Հրդեհ շենքի տանիքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+15.09 oC

Հրդեհ շենքի տանիքում

10:00 14.10.2024

Հոկտեմբերի 13-ին, ժամը 22:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:12-ին, մարվել՝ 23:26-ին: Այրվել են շենքի տանիքի ծածկը և իզոգամի շերտը (մոտ 10 քմ)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինծառայող Աղասի Դալլաքյանի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ

12:19 14.10.2024

Զինծառայող Աղասի Դալլաքյանի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ

2024թ․ հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել է մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով […] ...

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 14-ին

12:12 14.10.2024

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.1 դրամ: ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է նախորդ շաբաթվա աշխատանքը

12:06 14.10.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է նախորդ շաբաթվա աշխատանքը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է նախորդ շաբաթվա աշխատանքը․ Էկոպարեկային ծառայությունում․ Կովկասի բնության հիմանդրամի (CNF) կողմից նվիրաբերվել է 12 բարձրակարգ հեռադիտակ՝ ծառայության մարզային կառույցներում իրականացվող պահպանության աշխատանքներում կիրառելու նպատակով։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում․ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվել են կենդանական աշխարհի մշտադիտարկման և ֆոտոթակարդների հիշողության քարտերի փոխարինման աշխատանքներ: «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում․ […] ...

SHANTNEWS

12:00 14.10.2024

SHANTNEWS

Վաղարշապատի բաժնի ոստիկանները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել

11:54 14.10.2024

Վաղարշապատի բաժնի ոստիկանները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ոսկեհատ գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդը իր հաշվառման հասցեում և կից օժանդակ շինություններում ապօրինի աճեցնում է կանեփ, նաև պահում և օգտագործում է թմրամիջոց: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են նշված հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում ոսկեհատցի տղամարդը ներկայացրել է թմրամիջոցի նմանվող զանգվածով 3 փաթեթ: Նա հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա […] ...

Երկու տարին մեկ  հոկտեմբերին նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը․ ՀՀ ԱՆ

11:47 14.10.2024

Երկու տարին մեկ հոկտեմբերին նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը․ ՀՀ ԱՆ

Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Ցանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք […] ...

BACK_TO_TOP