Վայոց ձորում բեռնատարն ընկել է գետը. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+20.09 oC

Վայոց ձորում բեռնատարն ընկել է գետը. կան տուժածներ

16:58 13.10.2024

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:07-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Նորավանքի խաչմերուկի մոտակայքում, բեռնատարն ընկել է Արփա գետը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ` Զ. Գ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Արփա գետը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Վ. Մ.-ն (ծնված 1977 թ․) դուրս են եկել բեռնատարի խցիկից։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, եռածունկ սանդուղքի օգնությամբ դուրս բերել քաղաքացիներին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում

19:50 13.10.2024

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում: Ալեքսանդր Պետրակովը մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին`Չանչարևիչ, Չալըշըր, Հարոյան, Իվու, Սպերցյան, Սելարայան, Հովհաննիսյան, Միրանյան, Թիկնիզյան, Մուրադյան, Բիչախչյան: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: ...

Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը

19:42 13.10.2024

Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) աջակցող 34 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով  հարգել ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելությունը և ապահովել նրա անձնակազմի անվտանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համատեղ հայտարարությունը հրապարակվել է X-ի «Լեհաստանը ՄԱԿ»-ում միկրոբլոգում: Ստորագրած երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի առաքելությանը՝ հարավային Լիբանանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար: Լեհաստանի […] ...

Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է. նախագահի շնորհավորական ուղերձը

19:20 13.10.2024

Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է. նախագահի շնորհավորական ուղերձը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել մայրաքաղաքի 2806-ամյակի առթիվ: «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ: Երևանը մեր երկրի այցեքարտն ու խորհրդանիշն է իր հազարամյա պատմությամբ և մերօրյա զարթոնքով, և պատահական չէ, որ հաճախ պետությունն ու մայրաքաղաքը նույնանում են ինչպես օտարների, այնպես էլ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերի ընկալումներում: Իր հիմնադրման […] ...

Նեթանյահուն Գուտերեշին կոչ է արել ՄԱԿ-ի խաղաղապահներին դուրս բերել Լիբանանից

19:00 13.10.2024

Նեթանյահուն Գուտերեշին կոչ է արել ՄԱԿ-ի խաղաղապահներին դուրս բերել Լիբանանից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել խաղաղապահ ուժերը դուրս բերել Լիբանանի հարավում գտնվող մարտական ​​գոտուց՝ իրենց անվտանգության համար։ «Ուզում եմ ուղղակիորեն դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. եկել է ժամանակը հանել ՅՈՒՆԻՖԻԼ-ը (Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահները) «Հեզբոլլահ»-ի հենակետերից և մարտական ​​շրջաններից: Հեռացնել ՅՈՒՆԻՖԻԼ-ի ուժերը վտանգից. սա պետք է արվի հենց […] ...

Վարչապետը բանախոսություն է ունեցել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում

18:40 13.10.2024

Վարչապետը բանախոսություն է ունեցել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում

««Որտեղ հաց, այնտեղ կաց». Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը». այս խորագրով բանախոսություն ունեցա ՔՊ Ժողովրդավարության դպրոցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Թուրքմենստանում նախագահը ծաղիկներ է խոնարհել Սայաթ-Նովայի արձանի մոտ

18:20 13.10.2024

Թուրքմենստանում նախագահը ծաղիկներ է խոնարհել Սայաթ-Նովայի արձանի մոտ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մահթումկուլի Ֆրագիի անվան մշակութաժամանցային համալիր։ Աշխաբադի քաղաքապետ Ռախիմ Գանդիմովի ուղեկցությամբ նախագահը շրջել է այգում, ծաղիկներ դրել Սայաթ-Նովայի արձանի մոտ։ ...

BACK_TO_TOP