Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+23.09 oC

Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը

16:16 13.10.2024

Մարմաշեն վանական համալիրի տարածքում այսօր տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Ներկա է եղել 2000-ից ավելի մասնակից, նույնքան էլ՝ հյուր: Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, Ախուրյան, Անի համայնքների ղեկավարներ Զավեն Մանուկյանն ու Արման Սարիբեկյանը, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։

«Ախուրյան շուրջպարի» մասնակիցներին ջերմորեն ողջունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

«Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելու մեր մարզի այս գողտրիկ վայրերից մեկում՝ Մարմաշեն վանական համալիրի տարածքում, որտեղ Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին կառուցված պատմաճարտարապետական հիասքանչ կոթողը մեծ նախադրյալներ է ստեղծում ոչ միայն հիանալու նրա գեղեցկությամբ, այլև համախմբվելու մեկ միասնական գաղափարի շուրջ և կարևորելու պարարվեստի դերն ու նշանակությունն ազգային, հայկական ինքնության պահպանման ու հաստատման գործում։
Մշակույթով շնչող Շիրակն այսօր ևս մեկ տոնական օր կունենա, ինչն էլ բոլորիս կպարգևի բարձր տրամադրություն և ուրախ ժամանց։ Համայնքում ավանդական պար ունենալն արդեն խոսում է կարևոր իրադարձության մասին:
Վստահ եմ՝ «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը համայնքի համար տարվա ամենամեծ միջոցառումն է լինելու, որը վկայում է միասնականության, համախմբվածության ու հայրենասիրության մասին։
Միջոցառումը բոլորով կարող ենք դարձնել տոնախմբություն և այստեղից հեռանանք լավ տպավորություններով։
Հայկական պարը և հայ պարարվեստի առանձնահատկությունները պահպանելու, սերունդներին փոխանցելու գործում միջոցառման կազմակերպիչների վաստակը մեծ է, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը բարձր որակով իրականացնելու համար:
Ուրախալին այն է, որ այսօր շուրջպարը միավորել է 2000-ից ավելի մասնակիցների։
Այսօրինակ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը կարևոր է ոչ միայն համայնքի բնակիչների շրջանում միասնականության ու համախմբվածության գաղափարը սերմանելու, այլև գեղեցիկ ավանդույթ կարող է դառնալ և յուրաքանչյուր տարի համատեղ ջանքերով, տոնական տրամադրությամբ հավաքվենք միասնական շուրջպարի։
Մեզ համար առաջնայինն ու կարևորը միասնականությունն է, եթե միասին ենք՝ կկարողանանք խնդիրներն էլ օր առաջ լուծել, հոգսերն էլ թեթևացնել, ուրախությունն էլ առավել մասշտաբային դարձնել։
Բոլորիդ մաղթում եմ ուրախ ժամանց և անմոռանալի օր»- ողջույնի խոսքում նշել է Մուշեղ Մուրադյանը։

Տոնակատարության ընթացքում գլխավոր՝ «Ախուրյան» պարից բացի, տարբեր շուրջպարերով ելույթներ են ունեցել Հայաստանի ազգային պարարվեստի միության կազմում գործող, ինչպես նաև համայնքային պարային խմբեր մարզերից եւ մայրաքաղաքից, ՄՊՀ-ի մշակութաբանության բաժնի պարարվեստի դասախոսներ, ուսանողներ, հանրապետությունում ճանաչված մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր: Հին և նոր պարերով ելույթ է ունեցել նաև «Ակունք» ազգագրական երգի-պարի պետական համույթը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է «TriFest» սպորտային փառատոնով

18:00 13.10.2024

«Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է «TriFest» սպորտային փառատոնով

«Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում կազմակերպված «TriFest» սպորտային փառատոնով: Միջոցառման մասնակիցներին է միացել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Փառատոնը ներառում է մանկական վազք, մեծահասակների վազք, հեծանվով անջատ մեկնարկ (Time Trial) և դուատլոն՝ ապահովելով ակտիվ ժամանց ու մասնակցության հնարավորություն բոլորի համար: Փառատոնի շրջանակում քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացվել նաև Հրազդանի կիրճում դիտարկվող […] ...

Իրանը բացարձակապես պատրաստ է պատերազմի. ԱԳ նախարար

17:40 13.10.2024

Իրանը բացարձակապես պատրաստ է պատերազմի. ԱԳ նախարար

Իրանը ձգտում է խաղաղության, բայց պատրաստ է պատերազմի և չի վախենում դրանից, Թեհրանը ջանքեր կգործադրի Գազայի հատվածում և Լիբանանում խաղաղություն հաստատելու համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Բաղդադում իր իրաքցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է Իրանի կառավարության Telegram-յան ալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության, […] ...

Թուրքիայի օդանավակայանին կայծակ է հարվածել. կա տուժած

17:18 13.10.2024

Թուրքիայի օդանավակայանին կայծակ է հարվածել. կա տուժած

Կայծակը հարվածել է Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող «Ռիզե Արթվին» օդանավակայանին, երբ ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի, կա տուժած, հայտնում է թուրքական HavaSosyalMedya քաղաքացիական ավիացիայի առցանց հարթակը։ «Ռիզե-Արտվին-Ստամբուլ չվերթի մեկնարկից առաջ կայծակը հարվածել է օդանավակայանին, երբ ինքնաթիռի դուռը պատրաստվում էր փակվել, օդանավի օպերատիվ աշխատակիցը կորցրել է գիտակցությունը և ընկել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել բժշկական բրիգադները, տուժածը […] ...

Վայոց ձորում բեռնատարն ընկել է գետը. կան տուժածներ

16:58 13.10.2024

Վայոց ձորում բեռնատարն ընկել է գետը. կան տուժածներ

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:07-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Նորավանքի խաչմերուկի մոտակայքում, բեռնատարն ընկել է Արփա գետը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ` Զ. Գ., ծնված 1990 […] ...

Շնորհավո´ր, մեր սիրելի մայրաքաղաք, մեր սիրո, մեր կյանքի հավերժ քաղաք. Ալեն Սիմոնյան

16:37 13.10.2024

Շնորհավո´ր, մեր սիրելի մայրաքաղաք, մեր սիրո, մեր կյանքի հավերժ քաղաք. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Երևանի 2806-ամյակի առթիվ: «Այսօր մեր Երևանի ծննդյան օրն է. նա 2806 տարեկան է, նա այսօր էլ երիտասարդ է իր նոր սերունդով, այսօր էլ ժպտում է իր բնակիչների աչքերով, նա ծնվում է և երիտասարդանում իր նորածին մանուկների առաջին ճիչով, ու երբ մեր Երևանը կնշի իր 3000 ամյակը` այդ օրերին […] ...

Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը

16:16 13.10.2024

Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը

Մարմաշեն վանական համալիրի տարածքում այսօր տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ներկա է եղել 2000-ից ավելի մասնակից, նույնքան էլ՝ հյուր: Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, Ախուրյան, Անի համայնքների ղեկավարներ Զավեն Մանուկյանն ու Արման […] ...

BACK_TO_TOP