Վարչապետը ոչ մրցութային կարգով մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+19.09 oC

Վարչապետը ոչ մրցութային կարգով մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին

20:16 13.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մրցութային կարգով Ապարանում մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին, այնուհետև մասնակցել մրցաշարի պարգևատրման արարողությանը:

Մրցաշարի հաղթողները ստացել են դրամական պարգևներ, մրցանակային ֆոնդը կազմել է 1.500.000 դրամ: Մրցուղին եղել է շուրջ 40 կմ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ստեղծված մթնոլորտի համար և շնորհավորել ինչպես հաղթողներին, այնպես էլ մրցանակային տեղեր չզբաղեցրած հեծանվորդներին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հեծանվային երթը տալիս է տվյալ տարածքը նորովի բացահայտելու հնարավորություն: Վարչապետը նշել է, որ կարելի է այս մրցուղին դարձնել հեծանվային և հայտնել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու այդ հարցում: Արդյունքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, լեռնային հեծանվավազքի այս երթուղին կարող է դառնալ Ապարան խոշորացված համայնքի՝ առողջ ապրելակերպի հետ կապված բրենդը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է մրցաշարին նաև օտարերկրյա քաղաքացիների մասնակցելու փաստը և հույս հայտնել, որ Ապարանի լեռնային հեծանվամրցաշարը կդառնա միջազգային: Դա, ըստ վարչապետի, հնարավորություն կտա առավել ընդգծել մեր հայրենիքը, հայրենիքի այս գեղատեսիլ հատվածը, բարեկեցության նոր մակարդակ, եկամուտ բերել համայնքին, այնտեղ ապրող մարդկանց, ձևավորել համագործակցության իրական մթնոլորտ:

Վարչապետը շնորհավորել է նաև բոլորին մայրաքաղաքի՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության առիթով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն

22:07 13.10.2024

Հայաստանի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն

Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ազգերի լիգայի խմբային փուլում սեփական հարկի տակ ընդունեց Հյուսիսային Մակեդոնիային և 0-2 հաշվով պարտություն կրեց: Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը չորս միավորով երկրորդ տեղում է, իսկ Հյուսիսային Մակեդոնիան 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: ...

Իսրայելի պաշտպանության բանակի երեք ստորաբաժանում ներխուժել է Լիբանանի տարածք

22:00 13.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակի երեք ստորաբաժանում ներխուժել է Լիբանանի տարածք

Իսրայելի պաշտպանության բանակի երեք ստորաբաժանում ներխուժել է Լիբանանի տարածք, հայտնել են խաղաղապահները: Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության խաղաղապահները (UNIFIL) արձանագրել են իսրայելական զորքերի կողմից սահմանի լուրջ խախտում։ «Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության խաղաղապահներն ականատես են եղել իսրայելական ուժերի կողմից կիրակի վաղ առավոտյան տեղի ունեցած լուրջ խախտումների, երբ երեք իսրայելական ստորաբաժանում հատել է սահմանազատման գիծը և մտել Լիբանանի տարածք Ռամյա […] ...

Սյունիքում Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ծրագրերի կեսից ավելին ֆինանսավորում է Ֆրանսիան. դեսպան

21:41 13.10.2024

Սյունիքում Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ծրագրերի կեսից ավելին ֆինանսավորում է Ֆրանսիան. դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանի ռազմավարական և խոցելի մարզում՝ Սյունիքում, Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ծրագրերի կեսից ավելին ֆինանսավորվում է Ֆրանսիայի կողմից։ Դեսպանը հավելել է, որ Հայաստանում Ֆրանսիան ռեսուրսները ներդնում է իր համոզմունքներին համապատասխան: Dans le Syunik, région stratégique et exposée du territoire arménien, plus de la moitié […] ...

ՃՏՊ Բադալ Մուրադյան փողոցում․ կան տուժածներ

21:20 13.10.2024

ՃՏՊ Բադալ Մուրադյան փողոցում․ կան տուժածներ

Հոկտեմբերի 13-ին` ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բադալ Մուրադյան փողոցի թիվ 63 հասցեի մոտակայքում բախվել են «Toyota» և […] ...

ԲՏԱ նախարարի տեղակալը AI Conf 2024 շրջանակում մասնակցել է ԱԲ թեմայով քննարկմանը

21:00 13.10.2024

ԲՏԱ նախարարի տեղակալը AI Conf 2024 շրջանակում մասնակցել է ԱԲ թեմայով քննարկմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝ հոկտեմբերի 12-ին կայացած AI Conf 2024-ի ընթացքում, մասնակցել է «Արհեստական բանականությունը՝ կառավարությունում» թեմայով պանելային քննարկմանը։ Բանախոսների թվում են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։ Ռուբեն Սիմոնյանն՝ իր խոսքում անդրադառնալով Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ուղղությամբ աշխատող մասնագետների գործունեությանը և ԲՏԱ […] ...

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 42 հազար 200-ը

20:37 13.10.2024

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 42 հազար 200-ը

Գազայի հատվածում իսրայելական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր գերազանցել է 42,200-ը, հաղորդում է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 42227-ի, վիրավորվել՝ 98464-ը»,- ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Նախարարությունը նաև նշում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 52, վիրավորվել՝ 128 մարդ։ ...

BACK_TO_TOP