ԲՏԱ նախարարի տեղակալը AI Conf 2024 շրջանակում մասնակցել է ԱԲ թեմայով քննարկմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+17.09 oC

ԲՏԱ նախարարի տեղակալը AI Conf 2024 շրջանակում մասնակցել է ԱԲ թեմայով քննարկմանը

21:00 13.10.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝ հոկտեմբերի 12-ին կայացած AI Conf 2024-ի ընթացքում, մասնակցել է «Արհեստական բանականությունը՝ կառավարությունում» թեմայով պանելային քննարկմանը։

Բանախոսների թվում են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն
Ներսես Երիցյանը։

Ռուբեն Սիմոնյանն՝ իր խոսքում անդրադառնալով Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ուղղությամբ աշխատող մասնագետների գործունեությանը և ԲՏԱ նախարարության կողմից այդ ներուժը արդյունավետ կիրառելու հնարավորություններին, ընդգծել է, որ մասնավոր ընկերությունների հետ արդեն իսկ նախաձեռնվել է հանդիպում:

«Մոտ 45 հայկական ընկերություններ կան, որոնք թվային լուծումների վրա են աշխատում և թվային լուծումներ են տրամադրում։ Նման հանդիպումների նպատակն է ներկայացնել, թե ինչ տեսլական ունենք, ուր ենք ուզում հասնել, որոնք են լինելու հաջորդ քայլերը և ունենալ հստակ պլան»,- ասել է նախարարի տեղակալը։

Սիմոնյանը նշել է, որ սկսված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարական ծրագրերի մշակման գործընթացը, որի ավարտին կլինեն հստակ ծրագրեր ԱԲ և այլ հիմնական ուղղություններով։ Նախարարի տեղակալի խոսքով՝ յուրաքանչյուր տարի կառավառությունը և մի շարք միջազգային կազակերպություններ մեծ գումար են հատկացնում թվայնացման ուղղությունը զարգացնելու համար, որոնց արդյունավետ օգտագործումն անչափ կարևորված է։

Այնուհետև անդրադարձ է կատարվել ստարտափների զարգացմանն ուղղված նախարարության գործունեությանը։

«Բացի հիմնական նախաձեռնություններն ու ծրագրերն, այս տարի նախաձեռնեցինք և Հայաստան բերեցինք միջազգային հայտնի աքսելերատոր «Plug and Play»-ին, որը 26 շաբաթյա ծրագիր է իրականացնելու, 14 շաբաթյա մենթորություն։ Ծրագրին դիմող ստարտափներ կան, որոնց և՛ պրոդուկտը և՛ գաղափարը ԱԲ ուղղվածությամբ են»,- ասել է Ռուբեն Սիմոնյանը:

Նախարարի տեղակալը հիշեցրել է նաև, որ Ինժեներական քաղաքում տեղադրված գերհամակարգչի ռեսուրսն էլ անվճար տրամադրվել է ինստիտուտներին, ոլորտի մասնագետներին, և արդեն իսկ շուրջ 20 գիտահետազոտական աշխատանքներ իրականացվում են այդ համակարգչի միջոցով։ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է՝ գերհամակարգչի օգտագործումը կնպաստի գիտելիքների ձեռքբերման, բարդ խնդիրներին նոր ինովացիոն լուծումներ տալուն և կստեղծի կարողությունների կապիտալ՝ Հայաստանը որպես առաջատար տեխնոլոգիական երկիր տեղորոշելու համար:

Քննարկման մյուս բանախոսը՝ Ներսես Երիցյանը, անդրադարձել է տվյալների պահպանման թեմային, գործակալության կողմից իրականացվող աշխատանքներին, կարևորել այդ ուղղությամբ համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը։

Սևակ Միքայելյանն էլ խոսել է Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված այն քայլերի մասին, որոնք օգնում են բիզնեսին թվայնացնելու իրենց աշխատանքային գործընթացները։

Քննարկումը վարել է Krisp-ի համահիմնադիր և նախագահ, 10Web-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, BigStory վենչուրային ֆոնդի համահիմնադիր Ատավազդ Մինասյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Սպանդարյանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը

23:59 13.10.2024

Տեղի է ունեցել Սպանդարյանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը

Այսօր տեղի է ունեցել Արթիկ համայնքի Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Արթիկ […] ...

39-ամյա Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի հավաքականում

23:45 13.10.2024

39-ամյա Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի հավաքականում

Պորտուգալիայի ազգային հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի՝ Լեհաստանի ընտրանու դեմ խաղում խփած գոլի, ինչպես նաև տարած հաղթանակի շնորհիվ կարողացել է հատել ընտրանու պաշտոնական խաղերում տարած 100 հաղթանակի շեմը։ Այս մասին տեղեկացնում է Stats Foot-ը, փոխանցում է armsport.am-ը: Ռոնալդուն գոլ է խփել 37-րդ րոպեին և փոխարինվել 63-դ րոպեին։ Վերջինս իր նորամուտը […] ...

Լրատվամիջոցները հայտնել են Թուրքիայի կառավարությունում հնարավոր վերադասավորումների մասին

23:28 13.10.2024

Լրատվամիջոցները հայտնել են Թուրքիայի կառավարությունում հնարավոր վերադասավորումների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է նախարարական կաբինետի  վերադասավորումներ կատարել, այդ թվում՝ փոխել Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների ղեկավարներին, գրում է թուրքական ընդդիմադիր Sözçü թերթը։ Նախարարների կաբինետում վերադասավորումների հնարավորության մասին հայտարարել է ինքը՝ Թուրքիայի ղեկավարը, բալկանյան շրջագայությունից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե որ ոլորտների ու նախարարների մասին է խոսքը։ […] ...

Պենտագոնը Իսրայել կուղարկի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգ

23:16 13.10.2024

Պենտագոնը Իսրայել կուղարկի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, նախագահ Ջո Բայդենի հրամանով, Իսրայել կուղարկի THAAD հակաօդային պաշտպանության մարտկոց ԱՄՆ զինված ուժերի հետ միասին՝ դրա պահպանման և օգտագործման համար, հայտնել են Պենտագոնից։ «Նախագահի հանձնարարությամբ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը լիազորել է THAAD մարտկոցը և ԱՄՆ ռազմական թիմը տեղակայել Իսրայելում՝ օգնելու ամրապնդել հակաօդային պաշտպանությունը», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Պենտագոնը նշել է, […] ...

Ռուս հայտնի հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան ուղիղ եթերում ընկել է աթոռից

23:07 13.10.2024

Ռուս հայտնի հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան ուղիղ եթերում ընկել է աթոռից

Ռուսաստանի Առաջին ալիքի հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան «Վրեմյա» լրատվական հաղորդման ուղիղ եթերում ընկել է աթոռից: Չնայած տեղի ունեցածին՝ Անդրեևան իրեն չի կորցրել, անմիջապես ուղղվել է և ոչ մի վայրկյան կանգ չառնելով՝ շարունակել է կարդալ տեքստը։ ...

Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

22:49 13.10.2024

Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ ...

BACK_TO_TOP