո 111» թատրոնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Արարատ» ամսագրի լրագրող Մարիամ Գևորգյանը։

Ռումինահայ համայնքը հյուրընկալել էր կինոգետ, կինոքննադատ Արծվի Բախչինյանին, որը խոսեց Փարաջանովի կինեմատոգրաֆիական ժառանգության մասին: «Հայկական հողի գույնը» և «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի դիտումներից հետո տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում Արծվի Բախչինյանի, Արմինե Ոսկանյանի, Վիկտոր Մորոզովի և Շտեֆանա Սամֆիրայի մասնակցությամբ, որոնք վերլուծեցին ռեժիսորի արվեստն ու նրա ազդեցությունը կինոարվեստի վրա:

Հայկական մշակութային կենտրոնում այցելուներին հնարավորություն տրվեց ստեղծել իրենց կոլաժները՝ ոգեշնչված Փարաջանովի գեղարվեստական մոտեցումներով: Bucharest Collage Collective-ի աջակցությամբ բացվեց նաև հատուկ ցուցահանդես, որում ներկայացվեցին Փարաջանովյան ոճով ստեղծված յուրօրինակ կոլաժներ:

Փարաջանովյան օրերի ընթացքում տեղի ունեցավ նաև Արմինե Ոսկանյանի «Ծեսը՝ որպես պատմողական գեղագիտություն Սերգեյ Փարաջանովի կինեմատոգրաֆիայում» ռումիներեն գրքի շնորհանդեսը («Ritualul ca Estetică Narativă în cinematografia lui Sergei Parajanov»): Միջոցառմանը ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, համայնքի ներկայացուցիչներ և հայկական մշակույթով ու արվեստով հետաքրքրված բազմաթիվ ռումինացիներ:

Միջոցառումների շարքը եզրափակվեց երեկույթով՝ Video Mapping շոուով՝ ոգեշնչված «Նռան գույնը» ֆիլմից, որը ներկայացվեց թվային նկարիչ Ադիստուի կողմից: Երաժշտական ձևավորումը ապահովեցին Միկո Բաղդասարյանը և Լիջիա Քեշիշյանը: Ի դեպ, երեկույթի համար հատուկ դրես կոդ էր ընտրվել՝ Փարաջանովյան նռան կարմիր գույնը, որն այս միջոցառումն ավելի բացառիկ դարձրեց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով

14:00 14.10.2024

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ Մարզերում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում ամպրոպ։ Հոկտեմբերի […] ...

«Անադոլուն» հայտնաբերել է Գյուլենի՝ Միացյալ Նահանգներում գտնվելու նոր վայրը

13:56 14.10.2024

«Անադոլուն» հայտնաբերել է Գյուլենի՝ Միացյալ Նահանգներում գտնվելու նոր վայրը

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ում հայտնաբերել է 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող FETÖ կազմակերպության ղեկավար, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի բնակության նոր վայրը։ Գործակալության լրագրողները անօդաչու թռչող սարքից լուսանկարել են Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում գտնվող տունը։ Ավելի քան 400 քմ մակերեսով առանձնատունը, որը գտնվում է անտառի մեկուսի տարածքում և գնահատվում է մոտավորապես 1 […] ...

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր

13:50 14.10.2024

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր

ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ակտիվ ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նաիրի համայնքի Պռոշյան, Քասախ, Զովունի, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական բնակավայրերում 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 1 մլրդ. 500 միլիոն […] ...

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

13:45 14.10.2024

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։ ...

Նեթանյահուն հայտարարել է, որ ափսոսում է Լիբանանում խաղաղապահներին հասցված վնասի համար

13:40 14.10.2024

Նեթանյահուն հայտարարել է, որ ափսոսում է Լիբանանում խաղաղապահներին հասցված վնասի համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ իր իտալացի գործընկեր Ջորջիա Մելոնիին հեռախոսազրույցում վստահեցրել է, որ ափսոսում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահներին լիբանանա-իսրայելական սահմանին հասցված «ցանկացած վնասի համար»: Իսրայելի կաբինետի ղեկավարը համապատասխան հայտարարություն է հրապարակել X-ում։ «Իմ ափսոսանքը հայտնեցի UNIFIL-ի անձնակազմին հասցված ցանկացած վնասի համար և ընդգծեցի, որ Իսրայելի պաշտպանության բանակն անում է […] ...

Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

13:32 14.10.2024

Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

Հոկտեմբերի 7-ից 13-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 448 դեպք, որից 172-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 89, փլուզման, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի, ուժեղ կարկուտի՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 18, կեղծ ահազանգի՝ 7, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 64, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 167, հրդեհի […] ...

BACK_TO_TOP